«Արվեստի ազգային պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
չ (չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ)
'''Արվեստի ազգային պատկերասրահ''' ({{lang-en|National Gallery of Art}}), գեղարվեստի թանգարան [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոն]]ում ([[ԱՄՆ]])։ Թանգարանում պահվում է արվեստի գործերի՝ աշխարհի լավագույն հավաքածուներից մեկը։ Թանգարանում ներկայացված են եվրոպական և ամերիկյան վարպետների լավագույն աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, գրաֆիկական աշխատանքներ, լուսանկարներ, դեկորատիվ-կիրառական արվեստի գործեր։ Պատկերասրահը աշխարհի՝ ամենաշատ այցելություններ ունեցող տասը թանգարաններից մեկն է<ref name=ArtnewsApril2014>[http://www.museus.gov.br/wp-content/uploads/2014/04/TheArtNewspaper2013_ranking.pdf Visitor Figures 2013: Museum and exhibition attendance numbers compiled and analysed], ''[[The Art Newspaper]]'', International Edition, Аперль 2014.</ref>:
 
Հավաքածուն ընդգրկում է 1.200 կտավ։ Այն իտալական [[Վերածնունդ|վերածննդ]]ի, հոլանդական և իսպանական [[բարոկկո]]յի լավագույն հավաքածուներից է ողջ աշխարհում։ Ամերիկյան կառավարությունը պատկերասրահին է փոխանցել 20.000 նկար և լուսանկար, որոնք պատկերում են ամերիկյան արհեստներն ու ժողովրդական արվեստը<ref>[http://www.infoplease.com/ce6/ent/A0834945.html National Gallery of Art  — Infopease.com {{ref-en}}]</ref>:
 
Պատկերասրահը հիմնադրվել է [[1937]] թվականին ԱՄՆ [[Կոնգրես]]ի կողմից մի քանի հավաքորդների մասնավոր հավաքածուների հիման վրա։ Այսպես՝ Էնդրյու Ուիլյամ Մելոնը ոչ միայն նվիրեց իր հարուստ հավաքածուն, այլև 10 միլիոն դոլար հատկացրեց շենքի կառուցմանը։ Պատկերասրահի շենքի կառուցումն ավարտվել է [[1941]] թվականին։ Շենքը կառուցված է [[Նեոդասականություն|նեոդասականության]] ոճով ճարտարապետ [[Ջոն Ռասել Պոուպ]]ի նախագծով<ref>Национальная галерея искусства // Популярная художественная энциклопедия. Под ред. Полевого В.М.; М.: Издательство «Советская энциклопедия», 1986.</ref><ref>Национальная галерея искусства // Энциклопедический словарь. 2009.</ref>:
== Պատմություն ==
[[Պատկեր:Nga west building.jpg|300px|մինի|Արևմտյան շենքը շինարարության ավարտից հետո]]
1920-ական թվականներին ֆինանսիստ և հավաքորդ [[Էնդրյու Մելոն]]ը սկսեց հավաքել վաղ շրջանի վարպետների նկարներ և քանդակներ՝ երկրում գեղարվեստական ազգային պատկերասրահ ստեղծելու նպատակով։ Հավաքածուի հիմքը կազմում էին խորհրդային իշխանությունների կողմից [[Էրմիտաժ]]ից վաճառված գործերը։ Մելոնի մահից հետո՝ [[1937]] թվականի [[մարտի 24]]-ին, Կոնգրեսի երկու պալատների որոշմամբ հավաքածուի և գումարային միջոցների հիման վրա ստեղծվում է պատկերասրահը<ref>[http://www.nga.gov/ginfo/aboutnga.shtm National Gallery of Art  — About the NGA {{ref-en}}]</ref>:
 
Ճարտարապետ Ջոն Պոուպի նախագծած շենքի շինարարությունն ավարտվում է 1941 թվականին։ Բացումը կատարվում է [[1941]] թվականի [[մարտի 17]]-ին նախագահ [[Ֆրանկլին Ռուզվելտ|Ֆ. Ռուզվելտ]]ի կողմից։ Այդ պահին այն աշխարհում ամենամեծ շինությունն էր՝ պատրաստված [[մարմար]]ից: Թանգարանը գտնվում է 6-րդ փողոցի նախկին երկաթուղային կայարանի տեղում, որը հայտնի է նրանով, որ [[1881]] թվականին այնտեղ մահացու վիրավորվել է ԱՄՆ 20-րդ նախագահ [[Ջեյմս Գարֆիլդ]]ը:

Նավարկման ցանկ