«Մենելաոս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 6. Տող 6.




{{Stub}}
{{Անավարտ}}

14:48, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Մենելաոս և Հեղինե

Մենելաոս , հին հունական դիցաբանությունում Սպարտայի թագավորը, Տրոյական պատերազմի կազմակերպիչներից և գործուն մասնակիցներից։ Ագամեմնոնի կրտսեր եղբայրը, Հեղինեի ամուսինը։ Առևանգված Հեղինեին ետ բերելու նպատակով Ոդիսևսի հետ մեկնել է Տրոյա, սակայն անհաջողություն է կրել։ Դրան հաջորդած տրոյական պատերազմում աչքի է ընկել քաջագործություններով (մենամարտում հաղթել է Պարիսին, պաշտպանել և ռազմի դաշտից դուրս է բերել Պատրոկլեսի դին)։ Պատերազմից հետո հայրենիք վերադարձող Մենելաոսի նավերը փոթորկից քշվել են Եգիպտոսի ափերը։ Մենելաոսը և Հեղինեն Սպարտա են վերադարձել ութամյա թափառումներից հետո։ Մահվանից հետո Մերելաոսը իբրև բնակվել է հեքիաթային Ելիսեյան դաշտերում։ Լա֊ կոնիկայում գոյություն է ունեցել Մենելաոսի պաշտամունք (կապված Հեղինեի պաշտամունքի հետ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 460