Jump to content

«Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)»–ի խմբագրումների տարբերություն

չ
Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref))
== Մայրաքաղաքի գրավում ==
[[Պատկեր:Battle of Edeesa 1146.jpg|մինի|ձախից|220px|1146 թվականի Եդեսիայի ճակատամարտը]]
[[1144]] թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է [[Եդեսիա]]ն։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն [[դեկտեմբերի 24]]-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը <ref><span style="font-size: 90%;">[http://www.vostlit.info/Texts/rus4/Mychel_Syr/frametext3.htm Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն]</span></ref>։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները [[Տուրբեսսել]] քաղաքից։
 
[[1146]] թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն [[աթաբեկ]] [[Նուր ալ-Դին Մահմուդ|Նուր ալ-Դին]]ը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ [[1150]] թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է [[Հալեպ]], որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում [[1159]] թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է [[Հալեպ]]։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում [[Քրիստոնեություն|քրիստոնեությանը]] մինչև մահը։