«Շուշիի թեմական հոգևոր դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Դպրոց
{{Տեղեկաքարտ Դպրոց}}
|անվանում = Շուշիի թեմական հոգևոր դպրոց
|պատկեր =
|կարգախոս =
|հիմնադրված = 1838
|փակված = 1920
|տնօրեն =
|տիպ = հոգևոր
|աշակերտների թիվ =
|հասցե = Շուշի
|կոորդինատներ =
|հեռախոս =
|ֆաքս =
|էլեկտրոնային փոստ =
|կայք =
|դասարաններ =
}}


'''Շուշիի թեմական հոգևոր դպրոց''', միջնակարգ ուսումնական հաստատություն [[Շուշի]]ում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է [[1838]]-[[1920]] թթ.։
'''Շուշիի թեմական հոգևոր դպրոց''', միջնակարգ ուսումնական հաստատություն [[Շուշի]]ում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է [[1838]]-[[1920]] թթ.։


==Պատմական ակնարկ==
== Պատմական ակնարկ ==
Բացվել է [[1838]]-ի [[հունիսի 22]]-ին<ref>Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108</ref><ref>Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69</ref>։
Բացվել է [[1838]]-ի [[հունիսի 22]]-ին<ref>Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108</ref><ref>Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69</ref>։


Տող 50. Տող 34.
* [[Շուշիի ռեալական ուսումնարան]]
* [[Շուշիի ռեալական ուսումնարան]]


==Հղումներ==
==== Գրականություն ====
==== Գրականություն ====
* Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
* Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։

08:04, 25 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Շուշիի թեմական հոգևոր դպրոց
Տեսակճեմարան
Հիմնադրված է1838
Լուծարված է1920
Աշակերտներ374
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՇուշի

Շուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է 1838-1920 թթ.։

Պատմական ակնարկ

Բացվել է 1838հունիսի 22-ին[1][2]։

Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ 1852-ի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855-ի նոյեմբերին։ 1860-ին դպրոցը հանձնվում է Շուշու հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։

Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863-ին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։

1877-78 ուստարում Շուշու թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։

1903-ին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905-ի աշնանը։ Այն ավելի բարկարգ տեսք է ստանում 1908-10 թվերին՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի օրոք և նրա ջանքերով։[3]։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թ.։

Աշակերտների քանակը

  • 1838 թ. - 20[4]
  • 1970 թ. - 158
  • 1893 թ. - 492
  • 1909 թ. - 374

Հայտնի դասավանդողներ

Պետրոս Շանշյան,Պերճ Պռոշյան,Խորեն Ստեփանե,Ղազարոս Աղայան (1881-1882),Սեդրակ Մանդինյան,Սահակ Մանվելյան և այլն։

Արամ Մանուկյան

Առարկաներ

Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Սեդրակ Մանդինյան, առաջին անգամ դասավանդել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

Հայտնի աշակերտներ

Արամ Մանուկյան,Արշակ Աթայան,Բախշի Իշխանյան,Գարեգին Ա Հովսեփյան,Գրիգոր Ներսիսյան,Լեո,Հակոբ Խանլարյան,Հակոբ Հովհաննիսյան,Մուրացան,Նիկոլ Դուման,Սողոմոն Մելիք-Շահնազարյանց,Ստեփան Աղաջանյան,Վաղարշ Վաղարշյան,Վարդան Աբովյան, Տմբլաչի Խաչան և այլն։

Տես նաև

Գրականություն

  • Լեո, «Պատմություն Ղարաբաղի հայոց թեմական հոգևոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
  • Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։

Մամուլ

  • «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։
  • «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։
  1. Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108
  2. Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69
  3. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ էջ 370-374.
  4. Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը»