«Օնոն»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գետ |Անվանում = Օնոն |Բնագիր անվանում = Օնոն Գոլ |Պատկեր = Onon.jpg |Պատկերի չափ = |Նկարա...»: |
(Տարբերություն չկա)
|
07:46, 7 հունվարի 2017-ի տարբերակ
Օնոն | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 1032 |
Ավազանի մակերես | 96 200 կմ² |
Ավազան | Շիլկա/Ամուր |
Ջրի ծախս | 191 (12 կմ գետաբերանից) |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Հենտեյ լեռ |
Գետաբերան | Շիլկա |
Գետաբերանի տեղակայում | Շիլկա |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Aga River?, Borzya River?, Unda?, Kyra?, Agutsa?, Baldzha?, Ilya? և Turga? |
Երկիր | Մոնղոլիյա/Ռուսաստան |
Երկրամաս | Ռուսաստան |
Ջրահավաք | Ամուրի ավազան |
Օնոն - գետ, որը հոսում է հյուսիս-արևելյան Մոնղոլիայի և Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի տարածքում և կազմում է Շիլկայի աջ մասը։
Աշխարհագրություն
Գետի երկարությունը 1032 կմ է (որից 298 կմ-ն գտնվում է Մոնղոլիայի տարածքում), ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 96 200 կմ²։ Սկիզբ է առնում արևելյան Մոնղոլիայում Հենտեյ լեռնաշխարհի Հենտիյն-Նուրրու և Իհ-Հենտեյ լեռնանցքների բաժանման շրջաններում՝ պետական Հան-Հենտեյ-Նուրրու այգում։ Հոսում է Հենտեյ-Չիկոյսկական լետնաշխարհում (Գործնականում՝ կղզիյում), Մոգոյտույսկական և Բորշովական լեռնանցքների միջև՝ ստորին հոսանքի վայրերում։ Միանալով Ինգոդայի հետ, առաջացնում է Շիլկա գետը։ Անդրբայկալյան երկրամասի եզրերում գետահովիտ է։
Հիմնական վտակները․ Աջ մասում՝ Հուրահ-Գոլ, Բորզյա, Ունդա; Աջ մասւմ՝ Ագուցա, Կըռա, Իլյա, Ագա։
Հիդրաբանություն
Սնումը հիմնականում ձյունային է[1]։ Հեղեղաջրերը իրար հետևից առաջացնում են ամառային գետավարարումները։ Տարվա միջին ջրի ծախսը կազմում է մոտ 12 կմ, գետաբերանից՝ 191մ³/վ, ամենաշատը 2810մ³/վ, նվազագույնը՝ 1,22 մ³/վ։ Սառչում է նոյեմբերին, ծանծաղուտներում վերասառչում է։ Հալվում է ապրիլից մայիսի սկիզբը։ Օգտագործվում է որոգման և արդյունաբերական ջրամատակարարման համար։
Պատմական տեղեկություններ
Օնոնի վերին հոսանքը (Դելյուն-Բոլդոկ բնասահմանը) այն ենթադրական վայրերից մեկն է, որտեղ ծնվել և մեծացել է Չինգիզ խանը։ Ըստ ավանդույթի՝ այստեղ էլ թաղվել է նա։ Այդպիսի պնդումները հայտնվել են 20-րդ դարի վերջում։ Մինչև 1930-ական թվականները Ռուսական կայսրության քարտեզների վրա Չինգիզ խանի ծննդավայրը նշված է եղել Օնոնի միջին մասում, Ներքին Ցաուսչեյ ավանում[2]։ Ռուսական հետազոտողները անգամ շեշտում էին, որ այդ տեղեկությունները ստացել են Մոնղոլական պատմաբաններից։
Գրականություն
- «Онон, река Забайкальской области». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
- ↑ Онон հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- ↑ ЭСБЕ: Делюн-Болдок