«Նիլ ՄակԴոնաֆ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Խմբագրում եմ|Laurakir}} |
|||
{{Տեղեկաքարտ Դերասան}} |
{{Տեղեկաքարտ Դերասան}} |
||
'''Նիլ ՄակԴոնաֆ''' ({{lang-en|Neal McDonough}}, ծնվել է [[1970]] թվականի [[փետրվարի 13]]֊ ին [[Մասսաչուսեթս]] նահանգի Դորչեստեր քաղաքում) — [[ԱՄՆ|ամերիկացի]] [[դերասան]]։ |
'''Նիլ ՄակԴոնաֆ''' ({{lang-en|Neal McDonough}}, ծնվել է [[1970]] թվականի [[փետրվարի 13]]֊ ին [[Մասսաչուսեթս]] նահանգի Դորչեստեր քաղաքում) — [[ԱՄՆ|ամերիկացի]] [[դերասան]]։ |
14:36, 8 հունվարի 2017-ի տարբերակ
Նիլ ՄակԴոնաֆ անգլ.՝ Neal McDonough | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1966[1] (58 տարեկան) |
Ծննդավայր | Dorchester, Բոստոն, ԱՄՆ |
Կրթություն | Սիրաքյուսի համալսարան և Barnstable High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, բնավորության դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և հնչյունավորող |
Նիլ ՄակԴոնաֆ (անգլ.՝ Neal McDonough, ծնվել է 1970 թվականի փետրվարի 13֊ ին Մասսաչուսեթս նահանգի Դորչեստեր քաղաքում) — ամերիկացի դերասան։
Կենսագրություն
Նիլ ՄակԴոնաֆը ծնվել է Դորչեստեր քաղաքում, իռլանդական արտագաղթածներ Քեթրինի և Ֆրենկի ընտանիքում։ Նիլը մեծացել և սովորել է Բարնստեյբլ քաղաքի դպրոցում։ Այնտեղ նա սկսել է խաղալ բեմում և առաջին իսկ անգամից արժանացել է բուռն ծափահարություների։ Ոգևորված նման հաջողությամբ Նիլ ՄակԴոնաֆը Սիրաքյուսի համալսարանը ավարտելուց անմիջապես հետո (1988 թվական) ուղևորվեց Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիա՝ դերասանական արվեստ սովորելու համար։ Ուսումը ավարտելուց հետո նա արդեն աշխատում էր պրոֆեսիոնալ թատրոնի հետ։ 1991 թվականին նույնիսկ ստացել է Dramalogue Award մրցանակը, որպես «Away Alone» ֊ ում լավագույն դերասանական դերի համար։
Առաջին ամենակարևոր Նիլի համար համարվում են «Հրեշտակները դաշտի եզրին» (1994) և «Աստղային ճանապարհ: Առաջին շփում» (1996) ֆիլմերի դերերը։ Դրանից առաջ նա հիմնականում նկարահանվում էր հեռուստատեսության մեջ, սակայն այնտեղ էլ ուներ հաջողված աշխատանքներ օրինակ՝ «Քվանտային թռիչք» և «Ռազմա-իրավաբանական ծառայություն» սերիալ։ 2000֊ ական թվականներին ՄակԴոնաֆի կարիերան սկսեց բարձրանալ վեր։ Նրա հաշվի վրա սկսեցին ավելանալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են ՝ «Հատուկ կարծիք», «Մեր հայրերի դրոշները», «88 րոպե», «Դավաճանը», «Փողոցների մարտիկ»։ Ամենահաջողված ֆիլմերից մեկը եղել է սուպերհերոս Կապիտան Ամերիկայի մասին կոմիքաի էկրանավորումը «Առաջին վրիժառուն» ֆիլմում, որտեղ Նիլը խաղում է Դում֊Դում Դուգանայի դերը։
Նիլ ՄակԴոնաֆը և իր կին Ռուվե Ռոբերտսոնը ունեն 5 երեխա՝ տղաներ՝Մորգան Պատրիկ (ծնվել է 2005 թվականին) և Ջեյմս Հեմիլթոն (ծնվել է 2014 թվականին), աղջիկներ՝ Քեթրին Մեգգի (ծնվել է 2007 թվականին), Լոնդոն Ջեյն (ծնվել է 2010 թվականին) և Կլովեր Էլիզաբեթ (ծնվել է 2011 թվականին)[2][3][4]։
Ֆիլմագրություն
Տարի | Անվանումը հայերեն | Անվանումը անգլերեն | Դեր |
---|---|---|---|
1996 | Աստղային ճանապարհ: Առաջին շփում | Star Trek: First Contact | լեյտենանտ Հոուկ |
2002 | Հատուկ կարծիք | Minority Report | Ֆլետչեր |
2003 | Ժամանակի թակարդում | Timeline | Ֆրենկ Գորդոն |
2006 | Փրկարար | The Guardian | Ջեկ Սքիներ |
2006 | Մեր հայրերի դրոշները | Flags of Our Fathers | կապիտան Սեվերաս |
2007 | 88 րոպե | 88 Minutes | Ջոն Ֆորսթեր |
2008 | Դավաճանը | Traitor | Մաքս Արչեր |
2011 | Օրենքը եւ կարգը. Հանցավոր մտադրություն | Law & Order: Criminal Intent | մոնսինյոր Մակտիլ |
2012 | Արդարադատություն | Правосудие | Ռոբերտ Կուորլզ |
2014 | Առաջին վրիժառուն | Captain America: The First Avenger | Դում֊Դում Դուգանա[5] |
2015 | Նետ | Arrow | Դեմիեն Դարկ |
2015 | Ֆլեշ | The Flash | Դեմիեն Դարկ |
2016 | Վաղվա լեգենդները | Legends of Tomorrow | Դեմիեն Դարկ |
Ծանոթագրություններ
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ http://www.tvguide.com/news/desperate-housewives-neal-1014256/
- ↑ http://celebritybabies.people.com/2011/08/16/neal-mcdonough-welcomes-daughter-clover-elizabeth/
- ↑ http://celebritybabies.people.com/2014/04/04/neal-mcdonough-welcomes-son-james-hamilton/
- ↑ https://ru.wikipedia.org/wiki/Макдонаф,_Нил