«Արևադարձային անտառ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Forest on Barro Colorado.png|մինի|աջից|250 px|Արևադարձային անտառ [[Պանամա]]յում։]]
[[Պատկեր:Forest on Barro Colorado.png|մինի|աջից|250 px|Արևադարձային անտառ [[Պանամա]]յում։]]
[[Պատկեր:800px-tropical wet forests.png|մինի|աջից|250px|Արևադարձային անտառների տարածվածությունը։]]
[[Պատկեր:800px-tropical wet forests.png|մինի|աջից|250px|Արևադարձային անտառների տարածվածությունը։]]

00:52, 3 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ

Արևադարձային անտառ Պանամայում։
Արևադարձային անտառների տարածվածությունը։

Արևադարձային անտառ (իսպ.՝ selva, լատին․՝ silva-ից - անտառ), աշխարհագրական եզրույթ, որն օգտագործվում է բնութագրելու խոնավ արևադարձային անտառները (ջունգլի)։ Արևադարձային անտառներ կան Բրազիլիայում, Պերուում, Սուրինամում, Վենեսուելայում, Գայանայում, Պարագվայում, Կոլումբիայում և այլն։ Արևադարձային անտառներն առաջանում են այնպիսի վայրերում, որտեղ կա մշտական խոնավություն։ Արևադարձային անտառների ամենամեծ կուտակումը Բրազիլիայում է՝ Ամազոն գետի ավազանում (Ուկրաինայի տարածքից կրկնակի անգամ մեծ)։

Բուսական և կենդանական աշխարհ

Աշխարհի կենդանական և բուսական տեսակների ավելի քան կեսը կարելի է գտնել արևադարձային անտառներում։ Արևդարձային անտառներին բնորոշ են լիանները։ Լիանները կառչում են ծառերի բներին և այնտեղից մագլցում վեր՝ դեպի լույսը: Լիանները բավականին երկար են, հաճախ 100 մետրից ավելի երկարության։ Շատ են հանդիպում նաև արմավենիները՝ հսկա ծառերից մինչև ցածրիկ թփերը։ Լույսին ավելի մոտ լինելու համար շատ բույսեր աճում են ծառերի բների և ճյուղերի վրա։ Այստեղ աճում է նաև բանան, խոլորձներ, հնդեղեգ, մանգո և այլն։ Արևադարձային անտառներում կան մեծ քանակությամբ միջատներ: Այստեղ նաև կան խոշոր, մինչև 20 սմ մեծության թիթեռներ: Անողնաշարավորների տասնյակ ընտանիքներ կան արևադարձային անտառներում։