«Գայլատու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հայերեն անվանում
Տող 9. Տող 9.




{{Stub}}
{{Անավարտ}}

11:30, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Գայլատու (Գայլատո ծովիկ, Գայլատվա լիճ, Ձկնաբեր ծովակ) լիճը (այժմ՝ Բալըղ-գյոլ(Ձկների լիճ), Բալըք) գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Հայկական Պար լեռնաշղթայի միջլեռնային տաշտակաձև գոգավորությունում՝ 2247 մ բարձրության վրա (ընկած է այժմյան Թուրքիայի Հանրապետության Արարատի նահանգում(Ağrı il))։ Գտնվում է Սինակ լեռան մոտ։ Ունի տեկտոնահրաբխային ծագում։ Երկարությունը 10 կմ է, մակերեսը՝ մոտ 33 կմ², ջրահավաք ավազանի մակերեսը՝ մոտ 100 կմ²։ Սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը սառցակալում է։ Ջուրը քաղցրահամ է, հարուստ ձկներով՝ հատկապես կարմրախայտով։ Լիճը հոսուն է։ Հարավ-արևելքից սկիզբ է առնում Առու (Գայլատու, թուրքերեն Չուխուր) գետակը։

Գրականություն

  • Հ.Կ. Գաբրիելյան, Հայկական լեռնաշխարհ, Եր. 2000
  • Հայկական սովետական հանրագիտարան Երևան 1976 Հատոր 2 էջ 678
  • Հ.Մ.Այվազյան և ուրիշներ Հայաստանի բնաշխարհ Երևան 2006 էջ 147