«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 1 բայտ ,  5 տարի առաջ
չ
 
== Զավակները ==
Առաջին կնոջից Աննա Տեր-Թադևոսյանից (ամուսնացել է [[1870]] թվականին), ունեցել է Եղիսաբեթ աղջկան (ծն. 1874 թվականի նոյեմբերի 12-ին), [[Արսեն Տեր-Պողոսյան]] (ծն. 1875 թ-ի մայիսի 19-ին) ([[Ապարանի հերոսամարտ]]ի կազմակերպիչներից), Արտաշ (ծն. 1877 թվականի հունիսի 12-ին) և [[Վասակ Տեր-Պողոսյանը]] (ծն.1878 թին) (ՀԽՍՀ ֆինանսների ժողովրդական կոմիսար) որդիներին, երկրորդ կնոջից Սրբուհուց՝ Հումբերտ, Պավել որդիներին և Խենթուշ աղջկան։ Մահացել է Էջմիածնում [[1911]] թվականի ամռանը։ Թաղման արարողությանը մասնակցել են Էջմիածնի, [[Աշտարակ]]ի ու [[Ապարան]]ի գավառամասերի գյուղերի գյուղապետեր ու գյուղացիներ, կառավարական պաշտոնյաներ, Էջմիածնի միաբանության վարդապետներ, եպիսկոպոսներ, գյուղերի քահանայական դասը։ Թաղման հոծ թափորը հերոսի մարմինը հողին է հանձնել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու ձախակողմյան պատի տակ։ Սկզբնապես գերեզմանին դրվել է փոքր տուֆ քարից խաչքար-տապանաքար, որի վրա փորագրված են եղել միայն «Խենթ» և դրա տակ «Վարդան» բառերը։ Հետագայում Ամենայն Հայոց [[Վազգեն Ա Բուխարեստցի]] կաթողիկոսի հրամանով խաչքար-տապանաքարի առջև տեղադրվել է բազալտից սալաձև տապանաքար, որի վրա փորագրված է.«Խենթ, Սամսոն Տեր-Պողոսյան, 1846-1911, Վարդան» (այստեղ ծննդյան թվականը սխալ է, 1875 թվականը ճշտվել է ըստ գյուղի եկեղեցու ծխամատյանի)։ Կենսագրական տեղեկություններից ներքև քանդակված են իրար խաչված զույգ դաշույններ։ Հայրենի Արագյուղի գերեզմանոցի սկզբնամասում [[1974]] թվականին տեղադրվել է Սամսոն Տեր-Պողոսյանի` Խենթի կիսանդրին։ Կիսանդրու հեղինակն է ծնունդով նույնպես Արագյուղցիարագյուղցի, քանդակագործ [[Հովսեփ Մարգարյան]]ը։
 
== Պարգևներ ==
10 523

edits

Նավարկման ցանկ