«Արմեն Հախնազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 41. Տող 41.


== Վերանորոգումներ ==
== Վերանորոգումներ ==
[[Պատկեր:Արմեն Հախնազարյան-Ծործոր.jpg|thumb|[[Ծոր Ծոր|Ծործորի վանքի]] տեղափոխման աշխատանքների մասնակիցները, Արմեն Հախնազարյանը աջից երկրորդը]]
[[Պատկեր:Արմեն Հախնազարյան-Ծործոր.jpg|250px|thumb|[[Ծոր Ծոր|Ծործորի վանքի]] տեղափոխման աշխատանքների մասնակիցները, Արմեն Հախնազարյանը աջից երկրորդը]]
* [[Wikipedia:en:Vanak|Վանաք]]ի Սբ. Սարգիս եկեղեցի
* [[Wikipedia:en:Vanak|Վանաք]]ի Սբ. Սարգիս եկեղեցի
* [[Թեհրան]]ի Սբ. Գևորգ եկեղեցի
* [[Թեհրան]]ի Սբ. Գևորգ եկեղեցի

07:49, 19 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Արմեն Հախնազարյան
Ի ծնեԱրմեն Հովհաննեսի Հախնազարյան
Ծնվել է1941 մայիսի 5
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էփետրվարի 19, 2009(2009-02-19) (տարիքը 67)
Վախճանի վայրԱախեն
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
 Armen Haghnazarian Վիքիպահեստում

Արմեն Հախնազարյան (5 մայիսի 1941, Թեհրան - 19 փետրվարի 2009, Աախեն), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։

Կենսագրություն

Արմեն Հախնազարյան

Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։

1959 թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969-ին՝ Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը՝ որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։

Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։

1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։

Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից՝ մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։

1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։

1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» (Monit) ճարտարապետական ընկերությունը։

1982 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010 թ.-ից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։

1983 թ.-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։

Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։

Վերանորոգումներ

Ծործորի վանքի տեղափոխման աշխատանքների մասնակիցները, Արմեն Հախնազարյանը աջից երկրորդը

Հրատարակություններ

Պարգևներ

Արմեն Հախնազարյան

Արտաքին հղումներ