«Կառլ Բրյուլով»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
[[1849]] թվականի ապրիլի 27-ին, բժիշկների պնդմամբ, Բրյուլովը թողեց [[Ռուսաստան]]ը և անցնելով [[Լեհաստան]]ով, [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայով]], [[Բելգիա]]յով, [[Անգլիա]]յով և [[Պորտուգալիա]]յով, ուղղորդվեց [[Մադեյրա|Մադեյրա կղզի]]` բուժվելու: Նույն տարում նկարիչը վերադառնում է [[Իտալիա]], իսկ 1850 թվականի գարնանն ու ամռանը այցելում է [[Իսպանիա]], ուսումնասիրում [[Վելասկես]]ին և [[Գոյա Ֆրանցիսկո|Գոյային]]: Կրկին նույն տարում վերջնականապես վերադառնում է Իտալիա: Այդ ընթացքում նկարիչը ծանոթանում է Գարիբալդիի թիմակից Ա.Տիտոնիի հետ, ում տանը նա գործնականորեն ապրել է իր կյանքի վերջին տարիները: Բրյուլովի ուշ դիմանկարներն ու ջրաներկով նկարները մինչ այժմ պահպանվում են այդ ընտանիքի մասնավոր հավաքծուում: Այդ շրջանի շատ ստեղծագործությունների համար բնորոշ են թատերականացումն ու ռոմանտիկ զգացմունքայնությունը, ինչպես նաև ներկայացված կերպարների միջոցով ժամանակների ոգին հաղորդելու ձգտումը` դարձնելով նրանց ճշգրիտ պատմության վկաներ։
 
Նկարչի վերջին գլուխգործոցը դարձավ 1851 թվականին ստեղծած նրա հին ծանոթ հնեաբանհնէաբան Միքելանջելո Լանչի դիմանկարը։
Կառլ Պավլովիչ Բրյուլովը մահացել է [[1852 թվական]]ի [[հունիսի 23]]-ին [[Հռոմ]]ի մոտակայքի [[Մանցիանա]] քաղաքում, որտեղ բուժվում էր հանքային ջրերով։ Հռոմի ռուսաստանի ներկայացուցչի վկայությամբ, մահը վրա է հասել շնչահեղձության նոպայից երեք ժամ հետո։ Թաղված է [[Հռոմեական գերեզմանոց ոչ կաթոլիկների համար|Մոնթե Տեստաչոյի հեղափոխականների գերեզմանատանը]]

Նավարկման ցանկ