«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չNo edit summary |
||
Տող 21. | Տող 21. | ||
| ազգություն = [[Հայ]] |
| ազգություն = [[Հայ]] |
||
}} |
}} |
||
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ– [[1020]]), Հայոց թագավոր [[990]]–ից։ |
'''Գագիկ Ա''' (ծն. թ. անհայտ– [[1020]]), Հայոց թագավոր [[990]]–ից։ |
||
== Գահակալությունը == |
== Գահակալությունը == |
15:17, 7 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)
Գագիկ Ա | |
---|---|
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից | |
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում | |
Իշխանություն | 990 – 1020 |
Թագադրում | 990 |
Լրիվ անուն | Գագիկ Ա Բագրատունի |
Տիտղոսներ | Բագրատունյաց Հայաստանի թագավոր |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 1020 |
Անի | |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Սմբատ Բ Տիեզերակալ |
Սմբատ Բ Տիեզերակալ | |
Հաջորդող | Հովհաննես-Սմբատ Աշոտ Դ |
Ուղեկից | Կատրանիդե |
Հետնորդ | Հովհաննես-Սմբատ |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Աշոտ Ողորմած |
Մայր | Խոսրովանույշ |
Երեխաներ | Խուշուշ, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Գագիկ Ա (ծն. թ. անհայտ– 1020), Հայոց թագավոր 990–ից։
Գահակալությունը
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։
Տնտեսությունը
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
Գագիկ Ա-ի արձանը
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|