«Վիզա (խումբ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No edit summary
չ «Viza» վերանվանված է «Վիզա (խումբ)»
(Տարբերություն չկա)

13:34, 29 Ապրիլի 2011-ի տարբերակ

Վիզա
Պատկեր:Viza.jpg
Վիզա
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսՎիսա(2000–2009)
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ժանրերֆոլկ ռոք, ալտերնատիվ մեթալ, էքսպերիմենտալ ռոք, ջիպսի պանք
Գործունեություն2000-ներկա
ԼեյբլSerjical Strike Records, Architects of Melody Records
ԿապվածՍերժ Թանկյան, Scars on Broadway, Neurobox
Կայքexperienceviza.com
Անդամներ
Կ'նուպ Տոմոպուլոս
Օրբել Բաբայան
Շանթ Բիսմեջյան
Ալեքսան Խաչերյան
Հիրամ Անտոնիո Ռոսարիո
Քրիս Դանիել
Անդրանիկ Կզրյան
Ջիվան Գասպարյան II
Սուգուրու Օնակա

Վիզա-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և հարվածային գործիքները ծանր ռոքի հետ:«Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ` ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջեւ, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները:

Պատմություն

Ուղիղ մեկ տասնամյակ առաջ ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը [1] Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար: Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը` հայեր:

«Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս եւ մնացածը` պանիր: Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսկանական: Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը:

6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց եւս մի գործիք` դուդուկ, որը հնչում է ծիրանափողի վարպետի թոռան` Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում: - «Ռոքը բարձր են նվագում եւ ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն:

Վիզայի պատմության մեջ կարեւոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին System of a Down [2] խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին, ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը: «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ: Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ:

Այս տարի վիզան թողարկել է իր 5-րդ ալբոմը` «Made in Chernobyl», որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ: Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»:

Սկավառակագրություն

  • Visa (2001) (EP)
  • Maktub (2006)
  • De Facto (2007) (EP)
  • Eros (2008)
  • Made in Chernobyl (2010)
  • Carnivalia (TBA)