«Ֆելիքս Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պարգևատրվել է: clean up, փոխարինվեց: → (3) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կրթությունը *== +== Կրթություն ==)
Տող 4. Տող 4.
'''Պետրոսյան Ֆելիքս Գևորգի''' ([[սեպտեմբերի 18]], [[1933]], [[Ապարան]] - [[օգոստոսի 25]], [[1985]], [[Երևան]]), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական, գիտական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ([[1980]]-[[1985]] թթ-ին և [[1985]] թ-ին)։

== Կրթություն ==
==Կրթությունը==
[[1950]] թ-ին ոսկե մեդալով ավարտել է [[Երևան]]ի թիվ [[10]] միջնակարգ դպրոցը, [[1956]] թ-ին՝ [[Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի մեխանիկական ֆակուլտետը, ապա՝ Կիևի ճարտարագիտական ինստիտուտի ասպիրանտուրան։

11:39, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Ֆելիքս Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 18, 1933(1933-09-18)
ԾննդավայրԲաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 25, 1985(1985-08-25) (51 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1956)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Պետրոսյան Ֆելիքս Գևորգի (սեպտեմբերի 18, 1933, Ապարան - օգոստոսի 25, 1985, Երևան), տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կրթական, գիտական, պետական գործիչ, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1980-1985 թթ-ին և 1985 թ-ին)։

Կրթություն

1950 թ-ին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը, 1956 թ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, ապա՝ Կիևի ճարտարագիտական ինստիտուտի ասպիրանտուրան։

Գործունեությունը

Մասնագիտական աշխատանքի է գործուղվել ՌԴ Գորկի քաղաք։ 1958-1964 թթ-ին եղել է Երևանի էլեկտրաապարատների գործարանի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, գործիքաշինական արտադրամասի պետ, 1964-1973 թթ-ին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավագ դասախոս, մետաղների տեխնոլոգիայի և մետաղաբանության ամբիոնի դոցենտ, ամբիոնի վարիչ, 1973-1975 թթ-ին՝ Երևանի էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն, 1975-1977 թթ-ին՝ ՀԿԿ Կենտկոմի արդյունաբերության ու տրանսպորտի բաժնի վարիչի տեղակալի, 1977-1981 թթ-ին՝ նույն բաժնի վարիչ։ 1981 թ-ին նշանակվել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1980 թ-ի փետրվարի 24-ին Երևանի թիվ 54 ընտրատարածքից ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Եղել է Գերագույն խորհրդի արդյունաբերության հանձնաժողովի անդամ։ 1985 թ-ին ընտրվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1981 թ-ից եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ։

Պարգևատրվել է

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։