«Դիկե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 12. Տող 12.




{{Stub}}
{{Անավարտ}}

11:53, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Դիկե
Տեսակհունական դիացաբանության աստված և allegorical Greek deity?
Սեռիգական[1]
Երևի համընկնում էՅուստիցիա և Աստրաիա
ՀայրԶևս[2][1] և Նոմոս
ՄայրԹեմիս[2][1] և Eusebia?
Քույր/ԵղբայրԵվնոմիա[1] և Էյրենե[1]
Ասպարեզարդարություն[1]
 Dikes Վիքիպահեստում

Դիկե (հին հունարեն՝ Δίκη՝ «ճիշտ», «ճշմարտություն», «արդարություն»), հունական դիցաբանության մեջ բարոյական կարգերի, ճշմարտության աստվածուհի-ոգին, արդարության անձնավորում։ Ըստ Հեսիոդոսի («Թեոգոնիա»)՝ Զևսի և նրա երկրորդ կնոջ՝ Թեմիսի դուստրն է, Հորաներից մեկը։ Դիկեն հետևում է մարդկանց կյանքին և անարդարությունների մասին հաղորդում Զևսին։ Մի շարք առասպելներում Դիկեն հանդես է գալիս որպես Զևսի խորհրդատու։ Ողբերգություններում նա ահավոր վրեժխնդիր ՝. նա սրով խոցում է անարդար մարդկանց սրտերը։ Դիկեի մականուններից մեկն է Աստրեյա (Աստղային), որը հավանաբար կապված է այն պատկերացման հետ, թե իսկական արդարությունը գտնվում է երկնքում։ Դիկեն պատկերվում էր լախտը (գնդաձև ծայրով գավազան) կամ կշեռքը ձեռքին, խստադեմ կնոջ կերպարանքով[3]։

Հորայի անունով է անվանակոչված Դիկե (99) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թ.։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopedia of Ancient Deities — 1 — Jefferson: McFarland & Company, 2000. — P. 151. — 597 p. — ISBN 0-7864-0317-9
  2. 2,0 2,1 Любкер Ф. Δίκη (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 394—396.
  3. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 60