«Դափնի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Սարդենի,սարսենիկ, կապա,
չ հայերեն անվանում
Տող 10. Տող 10.




{{Stub}}
{{Անավարտ}}

11:49, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Դափնի

Սարդենի,սարսենիկ, կապա,Դափնի (Laurus), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։ Տերևները հերթադիր են, կաշեկերպ, ամբողջաեզր։ Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկաբույլում։ Պտուղը միասերմ է, կապույտ կամ սև։ Հայտնի է 2 տեսակ (Միջերկրական ծովի շրջաններում)։ Ազնիվ դափնին (Լ․ nobilis) ոչ բարձր ծառ է (բարձրությունը՝ 2- 20 մ), ճյուղերը հարթ են, տերևները նշտարաձև, փայլուն։ ԽՍՀՄ-ում աճում է Արևմտյան Անդրկովկասի լեռնանտառային գոտում, հատկապես Վրաստանում։ Տերևներն օգտագործվում են հրուշակեղենի և պահածոների արդյունաբերության և խոհարարության մեջ։ Պտուղներից ստանում են եթերային յուղ, որը որոշ երկրներում օգտագործվում է բժշկության, անասնաբուժության մեջ։

Դափնեպսակը փառքի, հաղթանակի և մեծության խորհրդանիշ են։ Ազորյան (Լ․ azorica) կամ Կանարյան դափնին աճում է Մադեյրա, Կանարյան, Ազորյան կղզիներում։

Ընթերցե՛ք «դափնի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 320