«Կանգուն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ հայերեն անվանում |
||
Տող 12. | Տող 12. | ||
{{ |
{{Անավարտ}} |
13:05, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Կանգուն, երկարության հին միավոր, չափի ձող։ Տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների օգտագործած կանգուն համապատասխանել է արմունկից մինչև բացված ձեռքի միջամատի ծայրը, անրակից մինչև արմունկը, անրակից մինչև միջամատի ծայրը եղած երկարությանը։ Հիշվել է անանուն պատմիչի մոտ (7-րդ դար) և հավասար է եղել 0,76704 մ։
Եգիպտոսում կիրառվել է, այսպես կոչված, արքայական կանգուն, որը համապատասխանել է 0,532 մ։ Հայկական աղբյուրներում կանգունի և երկարության այլ միավորների առնչությունը հետևյալն է՝
- 1 կանգունը = 1/300 պարսից ատցարեզ = 1/2 քայլ = 1/2100 մղոն։
Ռուսական գրավոր աղբյուրներում կանգունը հիշատակվել է 11-րդ դարից և հավասար է եղել 455-475 մմ։
Գրականություն
- Մանանդյան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, 1930։
- Նույնի, Երատոսթննեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, 1934։