«Աղավնիճ»–ի խմբագրումների տարբերություն
Հետ է շրջվում 3137879 խմբագրումը, որի հեղինակն է՝ 46.70.30.141 (քննարկում) մասնակիցը |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Տարածվածությունը *== +== Տարածվածություն ==) |
||
Տող 27. | Տող 27. | ||
'''Աղավնիճ''' ([[լատիներեն]]՝ ''Verbéna''), [[աղավնիճազգիներ]]ի (''Verbenáceae'') ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները միամյա, բազմամյա խոտաբույսեր և կիսաթփեր են։<ref name="ՀՍՀ">ՀՍՀ, հատոր 1։</ref> |

== Տարածվածություն == |
|||
== Տարածվածությունը == |
|||
Հայրենիքը [[Հարավային Ամերիկա]]ն է ([[Բրազիլիա]], [[Պերու]])<ref name="ԾԲ">Ծ. Նարինջյան, Ծաղկաբուծություն, Ե., 1964, էջ 66-67</ref>։ Առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՀՀ-ում աճում է [[Դեղատու աղավնիճ]]ը (''Verbéna officinalis''), որը 30-100 սմ բարձրությամբ, խոր կտրտված և հակադիր տերևներով բազմամյա [[մոլախոտ]] է, [[ծաղկաբույլ]]ը՝ հասկ, [[ծաղիկ]]ները՝ մանր և մանուշակագույն։<ref name="ՀՍՀ" /> |

11:50, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Աղավնիճ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Verbéna
| ||
|
Աղավնիճ (լատիներեն՝ Verbéna), աղավնիճազգիների (Verbenáceae) ընտանիքի բույսերի ցեղ, որի տեսակները միամյա, բազմամյա խոտաբույսեր և կիսաթփեր են։[1]
Տարածվածություն
Հայրենիքը Հարավային Ամերիկան է (Բրազիլիա, Պերու)[2]։ Առավելապես տարածված է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ ՀՀ-ում աճում է Դեղատու աղավնիճը (Verbéna officinalis), որը 30-100 սմ բարձրությամբ, խոր կտրտված և հակադիր տերևներով բազմամյա մոլախոտ է, ծաղկաբույլը՝ հասկ, ծաղիկները՝ մանր և մանուշակագույն։[1]
Օգտագործումը
Հիմնականում օգտագործվում է ծաղկային ձևավորումներում (ղևանդներ, միքսբորդերներ, ծաղկաթմբեր) և առանձին խմբավորումներում[2]։ Եթերային յուղ ստանալու համար մշակվում է Կիտրոնային աղավնիճ[1]։ Ն. Պ. Կրասինսկու կարծիքով, աղավնիճը կարելի է մշակել քիմիական արտադրություն ունեցող գործարանների բակերում։
Մշակումը
Տնկումը կատարվում է արևոտ տեղերում, սննդանյութերով հարուստ հողերում։ Ոռոգումը պետք է կատարել չափավոր։ Verbéna hybrida Hort տեսակի և Verbéna hybrida Mammouth-ի բույսերը տնկում են մեկը մյուսից 25-30 սմ հեռավորության վրա, քանի որ ունեն գետնի վրա տարածված երկար ցողուններ։ Այս տեսակներից ցածր գորգ ստանալու նպատակով անհրաժեշտ է ցողունները փայտե կարթերով ամրացնել գետնին, որի շնորհիվ դրանք անդալիսի նման արմատակալում են։ Աղավնիճ կնճռոտը (Verbéna venosa Gill et Hook), որի ծաղիկները միայն կապույտ, մանուշակագույն են, միջբուսային տարածությունը տրվում է 20-25 սմ։ Խոնավության նկատմամբ պահանջը մեծ չէ, սակայն ջրի պակասի դեպքում ծաղկումը սկսում է դադարել։ Ծաղկումը սկսում է հունիսից և տևում մինչև ուշ աշուն։ Կնճռոտ աղավնիճը նախորդների հետ համեմատած ավելի կարճատև է ծաղկում։
Ցանքը ջերմատներում կատարվում է փետրվար-մարտ ամիսներին։ 18-20° ջերմության դեպքում սերմերը ծլում են 10-14 օրվա ընթացքում։ Ցանքը կարելի է կատարել նաև բաց գրունտում։ Երևանի պայմաններում աշնանը թափված սերմերը հաջորդ տարի գարնանը ծլում են։
Բազմացումը
Աղավնիճը բազմանում է սերմերով և կտրոններով։ Սերմնահավաքը կատարելիս չպետք է թողնել, որ ծաղկակոթի վրա սերմնապատիճները ամբողջովին բացվեն, քանի որ մինչև վերին պատիճների մեջ եղած սերմերը հասունանան և պատիճները բացվեն, ապա ներքևիններից սերմերը կթափվեն։ Բույսը կտրոններով բազմացնելիս, որը երբեմն արվում է տարբեր գույնի ծաղիկներ ստանալու նպատակով, պահվում է ջերմատան լուսավոր մասերում, 12-15° ջերմության պայմաններում։
Սերմերը
Սերմերը նման են փոքրիկ փայտիկների, մոտավորապես 3 մմ երկարությամբ։ Սերմը հասուն վիճակում դեղին, բաց շականակագույն է, մեկ ծայրի հաստ մասում ունի փոքրիկ բաց գույնի ակոսիկ։ Մեկ գրամում պարունակում է մոտավորապես 350 հատիկ։ Ծլունակությունը պահպանում է 3-4 տարի։[2]