«Հովհաննես Երզնկացի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ)
Հովհաննես Պլուզ Երզնկացու անունով մեզ հասել են փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, կանոնական, խրատական, մեկնողական, դավանաբանական-քաղաքական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո երկեր, որոնց թիվն անցնում է հարյուրից։
 
Հայ [[միջնադար]]ի գիր ու գրականության զարթոնքի, գիտության ու արվեստների վերածնության արտահայտությունը լինելով, դրանք մղում են դեպի նորը, ձգտում և հետաքրքրություն են առաջացնում ուսումնասիրելու, ճանաչելու աշխարհը, գիտականորեն բացատրելու բնական ու հասարակական երևույթները, նրանց առաջացման, զարգացման ու գոյության օրինաչափությունները։ Արժեքավոր են այն աշխատությունները, որոնք շոշափում են փիլիսոփայական, բնագիտական ու տիեզերագիտական հարցեր։ Սրանց մեջ հեղինակը ոչ միայն ընդունում ու պաշտպանում է արտաքին աշխարհի գոյությունը, այլև դնում է նրա ճանաչման անհրաժեշտությունը։ Աշխարհընկալման ու ճանաչման հիմքը նա համարում է սքանչացումը, իսկ միջոցը մարդու, հինգ զգայարանները ։զգայարանները։
 
Եթե ճանաչման հիմքը Երզնկացին համարում էր սքանչացումը, ապա կյանքի ու գոյության հիմքը շարժումը։ Ըստ նրա ամեն ինչ մշտաշարժ է և փոփոխելի. շարունակական շարժման և հարափոփոխության հետևանք են ոչ միայն բնության երևույթները, այլև հասարակական կյանքում ևս գոյություն ունեցող հակասությունները, անհավասարություններն ու անարդարությունները, ինչպես նաև [[ծնունդ]]ն ու [[մահ]]ը։ Կարևոր է նկատել, որ Երզնկացին մահը բացատրում է գիտականորեն՝ ո՛չ թե հոգու բացակայությամբ, այլ մարմնի՝ նյութի քայքայումով։

Նավարկման ցանկ