«Օհմի օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


== Օհմի օրենքը դիֆերենցիալ տեսքով ==
== Օհմի օրենքը դիֆերենցիալ տեսքով ==
[[File:Օհմի օրենքը.png|thumb|Օհմի օրենքը]]
[[File:Օհմի օրենքը.png|thumb|Օհմի օրենքը|288x288փքս]]
Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝
Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝



15:14, 9 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Օհմի օրենք , էլեկտրական շղթայի հիմնական օրենքներից մեկը. կապ է հաստատում հաղորդիչով անցնող I հոսանքի ուժի և այդ հաղորդչի երկու սևեռված կետերի (կտրվածքների) U պոտենցիալների տարբերության (լարման) միջև.

։

Համեմատականության R գործակիցը կոչվում է օհմական դիմադրություն կամ պարզապես հաղորդիչի տվյալ տեղամասի դիմադրություն։ Հայտնագործել է Գեորգ Օհմը 1826 թ-ին։

Ընդհանուր դեպքում I-ի և U-ի կախումը ոչ գծային է, սակայն գործնականում, լարումների որոշակի միջակայքում այն կարելի է համարել գծային և կիրառել Օհմի օրենքը։ Վերը գրված տեսքով Օհմի օրենքը ճիշտ է շղթայի՝ էլշուի աղբյուրներ չպարունակող տեղամասերի համար։ Այդպիսի աղբյուրների (կուտակիչ գեներատորներ ևն) առկայության դեպքում Օհմի օրենքն ունի

տեսքը, որտեղ -ն տվյալ տեղամասում պարունակվող բոլոր աղբյուրների էլշուն է։

Օհմի օրենքի ընդհանրացումը ճյուղավորված շղթայի համար Կիրխհոֆի երկրորդ կանոնն է։

Օհմի օրենքը փակ շղթայի համար

Փակ շղթայի համար Օհմի օրենքը ստանում է տեսքը, որտեղ -ը շղթայի լրիվ դիմադրությունն է՝ արտաքին R և էլշուի աղբյուրի ներքին Ri դիմադրությունների գումարը։

Պատկեր:Vir ru.png
U-լարում
I-հոսանքի ուժ
R-շղթայի դիմադրություն

Օհմի օրենքը դիֆերենցիալ տեսքով

Օհմի օրենքը

Օհմի օրենքը կարելի է գրել դիֆերենցիալ տեսքով՝

կամ

,

որտեղ հոսանքի խտությունն է, ρ-ն՝ հաղորդչի տեսակարար դիմադրությունը, σ=1/ρ-ն՝ տեսակարար էլեկտրահաղորդականությունը, -ն՝ պոտենցիալ էլեկտրական դաշտի լարվածությունը, -ն՝ ոչ էլեկտրաստատիկ բնույթի ուժերի (ինդուկցիոն, քիմիական, ջերմային ևն) ստեղծված կողմնակի դաշտի լարվածությունը։

Օհմի օրենքը կոմպլեքս տեսքով ճիշտ է նաև սինուսարդային քվազիստացիոնար հոսանքների համար.

,

որտեղ -ը լրիվ կոմպլեքս դիմադրությունն է (R-ը շղթայի ակտիվ դիմադրությունն է, x-ը ռեակտիվ դիմադրությունը)։