«Արմավենազգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=84 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի]
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=84 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի]



[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ծառեր]]
[[Կատեգորիա:Ծառեր]]

08:17, 15 Նոյեմբերի 2016-ի տարբերակ


Արմավենիներ (լատիներեն՝ Palmae կամ Palmaceae), միաշաքիլ բույսերի ընտանիք է։

Տարածվածությունը

Հայտնի է մոտ 2000 տեսակ՝ տարածված արևադարձային և, մասամբ, մերձարևադարձային երկրներում՝ Ասիայի ու Հարավային Ամերիկայի անտառներում, սավաննաներում և անապատների օազիսներում։ Վայրի վիճակում հայտնի է միայն հովհարատերև (եվրոպական կամ գաճաճ) արմավենին (Իսպանիայում և Ֆրանսիայում)։ ՀՀ-ում որպես գեղազարդիչ բույսեր աճեցվում են արմավենու 2 տեսակ՝ փյունիկյանը և հովհարատերևը։

Կենսաբանական նկարագրություն

Արմավենիների մեծ մասը ծառանման է, բունը սյունանման է՝ մինչև 60 մ բարձրությամբ, 80 սմ տրամագծով, հիմնականում՝ չճյուղավորված։ Որոշ արմավենիներ ցողուն գրեթե չունեն. թփուտային են կամ փաթաթվող լիաններ։ Մեծ մասի բունը ծածկված է թելիկներով, որոնք գոյանում են մեռած, թափված տերևների և կոթունների անոթաթելային խրձերից։ Տերևները լինում են կտրտված փետրաձև (փյունիկյան, կոկոսյան արմավենիներ), երկփետրաձև (կարիոտա) և հովհարաձև (տրախիկարպուս, խամերոքս, լիվիստոնա և այլն)։ Փետրաձև տերևների երկարությունը մինչև 22 մ է, հովհարաձև տերևների թիթեղների տրամագիծը՝ մինչև 4մ, իսկ կոթունների երկարությունը՝ մինչև 5 մ։ Տերևների երկարակեցությունը 1–7 տարի է։ Պտուղները հաղարջի մեծությունից մինչև 25 կգ են։

Օգտագործումը

Արմավենիների գրեթե յուրաքանչյուր տեսակ որևէ օգուտ է տալիս մարդուն։ Փյունիկյան արմավենին տալիս է քաղցր պտուղներ՝ արմավներ (խուրմա)։ Արաբական երկրների և Հյուսիսային Աֆրիկայի օազիսներում դա մարդու հիմնական սնունդն է։ Մանր արմավներով ու դրանց կորիզներով կերակրում են ընտանի կենդանիներին։ Օվկիանիայի մոտ 10 հզ. կղզիների բնակիչներին կերակրում է հնդկընկույզի (կոկոսյան) արմավենին։ Նրա չհասունացած ընկույզների միջուկը պարունակում է կաթ, որը քաղցրահամ և ծարավը հագեցնող հյութ է։ Հասուն ընկույզների պատյանից պատրաստում են պարաններ, խսիրներ, ավելներ։ Ընկույզի պատյանն անվանում են կոյրա, իսկ չորացրած միջուկը՝ կոպրա, որից ստանում են կոկոսի յուղ։ Ծովամերձ արևադարձային երկրներում կոյրան և կոպրան արտահանման հիմնական ապրանքներն են։ Կոկոսյան արմավենուց ստացվում է նաև դիմացկուն ու թեթև փայտանյութ։
Արմավենիների շատ տեսակների ծաղկաբույլի ցողունի կտրվածքից հոսում է քաղցր հյութ, որից պատրաստում են շաքար, մաթ կամ գինի։ Յուղ ստանում են նաև աֆրիկյան յուղատու արմավենու մանր, ձիթապտղանման պտուղներից։ Սագոյան արմավենիների բնի միջուկում պարունակվող օսլայաշատ զանգվածը մանրացնելով ստանում են ալյուր (Ինդոնեզիայում և Մելանեզիայում)։ Որոշ արմավենիներից պատրաստում են բուսական մոմ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Արմավենի