«Էրիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Աստղագիտական օբյեկտ
{{Տեղեկաքարտ Աստղագիտական օբյեկտ
| անուն = Էրիս
| անուն = Էրիս

23:28, 17 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ


Էրիս
(Eris)
Էրիսը (կենտրոնում) և Դիսնոմիան (ձախից)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է5 հունվար 2005 թ. (Միքաել Բրաունի կողմից)
Հեռավորությունը Արեգակից67,901638 ա. մ.
Արբանյակներ2
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին38,285204 ա. մ.
Ապոհելին97,518071 ա. մ.
Մեծ կիսաառանցք67,901638 ա. մ.
Էքսցենտրիսիտետ0,436167
Սիդերիկ պարբերություն559,5 տարի (204 360 օր)
Ուղեծրային արագություն3,436 կմ/վ
Թեքվածություն44,0231° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն35,9573°
Պերիկենտրոնի արգումենտ151,5227°
Ֆիզիկական հատկանիշներ
Հասարակածային շառավիղ2326 ± 12 կմ
Զանգված(1,67±0,02) × 1022 կգ
Միջին խտություն>2,52 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողություն~0,65 մ/վ2
2-րդ տիեզերական արագություն1,549 կմ/վ
Պտույտի պարբերություն> 8 ժամ
Ալբեդո0,96
Մթնոլորտային տվյալներ

136199 Էրիս (հին հունարեն՝ Ἔρις, լատին․՝ Eris), գաճաճ մոլորակ, պլուտոիդ, որը, վերջին տվյալներով, փոքր ինչ փոքր է Պլուտոնից։ Մինչև 2006 թվականի օգոստոսի 24-ը հավակնում էր մոլորակի կարգավիճակի (ավելի վաղ ենթադրվում էր, որ այն կարող է լինել ավելի մեծ քան Մերկուրին)։ Ամենաճշգրիտ չափումները կատարվել են 2010 թվականի նոյեմբերի 6-ին, երբ այս մոլորակը անցնում էր Կետի համաստեղության մի աստղի առջևով, Էրիսի շողքը թույլ տվեց գնահատելու այս պլուտոիդի տրամագիծը 10 կմ ճշտությամբ։ Էրիսը ունի մեկ արբանյակ՝ Դիսնոմիան։

Կարգավիճակ

Հայտնաբերողները, և նրանցից հետո էլ ՆԱՍԱ-ն ու որոշ ԶՏՄ-ներ հայտարարեցին այս մարմինը Արեգակնային համակարգի տասներորդ մոլորակ, սակայն 2006 թվականի օգոստոսի 24-ին Միջազգային աստղագիտական միությունը հաստատեց մոլորակի սահմանումը, որի համաձայն 2003 UB313 չի հանդիսանում մոլորակ։ Մարմինը դասակարգվել է «Գաճաճ մոլորակների» տեսակին։ 2008 թվականի հունիսի 11-ին ՄԱՄ-ը հայտարարեց պլուտոիդ հասկացության ներմուծման մասին։ Պլուտոիդներին են դասվել Էրիս և Պլուտոն գաճաճ մոլորակները։