«Մելանիններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 2. Տող 2.
== Քիմիական կազմը ==
== Քիմիական կազմը ==
Մելանինները անլուծելի պոլիմերներ են, առաջանում են թիրոզինազ ամինաթթվի օքսիդացման արդյունքում։ Սկզբում թիրոզինից առաջանում է դիօքսիֆենիլալանին, այնուհետև դիօքսիֆենիլալանին-քրոմ, ռեակցիան կատալիզում է թիրոզինազ ֆերմենտը։ Դիօքսիֆենիլալանին-քրոմը ենթարկվում է պոլիմերիզացիայի և հանգեցնում է մելանինների առաջացման։ Ողնաշարավորների մոտ մելանիններն առաջնում են մելանոցիտներում՝ սպիտակուցների հետ միացած գրանուլների ձևով (մելանոպրոտեիններ)։

=== Մելանինների տեսակները ===
=== Մելանինների տեսակներ ===
Մարդու մոտ գոյություն ունեն մելանինի երեք ձեևեր․ էումելանիններ, ֆեոմելանիններ և նեյրոմելանիններ։ Էումելանինները ավելի հաճախ են հանդիպում, կարող են ունենալ շագանակագույն կամ սև գունավորում։ Ֆեոմելանինները ունեն կարմիր գունավորում, դրանք շուրթերին տալիս են բնորոշ վարդագույն կամ կարմիր գույն, ֆեոմելանինները մազերին տալիս են շիկակարմիր գույն։ Նեյրոմելանինը հայտնաբերված է ուղեղում, նրա ֆունկցիան մինչև այժմ պարզված չէ։

[[Ֆիտոմելանին]]ը հանդիպում է բույսերի որոշ խմբերի մոտ, չնայած որ այն քիմիական կառուցվածքի տեսանկյունից նման չէ կենդանինների մոտ հանդիպող մելանիններին և հանդիսանում է պոլիվինիլային արոմատիկ սպիրտ:
[[Ֆիտոմելանին]]ը հանդիպում է բույսերի որոշ խմբերի մոտ, չնայած որ այն քիմիական կառուցվածքի տեսանկյունից նման չէ կենդանինների մոտ հանդիպող մելանիններին և հանդիսանում է պոլիվինիլային արոմատիկ սպիրտ:

19:35, 10 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Մելանիններ ( հունարեն՝ μελανος - սև), բնական ծագում ունեցող, սև, շագնակագույն, կարմիր կամ դեղին[1] պիգմենտներ։ Մելանինները պարունակվում են մաշկում, մազերում, աչքի ծիածանաթաղանթում, գլխոտանիների թանաքապարկում և այլն։ Մելաննիները պարունակվում են ոչ միայն ծածկույթում, օրինակ, մարդու մոտ մելաննիներ հայտնաբերված են նաև ներքին ականջում և գլխուղեղի որոշ բաժիններոմ։ Ողնաշարավորների մաշկային ծածկույթներում մելանինն արտադրվում է հատուկ մասնագիտացված բջիջների՝ մելանոցիտների կողմից։

Քիմիական կազմը

Մելանինները անլուծելի պոլիմերներ են, առաջանում են թիրոզինազ ամինաթթվի օքսիդացման արդյունքում։ Սկզբում թիրոզինից առաջանում է դիօքսիֆենիլալանին, այնուհետև դիօքսիֆենիլալանին-քրոմ, ռեակցիան կատալիզում է թիրոզինազ ֆերմենտը։ Դիօքսիֆենիլալանին-քրոմը ենթարկվում է պոլիմերիզացիայի և հանգեցնում է մելանինների առաջացման։ Ողնաշարավորների մոտ մելանիններն առաջնում են մելանոցիտներում՝ սպիտակուցների հետ միացած գրանուլների ձևով (մելանոպրոտեիններ)։

Մելանինների տեսակներ

Մարդու մոտ գոյություն ունեն մելանինի երեք ձեևեր․ էումելանիններ, ֆեոմելանիններ և նեյրոմելանիններ։ Էումելանինները ավելի հաճախ են հանդիպում, կարող են ունենալ շագանակագույն կամ սև գունավորում։ Ֆեոմելանինները ունեն կարմիր գունավորում, դրանք շուրթերին տալիս են բնորոշ վարդագույն կամ կարմիր գույն, ֆեոմելանինները մազերին տալիս են շիկակարմիր գույն։ Նեյրոմելանինը հայտնաբերված է ուղեղում, նրա ֆունկցիան մինչև այժմ պարզված չէ։ Ֆիտոմելանինը հանդիպում է բույսերի որոշ խմբերի մոտ, չնայած որ այն քիմիական կառուցվածքի տեսանկյունից նման չէ կենդանինների մոտ հանդիպող մելանիններին և հանդիսանում է պոլիվինիլային արոմատիկ սպիրտ:

Կենսաբանական ֆունկցիա

Մելանինները լայնորեն տարածված են բուսական և կենդանական հյուսվածքներում, ինչպես նաև նախակենդանիների մոտ: Մելանինները որոշում են մազերի և մաշկի գույնը, օրինակ ձիերի մազի գույնը, թռչունների փետուրների, ձկների թեփուկների, միջատների կուտիկուլայի գույնը: Մելանինները կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները` պաշտպանելով մաշկի խորը շերտերի վնասումից: Ալբինոսների մոտ մելանինների կոնցենտրացիան փոքր է, կարող է նաև բացակայել: Փորձերի արդյունքում պարզվել է, որ կենդանիների օրգանիզմ ջրալույծ մելանինի երկարատև ներմուծման հետևանքով արգելակվում է էմոցիոնալ-ռեակտիվ դրսևորումների ի հայտ գալը և փորձարկվող առնետների մոտ իջնում է աֆեկտային ռեակցիաները: Բացի այդ, բացահայտված է, որ այդ պրեպարատը խոչընդոտում է խոցի առաջացումը, ստամոքսի լորձաթաղանթի արյունազեղումների թիվը պակասում է և արգելակում է կենդանու մարմնի զանգվածի իջեցմանը սթրեսային պայմաններում:Մելանինները իջեցնում են նաև ռադիոնուկլիդների կուտակմանը օրգանիզմում: Մելանինը հանդիսանում է ամենաուժեղ հակաօքսիդանտներից:

Ծանոթագրություններ

  1. Биологический энциклопедический словарь. Под ред. М. С. Гилярова. Москва, «Советская энциклопедия», 1986.