«Բիյոնսե»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ GeoO տեղափոխեց էջը «Բիյոնսե Նոուլզ»-ից «Բիյոնսե» վերահղման վրայով: առավել հայտնի է այս անվամբ։ |
(Տարբերություն չկա)
|
19:18, 20 Նոյեմբերի 2016-ի տարբերակ
Բիյոնսե Ժիզել Նոուլզ-Քարթեր (անգլ.՝ Beyoncé Giselle Knowles-Carter, հայտնի է որպես ուղղակի Բիյոնսե, ծնվ, 1981 թվականի սեպտեմբերի 4-ին[5], Հյուսթոն), ամերիկյան երգչուհի՝ R’n’B ոճում, դերասանուհի, պարուհի, երաժշտական պրոդյուսեր։ Դեռ մանուկ հասակում նա մասնակցել է տարբեր երաժշտական և պարի մրցույթների, դպրոցում մասնակցել է գեղարվեստական մրցույթների։ Նոուլզը հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին, լինելով կանացի Destiny’s Child R&B խմբի անդամ։
2003 թվականին, երբ Destiny’s Child խումբը մասնատվեց, Նոուլզը հանդես եկավ իր դեբյուտային սոլո Dangerously in Love ալբոմով, որի մեջ մտնում են մի քանի հիթե, ինչպիսիք են «Crazy in Love» և «Baby Boy» երգերը։ Ալբոմը ճանաչվել է 2003 թվականի ամենահաջողակ ալբոմը։ Այդ ալբոմի շնորհիվ Բիյոնսեն ստացել է ռեկորդային հինգ «Գրեմմի» մրցանակ[6][7]։ 2006 թվականին, խմբի վերջնական բաժանումմից մեկ տարի հետո Բիյոնսեն բաց է թողել B’Day ալբոմը, որը Billboard շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այնտեղ ներառված են «Déjà Vu», «Irreplaceable» և «Beautiful Liar» հիթերը։ Նրա երրորդ սոլո ալբոմը՝ I Am… Sasha Fierce, լույս է տեսել 2008 թվականի նոյեմբերին, նրա մեջ էր ներառվել «Single Ladies (Put a Ring on It)» հիթը։ Ալբոմը և դրա սինգլները վաստակել են վեց Grammy Award, որը երգչուհու համար ռեկորդ է դարձել[8][9][10]։ Բիյոնսեն ստացել է 20 Grammy Award, որոնցից 17-ը իր սոլո կատարումների համար և երեքը որպես խմբի անդամ։
Նոուլզը իր դերասանական կարիերան սկսել է 2001 թվականին, հայտնվելով «Կարմեն։ Հիփ-հոփ» երաժշտական ֆիլմում։ 2006 թվականին նա կատարել է «Երազ աղջիկները» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, որի շնորհիվ դարձել է «Ոսկե գլոբուս» մրցանակի նոմինանտ։ 2004 թվականին Նոուլզը պայմանագիր է կնքել մի շարք բրենդների հետ, ինչպիսիք են Pepsi, Tommy Hilfiger, Armani և L’Oréal։ 2010 թվականին Forbes ամսագիրը Բիյոնսեին ներառել է 100 ամենաազդեցիկ հայտնիներ աշխարհում-ի երկրորդ տողում[11][12]։ Նա նաև եղել է աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտները ցանկում[13]։ Time ամսագիրը Նոուլզին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ցանկում[14]։
Նոուլզը Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, որպես հզոր կատարող և Destiny’s Child-ի չորրորդ հորիզոնականը։ Որպես սոլո եգչուհի նա ԱՄՆ-ում վաճառել է 3 միլիոն ալբոմ և սինգլ[15]։ Sony ընկերության հրապարակած տվյալների համաձայն Բիյոնսեն, որպես խմբի անդամ, վաճառել է 100 միլիոն ձայնագրություն[16]։ 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Billboard-ը Նոուլզին համարել է 2000-ական թվականների ամենահաջող կատարողուհին և գլխավոր ռադիո-կատարողուհի[17]։ 2010 թվականի փետրվարին RIAA-ն Նոուլզին ճանաչել է որպես տասնամյակի ամենամեծ թվով RIAA սերտիֆիկատ ունեցող արտիստուհու[18][19]։
Կենսագրություն
Բիյոնսե Ժիզել Նոուլզը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, վարսավիր և գեղեցկության սրահի տեր՝ Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի ընտանիքում։ Բիյոնսեի փոքր քույրը՝ Սոլանժը նույնպես երգչուհի է և Դեսթինիս Չայլդի հիմնադիր և անդամ է [20]:
Շրջագայություններ
Headlining
- Dangerously in Love Tour (2003)
- The Beyoncé Experience (2007)
- I Am… World Tour (2009—2010)
- I Am… Yours (2009)
- The Mrs. Carter Show World Tour (2013—2014)
- The Formation World Tour (2016)
Joint Tours
Մրցանակներն ու նոմինացիաները
2011 թվականին արժանացել է Billboard ամսագրի պատվավոր մրցանակին՝ «Հազարամյակի արտիստ»։ Բիյոնսեն ունի 20 Grammy մրցանակ և 52 նոմինացիա։ Իր առաջին մրցանակը նա ստացել է 19 տարեկանում (այդ ժամանակ նա երգում էր Destiny’s Child խմբում)[21]։
Ծանոթագրություններ
- ↑ YouTube video — ed. size: 500000000
- ↑ 2,0 2,1 https://hedendaagsesieraden.nl/2024/04/04/beyonce/
- ↑ http://people.com/celebrity/exclusive-beyonc-jay-z-file-signed-marriage-license/
- ↑ https://es.euronews.com/cultura/2023/04/14/estas-son-las-100-personas-mas-influyentes-de-2023-segun-la-revista-time
- ↑ «Beyoncé: Biography». MSN. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է July 29, 2008-ին.
- ↑ «Beyonce dominates Grammy Awards» (անգլերեն). BBC News. 9 февраля 2004. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է 2010-08-09-ին.
- ↑ Nick Patch (1 февраля 2010). «Beyoncé's six Grammys a record-breaking haul» (անգլերեն). Toronto Star. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է 2010-08-09-ին.
- ↑ Tammy La Gorce (31 января 2010). «Beyoncé's Golden Record» (անգլերեն). Grammy Week Blogs. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է 2010-08-09-ին.
- ↑ Sisario, Ben (01 февраля 2010). «At Hot Contest, Cool Beyoncé Is a Dynamo but Never a Diva». The New York Times. Проверено 1 февраля 2010.
- ↑ 52nd Grammy Awards: Nominees. GRAMMY.com. Проверено 12 января 2010.
- ↑ Dorothy Pomerantz and Lacey Rose. «The Celebrity 100: #2 Beyonce Knowles». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է 2010-06-29-ին.
- ↑ Dorothy Pomerantz and Lacey Rose. «The World's Most Powerful Celebrities». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է 2010-06-29-ին.
- ↑ «Celebrity 100: Musicians». Forbes.com. 2010-06-29. Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին. Վերցված է 2010-06-29-ին.
- ↑ Time Staff. (2010-04-01). «Time 100». Time. Проверено 2010-07-04
- ↑ Gary Trust. «Ask Billboard: Jonas Brothers, Beyoncé, Court Yard Hounds:Beyoncé Beyond Destiny's Child». Billboard.com. Վերցված է 2010-05-22-ին.
- ↑ Beyoncé: The Billboard Cover Story. (1 октября 2009) Billboard. Проверено 1 октября 2009.
- ↑ «Top 100 Music Hits, Top 100 Music Charts, Top 100 Songs & The Hot 100». Billboard.com. 2009-12-31. Արխիվացված է օրիգինալից 2009-12-21-ին. Վերցված է 2010-06-06-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Pedersen, Erik (February 17, 2010). «Beyoncé Tops Decade’s RIAA Sales». The Hollywood Reporter. Проверено 2010-02-18.
- ↑ Lamy, Johnathan, Cara Duckworth and Liz Kennedy. (17 февраля 2010). «RIAA Tallies the Decade’s Top Gold and Platinum award Winners». RIAA. Проверено 2010-02-18.
- ↑ Smolenyak, Megan (January 12, 2012). "A Peek into Blue Ivy Carter's Past". The Huffington Post. Retrieved January 30, 2012.
- ↑ «Бейонсе присудили Награду тысячелетия» (ռուսերեն). РБК-Украина. 10.05.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-06-05-ին. Վերցված է 2012-03-19-ին.
Արտաքին հղումներ
- Официальный сайт BeyonceOnline.com (անգլ.)
- Բիյոնսե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բիյոնսե հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)