«Նարնջենի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5. Տող 5.


{{ՀՍՀ|հատոր=8|էջ=207}}
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=207}}
{{Անավարտ}}


[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
Տող 10. Տող 11.
[[Կատեգորիա:Սատապազգիներ]]
[[Կատեգորիա:Սատապազգիներ]]
[[Կատեգորիա:Մշտադալար բույսեր]]
[[Կատեգորիա:Մշտադալար բույսեր]]


{{Անավարտ}}

17:24, 11 հունվարի 2017-ի տարբերակ

նարնջենի

Նարնջենի,Չնախնձոր (Citrus sinensis)- սատապազգիների ընտանիքի մշտադալար պտղատու ծառ։ Բարձրությունը մինչև 12 մ է, թզուկներինը՝ 4—6 մ։ Տերևները՝ հարթ, ձվաձև, սրածայր։ Ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ, հոտավետ։ Պտուղը կաշենման կեղևով պատած բազմաբուն հատապտուղ է, առանձին սորտերինը՝ տարբեր ձևի, մեծության և գույնի (բաց դեղնավունից կարմրանարնջագույն)։ Պտղամիսը հյութալի է, քաղցրաթթվաշ, հաճելի համով, ունի սննդարար, բուժիչ նշանակություն։ Հարուստ է վիտամիններով (А, В, С, P),հանքային նյութերով։

Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, մուրաբա, ջեմ և այլն) վիճակում։ Կեղևից ստացվում է եթերայուղ, որն օգտագործվում է հրուշակեղենի և օծանելիքի արտադրության մեջ։ Կարող է ապրել և պտղաբերել ավելի քան 75 տարի։ Պատվաստված ծառերը բերք են տալիս տնկելուց 3—4 տարի հետո։ Ցրտադիմացկուն չի(—8 °C-ից մինչև — 9,5 °C-ում վերերկրյա մասերը ոչնչանում են)։ Բերքատվությունը՝ 20—25 տ/հա (1 ծառից՝ 100—150կգ)։ Հայրենիքը Հարավային Չինաստանն ու Հնդկաչինն են։ Մշակվում է աշխարհի շատ երկրների արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում, նախկին ԽՍՀՄ տարածքում՝ Կովկասի սևծովյան ափին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 207