«Երկրակեղև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Կատարել եմ սխալ տառասխալի ճշտում(իակ-ից_իսկ)
Տող 18. Տող 18.


==== Պլատֆորմ ====
==== Պլատֆորմ ====
Պլատֆորմը երկրակեղևի հաստատուն, սակավաշարժունակ տեղամասն է, կազմված գլխավորապես մագմատիկ և փոխակերպային ապարներից։ Պլատֆորմին բնորոշ է «երկհարկանի» կառուցվածքը։ Առաջին հարկը նրա կարծր հիմքն է, իակ երկրորդը՝ նրա վրա հորիզոնական շերտերով դարսված նստվածքային ապարաշերտերը։ Երկրակեղևը կազմված է տարբեր հասակի պլատֆորմներից։ Հին են համարվում այն պլատֆորմները, որոնց [[հիմք]]ազանգվածը գոյացել է պրոտերոզոյան դարագլխի սկզբին, մինչքեմբրում։ Երկրակեղևի կառուցվածքով՝ գեոսինկլինալներով և պլատֆորմներով են պայմանավորված Երկրի մակերևույթի բնույթը ([[ռելիեֆ]]ը) և օգտակար հանածոների տեսակները։ Երկրակեղևի ձևավորման հետ մեկտեղ ձևավորվում են նաև ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը։ Երկրի մակերևույթի վրա [[օդ]]ի, ջրի, [[կենդանի]] օրգանիզմների առաջացումը նպաստում է արտածին ուժերի՝ հողմնահարության, էրոզիայի ակտիվացմանը։ Դրանց ազդեցությամբ անընդհատ փոփոխվում է երկրակեղևի արտաքին մակերևույթը։ Նստվածքային հզոր շերտախմբեր են առաջանում ցամաքի գոգավորություններում և օվկիանոսի հատակում։ Այսպիսով՝ երկրակեղևի առաջացումը և զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներծին, այլ նաև արտածին ուժերով։ [[Լեռ]]նագոյացումը և երկրակեղևի արտաքին տեսքը ներծին և արտածին ուժերի փոխազդեցության արդյունք է։ Երկրակեղևի զարգացումը կատարվում է նաև մեր օրերում՝ մեր աչքի առաջ։ Դրա վկայությունն են անընդհատ տեղի ունեցող աղետալի երկրաշարժերը և հրաբխային երևույթները։ Երկրի պլատֆորմային շրջաններում տեղի են ունենում դարավոր դանդաղ շարժումներ՝ իջեցումներ և բարձրացումներ։ Տեկտոնական շարժումներն այսօր շատ ակտիվ են Խաղաղօվկիանոսային Հրե օղակում, Արևելաաֆրիկական գրաբենային և Ալպ-Հիմալայան ծալքավոր [[գոտի]]ներում։
Պլատֆորմը երկրակեղևի հաստատուն, սակավաշարժունակ տեղամասն է, կազմված գլխավորապես մագմատիկ և փոխակերպային ապարներից։ Պլատֆորմին բնորոշ է «երկհարկանի» կառուցվածքը։ Առաջին հարկը նրա կարծր հիմքն է, իuկ երկրորդը՝ նրա վրա հորիզոնական շերտերով դարսված նստվածքային ապարաշերտերը։ Երկրակեղևը կազմված է տարբեր հասակի պլատֆորմներից։ Հին են համարվում այն պլատֆորմները, որոնց [[հիմք]]ազանգվածը գոյացել է պրոտերոզոյան դարագլխի սկզբին, մինչքեմբրում։ Երկրակեղևի կառուցվածքով՝ գեոսինկլինալներով և պլատֆորմներով են պայմանավորված Երկրի մակերևույթի բնույթը ([[ռելիեֆ]]ը) և օգտակար հանածոների տեսակները։ Երկրակեղևի ձևավորման հետ մեկտեղ ձևավորվում են նաև ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը։ Երկրի մակերևույթի վրա [[օդ]]ի, ջրի, [[կենդանի]] օրգանիզմների առաջացումը նպաստում է արտածին ուժերի՝ հողմնահարության, էրոզիայի ակտիվացմանը։ Դրանց ազդեցությամբ անընդհատ փոփոխվում է երկրակեղևի արտաքին մակերևույթը։ Նստվածքային հզոր շերտախմբեր են առաջանում ցամաքի գոգավորություններում և օվկիանոսի հատակում։ Այսպիսով՝ երկրակեղևի առաջացումը և զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներծին, այլ նաև արտածին ուժերով։ [[Լեռ]]նագոյացումը և երկրակեղևի արտաքին տեսքը ներծին և արտածին ուժերի փոխազդեցության արդյունք է։ Երկրակեղևի զարգացումը կատարվում է նաև մեր օրերում՝ մեր աչքի առաջ։ Դրա վկայությունն են անընդհատ տեղի ունեցող աղետալի երկրաշարժերը և հրաբխային երևույթները։ Երկրի պլատֆորմային շրջաններում տեղի են ունենում դարավոր դանդաղ շարժումներ՝ իջեցումներ և բարձրացումներ։ Տեկտոնական շարժումներն այսօր շատ ակտիվ են Խաղաղօվկիանոսային Հրե օղակում, Արևելաաֆրիկական գրաբենային և Ալպ-Հիմալայան ծալքավոր [[գոտի]]ներում։


[[Կատեգորիա:Երկրի կառուցվածք]]
[[Կատեգորիա:Երկրի կառուցվածք]]

11:28, 27 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Երկրակեղև, Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը՝ բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում՝ 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը՝ 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։ Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը՝ Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։

Երկրակեղևի առաջացումը և զարգացումը

Երկրակեղևն անցել է առաջացման ռւ զարգացման երկարատև ժամանակաշրջան և կրել մեծ փոփոխություններ։ Քարոլորտում ամենահին ապարների բացարձակ հասակը մոտ 3,5 միլիարդ տարի է։ Դրանից առաջ՝ մոտ 1—1,5 միլիարդ տարիների ընթացքում, առաջացել է երկրակեղևը։ Այդ ընթացքում առաջացած բյուրեղային կարծր, փոխակերպված ապարներն այժմ մերկանում են հնագույն պլատֆորմների տարբեր մասերում։ Արխհյան և պրոտերոզոյան դարաշրջաններում վերջնականապես ձևավորվում են Երկրի հնագույն պլատֆորմները, որոնցից են Արևելաեվրոպականը (Ռուսական), Սիբիրականը, Չինականը, Հնդկականը, Արաբականը, Հյուսիսամերիկյանը, Հարավամերիկյանը, Աֆրիկականը, Ավստրալականը և Անտարկտիկականը։ Սրանց հիմքում տարածվում են բյուրեղային կարծր ապարները, որոնց վրա նստած են հորիզոնական տեղադրված նստվածքային հզոր շերտախմբերը։ Պաշհոզոյան դարաշրջանից սկսած երկրակեղևում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Բայկալյան, կալեդոնյան և հերցինյան ծալքավորությունների հետևանքով հին պլատֆորմների շուրջը գտնվող գեոսինկլինալային ավազաններում ընթանում են ուժեղ ծալքագոյացումներ, հրաբխային երևույթներ՝ առաջացնելով լեռնային համակարգեր, լեռնաշղթաներ։ Հետագայում դրանք հողմնահարվում են, քայքայվում, համահարթեցվում։ Պալեոզոյի վերջում Երկրի վրա ձևավորվում է երկու խոշոր մայրցամաք.

Դրանց միջև տարածվում էր ընդարձակ Թհտիս օվկիանոսը։ Մեզոզոյան դարաշրջանում շարունակվում է երկրակեղևի առաջացման և զարգացման գործընթացը, լեռնակազմությունը։ Սկսվում է Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքների իջեցման և տրոհման գործընթացը։ Առաջանում են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների գոգավորությունները, նախքան այդ առաջացել էր Խաղաղ օվկիանոսի գոգավորությունը։ Տրիասում մի քանի պլատֆորմների տարրեր տեղամասեր պատռվում են, որոնցից դուրս եկած լավաները ծածկում են հնագույն մակերևույթները և առաջացնում 1000-2000 հզորությամր տրապային ծածկույթներ։ Հայտնի են սիրիրական, հնդկական և րրազիլական տրապները։ Միայն սիրիրական տրապների զրաղեցրած մակերեսն անցնում է 1 միլիոն քառ. կմ-ը։ Միջին մեզոզոյում տեկտոնական շարժումներն ակտիվանում են, տեղի են ունենում հին և նոր կիմերեյան ծալքավորությունները։ Մեզոզոյի վերջում ընթանում է լարամյան ծալքավորությունը։ Մեզոզոյան ծալքավորությունների ընթացքում ձևավորվում են Կորդի լեռները և Հեռավոր Արևելքի մի շարք լեռնաշղթաներ։

Կայնոզոյան դարաշրջան

Կայնոզոյան դարաշրջանում երկրակեղևը կրում է ալպյան հզոր ծալքավորության տարրեր փուլերի ազդեցությունը։ Եալքավորություններն ուղեկցվում են ուժեղ հրարխականությամր, առաջանում են Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտին և Խաղաղօվկիանոսյան Հրե օղակի մերձծովային լեռնաշղթաները։ Հին հասակի շատ լեռներ ենթարկվել են «կեղծ երիտասարդացման»։ Օրինակ՝ Տյան Շանի լեռնեռը, որոնք ձևավորվել էին պալեոզոյի վերջում և քայքայվել էին, ալպյան ծալքավորության ընթացքում րարձրացել են մոտ 3000 մ-ով և այժմ թողնում են բարձր լեռների տպավորություն։ Կայնոզոյում մայրցամաքներն ու օվկիանոսներն ստանում են արդի տեսքը։ Երկրակեղևն անհամասեռ է, բաղկացած ամուր սալերից ու ավելի շարժուն ու ճկուն հատվածներից։ Առանձնացվում են րազմաթիվ սալեր՝ եվրասիական, ամերիկյան, աֆրիկյան, անտարկտիկական, հնդկաավստրալական, խաղաղօվկիանոսյան, ատլանտյան։ Սրանցից յուրաքանչյուրն ունի տարածության մեջ շարժման իր ուղղությունը։ Երր սալերն իրարից հեռանում են, առաջանում են ռիֆտային ճեղքեր կամ հովիտներ, և քարոլորտը ճեղքվում է իր ամրողջ երկարությամր։ Սալերի՝ միմյանցից հեռանալու երևույթի առաջին րացատրությունը տվել է գերմանացի երկրաֆիզիկոս Ա. Վեգեները 1912 թ.։ Սկզրում նրա վարկածին (Մորիլիզմի տեսություն) հետևորդներ կային, հետո այն ժխտվեց։ Վերջին տարիներին անժխտելի փաստերը ապացուցեցին տեսության ճշտությունը, և այն ստացավ մեծ տարածում։ Վերջերս պարզվել է, որ սալերը ոչ միայն տեղաշարժվում են, այլ կարող են րարձրանալ իրար վրա։ Անժխտելի է, որ խաղաղօվկիանոսյան սալը մտնում է եվրասիական սալի տակ, և այդ զոնայում առաջացել է խաղաղօվկիանոսյան Հրե օղակի արևմտյան թևը։ Ամերիկյան սալը րարձրանում է խաղաղօվկիանոսյանի վրա, և առաջացել է Ատակամայի գեոսինկլինալը։ Իր հերթին՝ ամերիկյան սալը հեռանում է Աֆրիկայից և Եվրոպայից։ Պարզվում է, որ Հարավային Ամերիկան Աֆրիկայից հեռանում է տարեկան 4 սմ-ով, իսկ Հյուսիսային Ամերիկան Եվրոպայից՝ 6 սմ-ով։ Երկրակեղևի սալերի տեղաշարժն սկսվել է մոտ 200 միլիոն տարի առաջ։ Ուսումնասիրությունները պարզել են, որ եվրասիական սալը տեղաշարժվում է արևելք, Ավստրալիան՝ հյուսիս-արևելք, Անտարկտիդան՝ հարավ, Ամերիկան՝ արևմուտք։ Միայն Աֆրիկան է հարաբերական անշարժ։ Երկրակեղևի սալերը բաղկացած են պլատֆորմներից և գեոսինկլինալներից։

Գեոսինկլինալներ

Գեոսինկլինալները երկրակեղևի շարժուն տեղամասերն են, որոնց տեղում առաջանում են լեռնաշղթաները։ Գեոսինկլինալային մարզերի զարգացման ընթացքում տարբերում են երեք փուլ։ Առաջին փուլում տեղի է ունենում երկրակեղևի երկարավուն ու լայն գոտու իջեցում, որը հանգեցնում է ծովային ավազանի առաջացման։ Շարունակվող իջեցման հետ նրա մեջ կուտակվում են նստվածքային ապարների հզոր շերտեր։ Այդ ընթացքում տեղի է ունենում նաև ապարների մասնակի փոխարկում (մետամորֆացում)։ Երկրորդ փուլում երկրակեղևը շարունակվում է ճկվելիջնել, բայց առանձին մասերում տեղի է ունենում բարձրացում։ Նստվածքային կուտակման շարունակվող պայմաններում սկսվում է հրաբխային գործունեություն։ Այս փուլի ավարտին նստվածքակուտակման զոնան մասնատվում է՝ բաժանվելով բազմաթիվ ճկվածքների և բարձրությունների։ Երրորդ փուլում գեոսինկլինալում երկրակեղևի ընկղմումը փոխարինվում է լեռնակազմությամբ. ապարաշերտերը սեղմվում, առաջանում են ծալքեր, ձևավորվում են լեռնաշղթաներ և լեռնային ամբողջ համակարգեր։ Գեոսինկլինալային մարզի ընդհանուր բարձրացումն ավարտվում է լեռների և միջլեռնային իջվածքների առաջացմամբ։ Սակայն դրանից անմիջապես հետո բնության արտաքին պրոցեսները սկսում են իրենց քայքայիչ գործունեությունը, և լեռներն աստիճանաբար միլիոնավոր տարիների ընթացքում քայքայվում են։ Սկսվում է երկրակեղևի զարգացման չորրորդ՝ պլատֆորմային փուլը։

Պլատֆորմ

Պլատֆորմը երկրակեղևի հաստատուն, սակավաշարժունակ տեղամասն է, կազմված գլխավորապես մագմատիկ և փոխակերպային ապարներից։ Պլատֆորմին բնորոշ է «երկհարկանի» կառուցվածքը։ Առաջին հարկը նրա կարծր հիմքն է, իuկ երկրորդը՝ նրա վրա հորիզոնական շերտերով դարսված նստվածքային ապարաշերտերը։ Երկրակեղևը կազմված է տարբեր հասակի պլատֆորմներից։ Հին են համարվում այն պլատֆորմները, որոնց հիմքազանգվածը գոյացել է պրոտերոզոյան դարագլխի սկզբին, մինչքեմբրում։ Երկրակեղևի կառուցվածքով՝ գեոսինկլինալներով և պլատֆորմներով են պայմանավորված Երկրի մակերևույթի բնույթը (ռելիեֆը) և օգտակար հանածոների տեսակները։ Երկրակեղևի ձևավորման հետ մեկտեղ ձևավորվում են նաև ջրոլորտը, մթնոլորտը և կենսոլորտը։ Երկրի մակերևույթի վրա օդի, ջրի, կենդանի օրգանիզմների առաջացումը նպաստում է արտածին ուժերի՝ հողմնահարության, էրոզիայի ակտիվացմանը։ Դրանց ազդեցությամբ անընդհատ փոփոխվում է երկրակեղևի արտաքին մակերևույթը։ Նստվածքային հզոր շերտախմբեր են առաջանում ցամաքի գոգավորություններում և օվկիանոսի հատակում։ Այսպիսով՝ երկրակեղևի առաջացումը և զարգացումը պայմանավորված է ոչ միայն ներծին, այլ նաև արտածին ուժերով։ Լեռնագոյացումը և երկրակեղևի արտաքին տեսքը ներծին և արտածին ուժերի փոխազդեցության արդյունք է։ Երկրակեղևի զարգացումը կատարվում է նաև մեր օրերում՝ մեր աչքի առաջ։ Դրա վկայությունն են անընդհատ տեղի ունեցող աղետալի երկրաշարժերը և հրաբխային երևույթները։ Երկրի պլատֆորմային շրջաններում տեղի են ունենում դարավոր դանդաղ շարժումներ՝ իջեցումներ և բարձրացումներ։ Տեկտոնական շարժումներն այսօր շատ ակտիվ են Խաղաղօվկիանոսային Հրե օղակում, Արևելաաֆրիկական գրաբենային և Ալպ-Հիմալայան ծալքավոր գոտիներում։