«Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ |
չ →top |

Տող 1. | Տող 1. | ||
{{անաղբյուր}} |

{{Տեղեկաքարտ պատմական երկիր |
{{Տեղեկաքարտ պատմական երկիր |

|Անվանում = ''Imperium Romanum''
Βασιλεία Ῥωμαίων
Արևելահռոմեական կայսրություն
Բյուզանդական կայսրություն |
|Անվանում = ''Imperium Romanum''
Βασιλεία Ῥωμαίων
Արևելահռոմեական կայսրություն
Բյուզանդական կայսրություն |
15:20, 4 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Քարտեզ | ||||

Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս | |||
Լեզու | Լատիներեն (մինչև 620), Հունարեն | |||
Պատմություն |
Բյուզանդիան Հուստինիանոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հուստինիանոսների հարստության կողմից։ Ժամանակաշրջանը սկսվեց Հուստինոս Ա-ի գահակալմամբ։ Հարստության հզորությունը երևաց վերջինիս հաջորդի՝ Հուստինիանոս Ա-ի օրոք։ Հուստինիանոսը կազմակերպեց մի շարք արշավանքներ իր երկու՝ Բելիսարիուս և հայազգի Նարսես զորավարների գլխավորությամբ, որի հետևանքով կայսրության տարածքը գրեթե կրկնապատկվեց։
6-րդ դարի կեսերին ժանտախտը և ռազմական մեծ ծախսերը հյուծեցին կայսրությունը։ Ֆինանսական խառնաշփոթը ստիպեց Հուստինիանոսի հաջորդին՝ Հուստինոս Բ-ին հետաձգել ավարներին վճարող հարկը, որի հետևանքով վերջիններիս ճնշման տակ լանգոբարդները ներխուժեցին Իտալիա։
Սիրիայում ընթացող պատերազմը Սասանյան Իրանի հետ ավարտվեց բյուզանդացիների պարտությամբ։ Շուտով հոգեկան խանգարման հետևանքով Հուստինոսը մահացավ։ Նրան հաջորդեց Տիբերիոս Բ-ն և հաջողությամբ պատերազմեց պարսիկների դեմ Հայաստանում և բերբերների դեմ հյուսիսային Աֆրիկայում։
Հարստության վերջին ներկայացուցիչը՝ Մորիկը, ցուցաբերեց բարձր կամային հատկանիշներ և ռազմական տաղանդ, որոնց շնորհիվ նա կարողացավ ջախջախել պարսիկներին և կայսրության հյուսիսային սահմանը դարձնել Դանուբ գետը։ Սակայն կայսրությունում ժողովուրդը Մորիկին չէր աջակցում և 602 թ-ին հեղաշրջման հետևանքով գահ բարձրացավ Փոկասը. այդպես ավարտվեց Հուստինիանոսների հարստության դարաշրջանը։