«Ալ-Մոհադների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Ալ-Մոհադները պատկանում են [[մասմուդա]] [[ցեղ]]ին, իսկ նրանց հայրենիքը [[Ատլասի լեռներ]]ն են։ Ալ-Մոհադների հիմնադիրը համարվում է [[Մուհամմադ իբն Թումարթ]]ը։ Նա նոր մուսուլմանական դոգմա է սահմանում, որում հատկապես ընդծվում էր միասնականությունը։ Այստեղից էլ ծագում է նրանց անվանումը՝ «ալ-Մոհավիդուն» ( {{lang-ar|الموحدون}}` ‎‎միասնականությունը հաստատողներ ), որն էլ եվրոպական լեզուներում փոխվելով վերածվել է «ալ-Մոհադներ»-ի։
 
== Տարածքային նվաճումներ ==
[[Մուհամմադ իբն Թումարթ|Իբն ԹումարթԹումարթի]]ի ոգևորվածությունը այնքան մեծ էր, որ նա սկսել էր քարոզել իր մտքերը ամենուր, ինչի արդյունքում նրան հաճախ վռնդում էին։ Սակայն հետագայում նա մեծ հաջողություններ է ունենում, քանի որ նա քարոզում էր բացարձակ միաստվածություն և արգելում էր շքեղությունը, ինչով գրավում էր շատ ուղղահավատների։ [[1121]] թվականին իբն Թումարթը [[մասմուդա]] մի քանի [[ցեղ]]երի կողմից ընտրվում է [[իմամ]], իրեն հայտարարում մահդի և [[Սրբազան պատերազմներ|սրբազան պատերազմ]] սկսում [[ալ-Մորավիներ]]ի դեմ։ [[1125]] թվականին ալ-Մոհադների կենտրոնը [[Թինմելալ (Թինմալ)]] վայրն էր [[Ատլասի լեռներ]]ում։ [[1128]] թվական ալ-Մոհադները արշավում են դեպի [[Մարաքեշ]], սակայն չեն կարողանում գրավել այն։ Իբն Թումարթի ամենահավատարիմ զինակից [[Աբդ ալ-Մումին]]ը նրա մահից հետո [[1130]] թվականին ընդունում է [[խալիֆ]] և [[էմիր]] ալ-մումինին տիտղոսները։ 1130-ական թվականներին ալ-Մոհադները ընդլայնում էին իրենց ազդեցությունը [[Մարոկկո]]յի լեռնային տարածքներում և երկրի հարավային ու արևելյան մասերում։
 
[[Պատկեր:506-Castile 1210 (hy).png|մինի]]
== Ալ-Մոհադներն Իսպանիայում ==
[[Պատկեր:Sevilla Almohade.JPG|մինի|ձախից|[[Սևիլիա]]]]
Ալ-Մոհադների իմպերիայի հիմնադիր Աբդ ալ-Մումինը ընդգրկելով իր տարածքների մեջ [[Թունիս]]ն ու [[Տրիպոլի]]ն` նորից սկսեց մտորել [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] մասին, և [[1162]] թվականին սկսեց նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն նրա մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրան հաջորդած [[Աբու Յակուբ Յուսուֆ]]ը չի շարունակում նրա քաղաքականությունը։ Միայն [[1171]] թվականին նոր [[խալիֆ]]ը փորձում է իր ձեռքը վերցնել [[ալ-Անդալուս]]ը,սակայն [[Իբն Մարդանիշ]]ը դիմադրություն է ցույց տալիս ալ-Մոհադներին։ Նրա մահից հետո` [[1172]] թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են [[Սևիլիա]]ն։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է [[Տոլեդո]]ն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադները արդեն իշխանություն էին հաստատել ալ-Անդալուսի մեծ մասում։ Ավելի ուշ Աբու Յակուբ Յուսուֆը սրբազան պատերազմ՝ [[ջիհադ]] է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ [[Սանտարեմ ամրոց|Սանտարեմ]] ամրոցի ( [[Լիսսաբոն]]ի մոտ ) պաշարման ժամանակ վիրավորվում է և [[1184]] թվականին մահանում։
=== Ալ-Մոհադների թուլացումը ===
[[Պատկեր:Bab Oudaïa porte de la Kasbah des Oudaias P1060309.JPG|մինի|[[Ռաբատ]]]]
[[Աբու Յակուբ Յուսուֆ]]ի որդի և ժառանգ [[Աբու Յուսուֆ Յակուբ]]ի առաջնահերթ խնդիրը [[Բուժի]] [[քաղաք]]ը և [[Ալժիր]]ի ծովափնյա տարածքները գրավելն էր, որտեղ հաստատվել էր [[ալ-Մորավիներ]]ի [[տոհմ]]ի ներկայացուցիչը, ով կառավարում էր ինչպես անկախ կառավարիչ։ Սա ցույց է տալիս, որ խաղաղ ժամանակ ալ-Մոհադների զինված ուժերը թույլ էին։ [[1190]] թվականին Աբու Յուսուֆ Յակուբը հնգամյա հաշտության պայմանագիր է կնքում [[Կաստիլիայի թագավորություն|ԿաստիլիաԿաստիլիայի]]յի և [[Լեոնի թագավորություն|ԼեոնԼեոնի]]ի թագավորների հետ։
[[Պատկեր:Abu Yaqub Yusef Coin.png|մինի|ձախից|Աբու Յակուբ Յուսուֆի հատած մետաղադրամներ]]
[[1195]] թվականին ալ-Մոհադները հաղթանակ են տանում [[Ալֆոնսո VIII]]-ի նկատմամբ [[Ալարկոսա]]յի ճակատամարտում ( [[Կորդովա (Իսպանիա)|ԿորդովաԿորդովայի]]յի և [[Տոլեդո]]յի ճանապարհին )։ Պարտությունը ստիպում է [[քրիստոնյա]]ներին ուժեղացնել բանակը։ Քրիստոնյա պաշտոնյաների վեճերը հարթելու գործում մեծ դեր ունեին [[եպիսկոպոս]]ներն ու [[արքեպիսկոպոս]]ները։ [[Խաչակրաց պատերազմներ|Խաչակրաց պատերազմպատերազմը]]ը քարոզվում էր ոչ միայն [[Իսպանիա]]յում, այլ նաև [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] դուրս։ Դրան նախապատրաստվելուն օգնում էին Ալարկոսայի ճակատամարտից հետո կնքված հաշտության պայմանագիրը և նոր գահ բարձրացած [[Մուհամմադ ան-Նասիր|ՄուհամմադՄուհամմադի]]ի թուլությունը, ով չառանգել էր հոր գահը [[1199]] թվականին։ [[1212]] թվականի հուլիսին Լեոնի, Կաստիլիայի, [[Նավարրայի թագավորություն|Նավարրայի]], [[Արագոնի թագավորություն|Արագոնի]] միացյալ ուժերը շարժվեցին Տոլեդոյից հարավ և հանդիպեցին ալ-Մոհադների զորքին [[Լաս Նավաս դե Տոլոսա]]յի մոտակայքում։ Ալ-Մոհադները այնպիսի պարտություն են կրում, որ նրանց իշխանությունը թուլանում է [[Իսպանիա]]յում, սակայն սա այդքան ակնհայտ չէր մինչև [[1123]] թվականը, քանի որ [[քրիստոնյա]]ները զբաղված էին իրենց ներքին խնդիրներով։ Մուհամմադ [[խալիֆ]]ը մահանում է [[1213]] թվականին, իսկ նրան հաջորդած որդին՝ 13-ամյա [[Աբու Յակուբ Յուսուֆ II]]-ը ի վիճակի չէր վերադարձնել կորցրած իշխանությունը։
 
=== Մուսուլմանների իշխանության ավարտն Իսպանիայում ===
[[Պատկեր:Adolf Seel 001.jpg|մինի|Ալ-Համբրա (Գրանադա)]]
[[1123]] թվականին խալիֆի մահին հաջորդած գահակալական կռիվները բերեցին նրան, որ [[Ռեկոնկիստա]]ն գրեթե ոչ մի դիմադրության չհանդիպեց [[ալ-Անդալուս]]ում` բացառությամբ մեկի։ [[Հյուսիսային Աֆրիկա]]յում ալ-Մոհադների մնացորդները դեռ գոյատևում էին, որոնք աստիճանաբար թուլանում էին, քանի որ կազմում էին տարբեր անկախ պետություններ, մինչև որ [[1269]] թվականին վերջնականապես վերացան։ Ալ-Անդալուսում [[1223]] թվականից հետո առանձին ալ-մոհադական կառավարիչներ սահմանափակ տարածքներում պահպանում էին իրենց իշխանությունը դեռ մի քանի տարի, սակայն կենտրոնական համակարգ այլևս գոյություն չուներ։
[[Պատկեր:Fachada Aljafería nocturna.jpg|ձախից|մինի|Սարագոսայի պարիսպներ]]
Նկատելի հաջողության է հասնում երկրի հարավում և արևելքում [[Սարագոսա]]յի նախկին էմիրների ժառանգը։ Սակայն [[1230]] թվականին [[Լեոնի թագավորություն|ԼեոնԼեոնի]]ի և [[Կաստիլիայի թագավորություն|ԿաստիլիաԿաստիլիայի]]յի միավորմամբ սկսվեց քրիստոնյաների նոր հարձակումը, և նա մի քանի անգամ պարտություն կրեց և վերջի վերջո սպանվեց։ Այսուհետ ոչ մի մուսուլման չարժանացավ բնակչության համակրանքին և օժանդակությանը։ Քրիստոնյաների արշավանքը ղեկավարում էր [[Ֆերդինանդ III]]-ը, ով [[1217]] թվականից Կաստիլիայի [[թագավոր]]ն էր, իսկ [[1230]] թվականից նաև Լեոնինը, ով վերջապես գրավեց [[ալ-Անդալուս]]ի սիրտը։ Այսպես մուսուլմանների իշխանությունն [[Իսպանիա]]յում վերջնականապես վերջացավ` մեկ բացառությամբ։
 
Այդ բացառությունը [[Նասրիներ]]ի իշխանության հաստատումն էր [[Գրանադա]]յում։ Մոտ [[1231]] թվականին մի արաբ՝ [[Մուհամմադ իբն Յուսուֆ իբն Նասր]]ը, հաստատեց [[Խաեն]]ի շրջակայքում փոքրիկ [[պետություն]], իսկ [[1235]] թվականին գրավեց [[Գրանադա]]ն և դարձրեց այն իր [[մայրաքաղաք]]ը։ Նրա պետությունը գոյատևեց երկու դարից ավելի՝ մինչև [[1492]] թվականը։

Նավարկման ցանկ