«SAT (թեստ)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 16 բայտ ,  5 տարի առաջ
չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Անգլերեն]]ի և [[մաթեմատիկա]]յի իմացության ստուգման համար նախատեսված է SAT I թեստը (SAT Reasoning Test)։ Այն ստեղծվել է [[2005]] թ.-ին։ Թեստը իր մեջ ներառում է 3 մաս՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ (Mathematics, Critical Reading, Writing)։ Առավելագույն միավորը յուրաքանչյուր հատվածի համար 800 է։ Թեստի արդյունքում հանձնողը առավելագույնը կարող է հավաքել 2400, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Թեստը վճարովի է և արժե 81 ԱՄՆ [[դոլլար]] միջազգային աշակերտների համար։ ԱՄՆ-ի լավագույն բուհեր ընդունվելու համար պարտադիր է հանձնել SAT Reasoning Test-ը։
 
== Կառուցվածքը ==
 
Թեստը կազմված է 3 հիմնական մասերից՝ մաթեմատիկա, կարդալու ունակություններ և գրելու ունակություններ։ Յուրաքանչյուր մասից կարելի է ստանալ առավելագույնը 800, իսկ նվազագույնը՝ 200 միավոր։ Ամբողջ թեստը բաժանված է 10 ենթամասերի։ Յուրաքանչյուր մաս իր մեջ ներառում է 3 ենթամաս և կա ևս 1 ենթամաս, որը կարող է լինել կամայական 3 մասերից։ Այս ենթամասից ստացված միավորների քանակը չի ազդում թեստի միավորների վրա, սակայն կարող է օգտագործվել հետագա թեստերի համար։ Թեստի ամբողջ տևողությունն է 3ժ 45 ր։ Ենթամասերի հարցերը բարդանում են ըստ հերթականության։
 
== Կարդալու ունակություններ ==
 
Կարդալու ունակությունների մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։ Այն իր մեջ ներառում է մի քանի տեսակի հարցեր՝ նախադասությունների լրացում, և հարցեր տեքստերից։ Առաջին 5-8 հարցերը վերաբերում են նախադասությունների լրացմանը, իսկ մյուսները՝ տեքստերին։ Նախադասությունների լրացումը ստուգում է հանձնողի բառապաշարը և նախադասություն կազմելու ունակությունները։ Մնացած հարցերը վերաբերվում են տարբեր տեքստերի, որտեղ հանձնողը կարդում է տեքստը և պատասխանում է հարցերի, որոնց պատասխանները ներառված են տեքստում։ Տեքստերի թեմաները լինում են բնական ու հասարակական գիտություններից, կամ պարզապես մարդուն վերաբերվող տարբեր թեմաներից։ Յուրաքանչյուր տեքստին հաջորդող հարցերի քանակը համապատասխանում է տեքստի երկարությանը։ Որոշ առաջադրանքներում հանձնողը պետք է համեմատի 2 տեքստեր։ Դրանք հիմնականում կարճ տեքստեր են։
 
== Մաթեմատիկա ==
[[Պատկեր:SAT Grid-in mathematics question.png|մինի|աջից]]
Մաթեմատիկայի մասը կազմված է 3 ենթամասերից՝ երկու 25 և մեկ 20 րոպեանոց հատվածներից։
* 20 րոպեանոց ենթամասը իր մեջ ներառում է 16 հարց՝ 5 հնարավոր պատասխաններով։
 
=== Հաշվիչի օգտագործումը ===
Թույլատրվում են բոլոր տեսակի [[հաշվիչ]]ներ. պարզագույն գործողություններ կատարող, գիտական (scientific) և գրաֆիկական։ [[QWERTY]] ստեղնաշարով, կամ [[հեռախոս]]ի հաշվիչները խստիվ արգելվում են։
 
== Գրելու ունակություններ ==
{| class="wikitable" border="1" style="text-align:center; margin-left:1em; margin-right:0; float:right;"
|+Средние результаты SAT по годам<ref name=06Report>{{cite web|url=http://www.collegeboard.com/prod_downloads/about/news_info/cbsenior/yr2007/national-report.pdf|title=National Report: 2007 College-Bound Seniors: Total Group Profile Report|year=2007|publisher=The College Board|format=PDF |pages=3|accessdate=2008 թ․ սեպտեմբերի 14–ին |archiveurl=http://www.webcitation.org/67TVRdVHK|archivedate=2012-05-07}}</ref>
Գրելու ունակությունների մյուս հատվածը՝ Էսսեն, լինում է ողջ թեստի առաջին ենթամասը և տևում է 25 րոպե։ Էսսեի թեման նախօրոք տրվում է։ Առաջադրվող թեման պարզ է, հստակ և կազմված է այնպես, որ հասանելի լինի հանձնողին։ Էսսեն պետք է լինի պարզ, գրված լինի հասկանալի և լինի առաջադրված թեմայի սահմաններում։ Էսսեն գնահատվում է առավելագույնը 6, նվազագույնը՝ 1 միավոր երկու պրոֆեսիոնալ ստուգողների կողմից։ Հնարավոր է 0 ստանալ այն դեպքում, երբ էսսեն գրված չէ, թեմայից դուրս է, [[անգլերեն]] չէ, գրված չէ համար 2 մատիտով, կամ եթե գրված է անհասկանալի ձեռագրով։ Եթե 2 ստուգողների տրված գնահատականները տարբերվում են ավելի քան 1 միավորով, ապա վերջնական որոշումը կայացնում է երրորդ կարդացողը։ Ստուգողի՝ յուրաքանչյուր էսսեն կարդալու միջին ժամանակը 3 րոպեից էլ քիչ է։
 
== Հարցերի տեսակները ==
 
SAT Reasoning Test-ում գրեթե բոլոր հարցերը ընտրովի պատասխաններվ հարցեր են։ Տարբերվում են միայն էսսեն և [[մաթեմատիկա]]յի այն հարցերը, որտեղ հանձնողը պետք է գրի խնդիրների պատասխանները։ Բոլոր ընտրովի պատասխաններով հարցերը ունեն 5 հնարավոր պատասխան և ճիշտ է միայն մեկը։ Բոլոր ենթամասերում հարցերը՝ ըստ հերթականության բարդանում են։ Բացառություն են կազմում միայն տեքստերը, որոնց հետևող հարցերի հերթականությունը կառուցված է ոչ թե ըստ բարդության, այլ ըստ տեքստում տրված ինֆորմացիայի հաջորդականությամբ։
 
== Թեստի գնահատումը ==
 
Բոլոր հարցերը գնահատվում են հավասարաչափ։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար տրվում է 1 միավոր, սխալ պատասխանի համար՝ հանվում է 0.25, իսկ չգրված պատասխանի համար չի հանվում ոչ մի միավոր։ Այնուհետև հավաքված միավորները փոխվում են 800 միավորանոց համակարգի։
|}
 
== Թեստի անցկացման վայրը, ժամանակը ==
 
SAT Reasoning Test-ը ողջ աշխարհում անցկացվում է ամսական 1 անգամ բոլոր ամիսներին՝ բացառությամբ [[հուլիս]], [[օգոստոս]] և [[սեպտեմբեր]] ամիսների։ [[Հայաստան]]ում SAT Reasoning Test հնարավոր է հանձնել միայն [[Հայաստանի ամերիկյան համալսարան]]ում։

Նավարկման ցանկ