«Ուզբեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Բնակչություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 16. Տող 16.
'''Ուզբեկներ''' (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ [[Միջին Ասիա]]յում, [[Ուզբեկստան]]ի հիմնական բնակչությունը։
'''Ուզբեկներ''' (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ [[Միջին Ասիա]]յում, [[Ուզբեկստան]]ի հիմնական բնակչությունը։


== Բնակչություն ==
== Բնակչություն ==
Ընդհանուր թիվը 30 միլիոն է ([[2013]]), որից Ուզբեկստանում ապրում է 23 929 309, [[Տաջիկստան]]ում՝ 1 210 236, [[Ղրղզստան]]ում 980 000, [[Ղազախստան]]ում՝ 490 000, [[Թուրքմենստան]]ում՝ 260 000։ Ռուսաստանում ապրող ուզբեկների թիվը 2002 թվականի պաշտոնական տվյալներով հասել է 499 862-ի։
Ընդհանուր թիվը 30 միլիոն է ([[2013]]), որից Ուզբեկստանում ապրում է 23 929 309, [[Տաջիկստան]]ում՝ 1 210 236, [[Ղրղզստան]]ում 980 000, [[Ղազախստան]]ում՝ 490 000, [[Թուրքմենստան]]ում՝ 260 000։ Ռուսաստանում ապրող ուզբեկների թիվը 2002 թվականի պաշտոնական տվյալներով հասել է 499 862-ի։


Տող 37. Տող 37.


== Տես նաև ==
== Տես նաև ==
*[[Ուզբեկստան]]
* [[Ուզբեկստան]]


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

18:40, 14 հունվարի 2017-ի տարբերակ

Ուզբեկներ
Ընդհանուր քանակ

30.000.000

Բնակեցում
Աֆղանստան Աֆղանստան 2 799 726
Ուզբեկստան Ուզբեկստան 23 929 309
Լեզու(ներ)
Ուզբեկերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ
Բարեկամական էթնիկ խմբեր
Թուրքմեններ, Ղրղզներ, Ղազախներ
Ծագել են
Կենտրոնական Ասիա

Ուզբեկներ (ինքնանվանումը՝ ուզբեկ), ազգ Միջին Ասիայում, Ուզբեկստանի հիմնական բնակչությունը։

Բնակչություն

Ընդհանուր թիվը 30 միլիոն է (2013), որից Ուզբեկստանում ապրում է 23 929 309, Տաջիկստանում՝ 1 210 236, Ղրղզստանում 980 000, Ղազախստանում՝ 490 000, Թուրքմենստանում՝ 260 000։ Ռուսաստանում ապրող ուզբեկների թիվը 2002 թվականի պաշտոնական տվյալներով հասել է 499 862-ի։

Լեզու և կրոն

Խոսում են ուզբեկերեն։ Հավատացյալները սուննի մուսուլմաններ են։

Մարդաբանակ գծեր

Ուզբեկ կին
Ազգային տարազով ուզբեկ մեծահասակ տղամարդ

Ուզբեկստանի տարածքում հնում բնակվել են եվրոպեոիդ մարդաբանական տիպին պատկանող իրանալեզու ժողովուրդներ ու ցեղեր (սողդիացիներ, խորեզմցիներ, բակտրիացիներ, ֆերգանացիներ և սակա-մասսագետներ)։

Պատմություն

Մ․ թ․ 1-ին հազարամյակի կեսին Կենտրոնական Ասիայից սկսել են Միջինասիական միջագետք թափանցել մոնղոլոիդ մարդաբանական տիպին պատկանող թյուրքալեզու որոշ ցեղախմբեր։ Այդ հոսքն ուժեղացել է 6-րդ դարի 2-րդ կեսից, երբ Միջին Ասիան մտել է Թյուրքական խաքանության կազմի մեջ։ Հետագա դարերում թյուրք, որոշ ցեղեր աստիճանաբար անցել են նստակեցության և միաձուլվել իրանալեզու ժողովուրդներին, մնացածները շարունակել են վարել վաչկատուն կյանք՝ պահպանելով տոհմացեղային ավանդույթները։ Միջինասիական միջագետքը Կարախանյանների պետության մեջ մտնելու ժամանակաշրջանում (11-12-րդ դարեր) այնտեղ հաստատված թյուրքալեզու ցեղերի հիման վրա սկսվել է ուզբեկ, ժողովրդի կազմավորումը։

13-րդ դարում թաթար-մոնղոլների նվաճումների հետևանքով Միջինասիական միջագետքում հաստատվել են թուրքական և մոնղոլական նոր ցեղեր։ Ուզբեկների՝ որպես ժողովրդի կազմավորումը, հիմնականում տեղի է ունեցել դեշտ-ի ղփչաղ կամ ուզբեկ կոչվող թյուրքական ցեղերի զանգվածային ներթափանցումից (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի) հետո։

20-րդ դարի սկզբին ուզբեկների կազմում առկա էին ազգագրության 3 մեծ խմբեր՝ երկրագործությամբ, արհեստներով ու առետրով զբաղվող նստակյացներ, նախամոնղոլական և ետմոնղոլական ժամանակներում հաստատված թյուրք, խաշնարած ցեղերի հետնորդներ, որոնց մեծամասնությունը պահպանում էր «թյուրք» ինքնանվանումը, և 15-16-րդ դարերում դեշտ-ի ղփչաղ ուզբեկ, ցեղերի սերունդներ։ Ուզբեկ, ցեղերի անցումը նստակեցության սկսվել է 15-րդ դարում և ավարտվել 20-րդ դարի սկզբին։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության նախօրյակին դեռես ավարտված չէր ուզբեկական բուրժուական ազգի ձեավորումը։ Խորհրդային կարգերի պայմաններում Ուզբեկներ ձեռք բերեցին իրենց ազգային պետականությունը և ձևավորվեցին իբրև սոցիալիստական ազգ, հաղթահարեցին տնտեսական և մշակութային հետամնացությունը, մեծ հաջողությունների հասան գիտության և արվեստի զարգացման բնագավառներում։

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։