«Բարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 16. Տող 16.
Բարոկկո տերմինը գրականության մեջ կիրառվել է [[19-րդ դար]]ի կեսից։ [[20-րդ դար]]ի 20-ական թվականները ունեցել է մի շարք սուբյեկտիվիստական մեկնաբանություններ, որոնք սակայն չեն համապատասխանում տերմինի ողջ տարողունակությանը, լայն առումով բարոկկոն դիտվում է որպես եվրոպական գրականության զարգացման պատմականորեն օրինաչափ ընդհանուր ոճ։ Գրական բարոկկոյին բնորոշ են հռետորականությունը և անսպասելի, երևակայությունը ցնցող «հեռավոր» գաղափարների, կերպարների ու պատկերացումների համադրություն պահանջող, «սրամտության սկզբունքի» վրա հենվող բարդ փոխաբերականությունը։

== Երաժշտություն ==
---Երաժշտություն---
Արտասահմանյան երաժշտագիտության մեջ «Բարոկկո» տերմինը կիրառվում է [[20-րդ դար]]ի սկզբից։ Երաժշտական բարոկկոյի դարաշրջան է համարվում նույն [[16-րդ դար]]ի վերջից [[18-րդ դար]]ի կեսը, երբ Եվրոպայի տարբեր երկրների երաժշտական մշակույթում երևան են եկել կոմպոզիցիոն տեխնիկայի մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ հիմնված մաժորա-մինոր համակարգի և ֆունկցիոնալ հարմոնիայի ձևավորման վրա (ակորդների և նրանց ֆունկցիոնալ հարաբերակցության գիտակցում, գեներալ-բասի հաստատում, տակտաբաժանման կիրառում ևն) ու երաժշտական-գործիքային նոր ժանրեր (պարտիա, սոնատ, ռիչերկար, ֆուգա և հատկապես, կոնցերտ)։ Իրականում այդ ժամանակաշրջանը ընդգրկել է միմյանցից տարբեր, երբեմն միմյանց հակասող երևույթներ՝ [[16-րդ դար|16]]–[[17-րդ դար]]երի սահմանագլխի մադրիգալիստների երկերից մինչև [[Գեորգ Ֆրիդրիխ Հենդել]]ի և [[Յոհան Սեբաստիան Բախ]]ի որևէ մեկ ոճի շրջանակում չպարփակվող ստեղծագործությունը։

10:13, 2 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

Ռուբենս, Մոգերի երկրպագությունը, 1624
Բերնինի, Սուրբ Թերեզայի հափշտակությունը, 1652

Բարոկկո, (ենթադրաբար պորտ.՝ perola barroca, արտասովոր ձևի մարգարտահատիկ, կամ լատին․՝ baroco, սխոլաստիկ տրամաբանության սիլլոգիզմներից մեկի մնեմոնիկ անվանումը), 16-րդ դարի վերջի և 18-րդ դարի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։ Արտացոլել է ֆեոդալիզմի ճգնաժամը սկզբնական կուտակման և գաղութատիրական էքսպանսիայի դարաշրջանում, կրոնական և սոցիալական գիտակցության հարաճուն հակասությունները։

Ճարտարապետություն

Հակառեֆորմացիան է, որ լայնորեն կիրառել է բարոկկոն տաճարային շինարվեստում (ճիզվիտների կառույցները, Լատինական Ամերիկայի «ուլտրաբարոկկո» ճարտարապետություն)։ Սակայն տարածվել է ոչ միայն կաթոլիկական, այլև բողոքական, հետագայում՝ ուղղափառ եկեղեցու երկրներում։ Պալատական և եկեղեցական բարոկկոյի կողքին զարգացել են հակաֆեոդալական բողոքի, ինչպես և Հաբսբուրգների ու օսմանյան լծի դեմ սլավոնական ժողովուրդների ազգային-ազատագրական շարժումների հետ կապված «ստորին բարոկկոյի» ձևերը։ Բարոկկոյին բնորոշ է աշխարհի ընկալման և արտացոլման ներհակությունը, զգայական և մտավոր լարվածությունը, ասկետության կոչերը միահյուսված են գեդոնիզմին, նրբությունը՝ կոպտությանը, վերացական սիմվոլիկան՝ մանրամասների նատուրալիստական մեկնաբանությանը։ Բարոկկոն դինամիկ, աֆեկտացիայի հակամետ ոճ էր, որին հատուկ էին թատերայնությունը, պատրանքայինը։ Բարոկկոն յուրացրել և մշակել է գեղարվեստական տարբեր ավանդույթներ՝ դրանք մտցնելով ազգային ոճերի զարգացման մեջ։ Բարոկկոյին բնորոշ է նաև արվեստի տարբեր տեսակների փոխադարձ ներգործությունը (օպերա), պոեզիայի ընկալումը որպես խոսող գեղանկարչություն, իսկ գեղանկարչությունը որպես համր պոեզիա, էմբլեմներով և այլաբանությամբ հրապուրվելը։ Բարոկկոն հենվել է սխոլաստիկ տրամաբանության և ճարտասանության վրա, կիրառել է բարդ փոխաբերություններ և նմանեցումներ, ժառանգել է միջնադարի և Վերածննդի առավել արտահայտիչ գեղարվեստական ձևերը, անտիկ կերպարները համադրել քրիստոնեականին։ Նկատելի է բարոկկոյի յուրացումն ու կիրառումը ռոմանտիզմի և նորագույն մոդեռնիստական հոսանքների կողմից։

Ճարտարապետության մեջ, կերպարվեստում և դեկորատիվ արվեստում 16-րդ դարի կեսից մինչև 18-րդ դարի կեսը բարոկկոն եղել է հիմնական ոճական ուղղություններից մեկը։ Սերտորեն կապված լինելով միապետությանը, արիստոկրատիային և եկեղեցուն՝ բարոկկոյի արվեստը կոչված էր փառաբանելու, պրոպագանդելու նրանց հզորությունը։ Միաժամանակ արտացոլել է աշխարհի անսահմանության, բազմազանության, միասնականության, դրամատիկ բարդության և հավերժ փոփոխելիության նոր պատկերացումները, հետաքրքրությունը միջավայրի, մարդու շրջապատի և բնության տարերքի նկատմամբ։ Բարոկկոն հաջորդել է ինչպես Վերածննդի գեղարվեստական մշակույթին, այնպես էլ մաներիղմի սուբյեկտիվիստական արվեստին։ Բարոկկոյի արվեստին բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունն ու դինամիկան, պաթետիկ ոգևորությունը, զգացմունքի լարվածությունը, էֆեկտիվ տեսարանների, պատրանքայինի և իրականի համատեղման հակումը, մասշտաբների ու ռիթմերի, նյութերի ու ֆակտուրաների, լույսի և ստվերի ուժեղ կոնտրաստների հակումը։

Ռուսաստանում բարոկկոյի արվեստը զարգացել է 18-րդ դարի առաջին կեսին և արտացոլել է ազնվականական բացարձակ միապետության աճն ու ամրապնդումը (Պետերբուրգի, Պետերգոֆի, Ցարսկոյե Սելոյի ևն անսամբլները)։

18-րդ դարի առաջին կեսին բարոկկոն վերաճել է ռոկոկո ոճին, գոյակցել և միահյուսվել է նրան, իսկ 1760-ական թվականներին դուրս է մղվել կլասիցիզմի կողմից։

Տրևի շատրվանը Հռոմում

Գրականություն

Բարոկկո տերմինը գրականության մեջ կիրառվել է 19-րդ դարի կեսից։ 20-րդ դարի 20-ական թվականները ունեցել է մի շարք սուբյեկտիվիստական մեկնաբանություններ, որոնք սակայն չեն համապատասխանում տերմինի ողջ տարողունակությանը, լայն առումով բարոկկոն դիտվում է որպես եվրոպական գրականության զարգացման պատմականորեն օրինաչափ ընդհանուր ոճ։ Գրական բարոկկոյին բնորոշ են հռետորականությունը և անսպասելի, երևակայությունը ցնցող «հեռավոր» գաղափարների, կերպարների ու պատկերացումների համադրություն պահանջող, «սրամտության սկզբունքի» վրա հենվող բարդ փոխաբերականությունը։

---Երաժշտություն--- Արտասահմանյան երաժշտագիտության մեջ «Բարոկկո» տերմինը կիրառվում է 20-րդ դարի սկզբից։ Երաժշտական բարոկկոյի դարաշրջան է համարվում նույն 16-րդ դարի վերջից 18-րդ դարի կեսը, երբ Եվրոպայի տարբեր երկրների երաժշտական մշակույթում երևան են եկել կոմպոզիցիոն տեխնիկայի մի շարք ընդհանուր հատկանիշներ՝ հիմնված մաժորա-մինոր համակարգի և ֆունկցիոնալ հարմոնիայի ձևավորման վրա (ակորդների և նրանց ֆունկցիոնալ հարաբերակցության գիտակցում, գեներալ-բասի հաստատում, տակտաբաժանման կիրառում ևն) ու երաժշտական-գործիքային նոր ժանրեր (պարտիա, սոնատ, ռիչերկար, ֆուգա և հատկապես, կոնցերտ)։ Իրականում այդ ժամանակաշրջանը ընդգրկել է միմյանցից տարբեր, երբեմն միմյանց հակասող երևույթներ՝ 16–17-րդ դարերի սահմանագլխի մադրիգալիստների երկերից մինչև Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի և Յոհան Սեբաստիան Բախի որևէ մեկ ոճի շրջանակում չպարփակվող ստեղծագործությունը։

Գրականություն

  • Вельфлин Г., Ренессанс и барокко, пер. с нем., СПБ, 1918
  • Его же, Основные понятия истории искусства, пер. с нем., М., 1930
  • Всеобщая история искусств, т 4, М., 1963
  • Ренессанс. Барокко. Классицизм, М., 1966
  • Wi n d f ս h г М., Die Barocfce Bildlichfceit und ihre Kritiker, Stuttg.? 1966
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։