«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
 
==Լև Շեստով(1866-1938)==
Ռուս մեծ էքզիստենցիալիստ-փիլիսոփա Շեստովն իր փիլիսոփայական եջ պարադոքսներով և աֆորիզմներով է հագեցրել և ընդվզել ինքնիշխան անհատականության վրա բանականության թելադրանքի և համապարտադիր բարոյական նորմերի ճնշման դեմ։ Ավանդական փիլիսոփայությանը հակադրել է «ողբերգության փիլիսոփայությանը», որի կենտրոնում մարդկային կեցության անհեթեթությունն է, իսկ փիլիսոփայական մտահայեցողությանը՝ հայտնությունը, որը շնորհվում է ամենազոր Աստծո կողմից։ Շեստովի մուտքը փիլիսոփայության ասպարեզ տեղի ունեցավ «Անհիմնության ապոթեզ» ստեղծագործության հրատարակմամբ, որը նոր էջ բացեց ռուս փիլիսոփայության պատմության մեջ։ Հակահամակարգայնությունը հռչակելով իր փիլիսոփայության բնութագիր՝ Շեստովը հետզհետե հղկում է իր գրության ձևը՝ «Ապոթեզում» վերջնականապես աֆորիզմն ընտրելով որպես ուղեկից։ Անշուշտ, այդ ընտրության հետևում Նիցշեն է կանգնած։ «Ապոթեզում» անընդհատ փորձելով հենվել Նիցշեի վրա՝ Շեստովը նրա դիտարկումները վերագրում է բնազդի ոլորտին և ոչ գիտակցությանը։ Խեղդվող մարդը փրկողի ձեռքը բռնել-բարձրանալուց ներքև է քաշում փրկողին… Այդ «ձեռքը» Շեստովի համար Նիցշեի բարոյականության կազմաքանդումն է։ Մտահարթեցման այդօրինակ դրսևորման կարելի է հանդիպել արդեն «Ապոթեզում», այն է՝ «փիլիսոփայության խնդիրը ոչ թե մարդկանց հանգստացնելն է, այլ շփոթեցնելը» : «Ecce homo»-ի նախաբանում գրում է Նիցշեն՝ «Փիլիսոփայությունը, ինչպես ես եմ այն ցայժմ հասկացել և վերապրել, կամավոր կյանքն է սառույցի մեջ և բարձր լեռներում – գոյության մեջ ողջ անծանոթի և խնդրահարույցի փնտրտուքը»: «Ապոթեոզի» զգացմունքային առումով կենտրոնական դրույթներից մեկի համաձայն՝ «Հուսահատությունը մեր կյանքի ամենափառահեղ ու ամենանշանավոր պահն է» : Շեստովյան հանգանակի առանցքը կյանքում դոմինանտացման կոչն է։ Հեղինակը հենց դրանով է նախ և առաջ մոտենում էքզիստենցիալիզմին և երբեմն «որակվում» որպես «էքզիստենցիալ մտածող»: Շեստովի մասին, նրա տեքստերի մասին գրելը նախապես կործանման դատապարտված անհուսալի մտահաղացում է։ Շեստովը չքանում է՝ իր փոխարեն բառեր թողնելով, որոնք ստիպված ես լինում կրկնել նրանից հետո» : Բայց դա կրկին երևութաբանական դիտարկմամբ հետևելիս է այդպես թվում։ Իմացաբանական դիտանկյունից՝ այդօրինակ միտքն անմտածելի է. չէ որ ցանկացած բանաձևից խուսափելու կոչն էլ յուրօրինակ բանաձև է։
Ճիշտ է, Շեստովի արձագանքը պիտի լինի այն, որ անհիմնության առջև նման հարց չի ծառանում, քանզի դա համապարփակ անհիմնություն է՝ առանց մշակման, անհիմն անհիմնություն։
 
==Ժան-Պոլ Սարտր(1905-1980)==
16 795

edits

Նավարկման ցանկ