«Օնոն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 35. Տող 35.
Հիմնական վտակները. աջ կողմում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա։, ձախ կողմում՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։
Հիմնական վտակները. աջ կողմում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա։, ձախ կողմում՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։


== Ջրագրություն==
== Հիդրաբանություն ==
Սնումը հիմնականում ձյունային է<ref>Онон — статья из Большой советской энциклопедии.</ref>։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումները։ Տարվա միջին ջրի ծախսը կազմում է մոտ 12 կմ, գետաբերանից՝ 191մ³/վ, ամենաշատը 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում վերասառչում է։ Հալվում է ապրիլից մայիսի սկիզբը։ Օգտագործվում է որոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։
Սնումը հիմնականում ձնային է<ref>Онон — статья из Большой советской энциклопедии.</ref>։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումներ։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանից մոտ 12 կմ հեռավորության վրա կազմում է 191մ³/վ, ամենաշատը՝ 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում ամբողջությամբ սառչում է։ Հալվում է ապրիլին և մայիսի սկզբին։ Օգտագործվում է ոռոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։


== Պատմական տեղեկություններ ==
== Պատմական տեղեկություններ ==

14:22, 7 հունվարի 2017-ի տարբերակ

Օնոն
Բնութագիր
Երկարություն1032
Ավազանի մակերես96 200 կմ²
ԱվազանՇիլկա/Ամուր
Ջրի ծախս191 (12 կմ գետաբերանից)
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՀենտեյ լեռ
ԳետաբերանՇիլկա
Գետաբերանի տեղակայումՇիլկա
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերAga River?, Borzya River?, Unda?, Kyra?, Agutsa?, Baldzha?, Ilya? և Turga?
ԵրկիրՄոնղոլիյա/Ռուսաստան
ԵրկրամասՌուսաստան
ՋրահավաքԱմուրի ավազան

Օնոն (բուրյաթերեն՝ Онон гол, մոնղ.՝ Онон гол), գետ, որը հոսում է հյուսիսարևելյան Մոնղոլիայի և Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի տարածքում և կազմում է Շիլկայի աջ մասը։

Աշխարհագրություն

Գետի երկարությունը 1032 կմ է (որից 298 կմ-ը գտնվում է Մոնղոլիայի տարածքում), ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 96 200 կմ²։ Սկիզբ է առնում արևելյան Մոնղոլիայում Հենտեյ լեռնաշխարհի Հենտիյն-Նուրրու և Իհ-Հենտեյ լեռնանցքների բաժանման շրջաններում՝ Հան-Հենտեյ-Նուրրու ազգային պարկի։ Հոսում է Հենտեյ-Չիկոյսկական լետնաշխարհում (կղզում), Մոգոյտույսկական և Բորշովական լեռնանցքների միջև՝ ստորին հոսանքի վայրերում։ Միանալով Ինգոդայի հետ՝ առաջացնում է Շիլկա գետը։ Անդրբայկալյան երկրամասի տարածքում գետահովիտ է։

Հիմնական վտակները. աջ կողմում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա։, ձախ կողմում՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։

Ջրագրություն

Սնումը հիմնականում ձնային է[1]։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումներ։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանից մոտ 12 կմ հեռավորության վրա կազմում է 191մ³/վ, ամենաշատը՝ 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում ամբողջությամբ սառչում է։ Հալվում է ապրիլին և մայիսի սկզբին։ Օգտագործվում է ոռոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։

Պատմական տեղեկություններ

Օնոնի վերին հոսանքը (Դելյուն-Բոլդոկ բնասահմանը) այն ենթադրական վայրերից մեկն է, որտեղ ծնվել և մեծացել է Չինգիզ խանը։ Ըստ ավանդույթի՝ այստեղ էլ թաղվել է նա։ Այդպիսի պնդումները հայտնվել են 20-րդ դարի վերջում։ Մինչև 1930-ական թվականները Ռուսական կայսրության քարտեզների վրա Չինգիզ խանի ծննդավայրը նշված է եղել Օնոնի միջին մասում, Ներքին Ցաուսչեյ ավանում[2]։ Ռուսական հետազոտողները անգամ շեշտում էին, որ այդ տեղեկությունները ստացել են Մոնղոլական պատմաբաններից։

Ծանոթագրություններ

  1. Онон — статья из Большой советской энциклопедии.
  2. ЭСБЕ: Делюн-Болдок

Գրականություն

  • «Онон, река Забайкальской области». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնոն» հոդվածին։