«Համանուններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Հետ է շրջվում 4684692 խմբագրումը, որի հեղինակն է՝ Grigor avetisyan (քննարկում) մասնակիցը
Տող 20. Տող 20.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
* Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 114-121։
* Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 114-121։
* Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, n merԵրևան, 1987։
* Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։


[[Կատեգորիա:Բառագիտություն]]
[[Կատեգորիա:Բառագիտություն]]

16:03, 20 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Համանուններ (հին հունարեն՝ ὁμός — նման + ὄνομα — անուն), նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն բառերը, որոնք տարբերվում են իմաստով կամ քերականորեն կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք, որոնք կարող են լինել երկանդամ, եռանդամ, քառանդամ և այլն։ Ժամանակակից հայերենում գերակշռում են երկանդամ շարքերը։

Համանունությունը՝ որպես լեզվական ընդհանուր իրողությւոն, կարող է վերաբերել ոչ միայն բառերին, այլ նաև քերականությանը՝ ձևաբանությանն ու շարահյուսությանը։ Ըստ այդմ էլ տարբերում են բառային և քերականական համանուններ։

Համանունների դասակարգումն ըստ հնչման և գրության նույնության

Ըստ հնչման և գրության համանունները բաժանվում են հետևյալ տիպերի՝

  • Բուն համանուններ կամ նույնանունները տարբեր իմաստներ ունեցաղ այն բառերն են, որանք նույն կերպ են գրվում կամ հնչում։ Օրինակ՝ ա) 1. Բուն (ծառի), 2. Բուն (բույն, որջ), 3. Բուն (իսկական), բ)1. Նվագ (նվագելը, երաժշտություն), 2. Նվագ (անգամ, հեղ)։
  • Նույնագիր կամ համագիր բառեր (հուն.` homos - նույն, նույն կերպ, graphŌ - գրում եմ)- այն բառերն են, որոնք ժամանակակից հայերենում գրությամբ նույնն են, բայց տարբերվում են արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. միակնություն (մի-ակնություն - մեկ աչք ունենալը), 2. Միակնություն (միա-կընություն, մեկ կին ունենալը)։
  • Նույնահունչ կամ համահունչ բառեր (հուն.` homos - նույն, նույն կերպ, phŌne - ձայն, հնչյուն) - այն բառերը, որոնք տարբերվում են գրությամբ, բայց նույնն են հնչումով կամ արտասանությամբ։ Օրինակ` ա) 1. Ախտ (հիվանդություն), 2. Աղտ (կեղտ) բ) Անոթ («անօթ», աման), 2. Անօդ («անօթ», օդազուրկ)։

Այս կարգի բառերի նույնահնչությունը ժամանակակից հայերենում հիմնականում առաջանում է ձայնեղների խլացման, խուլերի ձայնեղացման, խուլերի շնչեղացման հնչյունական օրինաչափությունների հիման վրա։

Համանունների ձևաբանական-ձևույթաբանական դասակարգում

  • Բացարձակ համանուններ - իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնց մեջ համընկնում է քերականական ձևերի ամբողջ համակարգը։ Օրինակ՝ ա) Ափ (ձեռքի ափ), 2. Ափ (ջրի եզր), բ) Վարել (հողը հերկել), 2. Վարել (կառավարել)։
  • Մասնակի համանուններ - իմաստով տարբեր, բայց գրությամբ ու արտասանությամբ նույն այն բառերն են, որոնք համընկնում են իրենց ոչ բոլոր քերականական կարգերով ու ձևերով։ Օրինակ՝ ա) 1. Անել (կատարել), 2. Անել (անելանելի, դժվարին), բ) 1. Սեր (զգացմունք), 2. Սեր (կաթի)։
  • Բառական և քերականական համանուններ - համանունների շարք են կազմում հնչյունական նույն կազմն ունեցաղ բառն ու բառաձևը։ Օրինակ՝ ա) 1. Անցավ («անցնել» բայի սահմանական եղանակի անցյալ կատարյալի երրորդ դեմք), 2. Անցավ (առանց ցավի, ածական), բ) 1. հորդ (առատ), 2. հորդ (քո հորը)։

Հայերենում բառաքերականական համանունների առաջացման պատճառ են դառնում հոլովման, խոնարհման և հոդառության ժամանակ բառի կրած փոփոխությունները։

Աղբյուրներ

  • Ա. Սուքիասյան, Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 114-121։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։