«Portishead»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2. Տող 2.
<br />
<br />
Portishead-ի և նման ոճով ստեղծագործող խմբերի երաժշտությունը հաճախ բնորոշում են որպես թրիփ-հոփ, սակայն այդ խմբերի անդամներն անձամբ խուսափում են այդ տերմինից`մեկնաբանելով, որ լրագրողները փորձում են դասակարգել իրենց`դասակարգմանը չենթարկվող ստեղծագործությունները:

== Խմբի պատմություն ==
=== Dummy (1994) ===
=== Dummy (1994) ===
Խումբը հայտնի դարձավ սեփական արտադրության ֆիլմի (<<Սպանել Մահացածին>>) թողարկումից հետո, որի սաունդթրեքը դարձավ ալբոմի հիմք: Չնայած քննադատների իրարամերժ կարծիքներին`խումբը պայմանագիր է կնքում Go! Beat լեյբլի հետ և 1994 թվականին թողարկվում է իրենց առաջին Dummy (անգլ.`տիկնիկ) ալբոմը: Ալբոմի հնչողության մեջ էական ներդրում ունեցավ կիթառահար Էդրիան Ատլին, ով պաշտոնապես միացավ խմբին <<Dummy>> ալբոմի թողարկումից հետո: Երաժիշտների հայրենիքում ալբոմը սառը դիմավորվեց /չարժանացավ ջերմ արձագանքի/լրագրողների կողմից, բայց մեծ հաջողության հասավ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Rolling Stone ամսագիրը բարձր գնահատական տվեց երիտասարդ խմբին`անվանելով նրանց ոճը <<գոթական հիփ-հոփ>>: Ալբոմն աշխարհին երեք սինգլ հիթ տվեց, Numb, Sour Times և Glory Box: 2003 թվականին Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցուցակում <<Dummy>> ալբոմը զբաղեցրեց 419-րդ հորիզոնականը:

Տող 23. Տող 24.

Ներկայումս խումբը ենթադրաբար աշխատում է նոր նյութի վրա:
Ներկայումս խումբը ենթադրաբար աշխատում է նոր նյութի վրա:
== Խմբի կազմ ==
Ջեֆֆ Բերրոու<br />
Բեթ Գիբոնս<br />
Էդրիան Ատլի<br />
Դեյվ ՄակԴոնալդ
== Սկավառակագրություն ==
=== Ալբոմներ ===
* Dummy (Go! Beat, 17 հոկտեմբերի 1994)
* Portishead (Go! Beat, 16 սեպտեմբերի 1997)
* Roseland NYC Live (Go! Beat, 1998, համերգային ձայնագրություն)
* Third (Island Records, 28 ապրիլի 2008)
=== Սինգլներ ===
* Dummy ալբոմից
* Numb (1994)
* Sour Times (1994)
* Glory Box (1994)
* Glory Times (Go! Discs Limited, 1995 макси-сингл)
* Portishead ալբոմից
* All Mine (1997)
* Over (1997)
* Only You (1998)
* Third ալբոմից
* Machine Gun (2008)
* The Rip (2008)
* Magic Doors (2008)
* Chase The Tear (2009)

14:30, 20 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Portishead ([pɔːtɪsˈhɛd], փորթիշեդ ) թրիփ-հոփ և էքսպերեմենտալ ռոք ոճերում ստեղծագործող բրիտանական երաժշտական խումբ: Խումբը ձևավորել են ոկալիստ Բեթ Գիբոնսը և երաժիշտներ Ջեֆֆ Բերրոուն և Էդրիան Ատլին 1991թվականին Բրիստոլ քաղաքում ձայնային օպերատոր Դեյվ ՄակԴոնալդի մասնակցությամբ: Այն անվանվել է Բրիստոլից 12 մղոն հեռավորության վրա գտնվող Բերրոուի հայրենի Portishead քաղաքի պատվին: Խումբը ոգեշնչել է բազմաթիվ ժամանակակից երաժիշտների, ինչպիսիք են Kanye West-ը, Земфира-ն, Limp Bizkit խմբի կիթառահար Վես Բոռլանդը և երաժիշտ Danger Mous-ը:
Portishead-ի և նման ոճով ստեղծագործող խմբերի երաժշտությունը հաճախ բնորոշում են որպես թրիփ-հոփ, սակայն այդ խմբերի անդամներն անձամբ խուսափում են այդ տերմինից`մեկնաբանելով, որ լրագրողները փորձում են դասակարգել իրենց`դասակարգմանը չենթարկվող ստեղծագործությունները:

Խմբի պատմություն

Dummy (1994)

Խումբը հայտնի դարձավ սեփական արտադրության ֆիլմի (<<Սպանել Մահացածին>>) թողարկումից հետո, որի սաունդթրեքը դարձավ ալբոմի հիմք: Չնայած քննադատների իրարամերժ կարծիքներին`խումբը պայմանագիր է կնքում Go! Beat լեյբլի հետ և 1994 թվականին թողարկվում է իրենց առաջին Dummy (անգլ.`տիկնիկ) ալբոմը: Ալբոմի հնչողության մեջ էական ներդրում ունեցավ կիթառահար Էդրիան Ատլին, ով պաշտոնապես միացավ խմբին <<Dummy>> ալբոմի թողարկումից հետո: Երաժիշտների հայրենիքում ալբոմը սառը դիմավորվեց /չարժանացավ ջերմ արձագանքի/լրագրողների կողմից, բայց մեծ հաջողության հասավ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Rolling Stone ամսագիրը բարձր գնահատական տվեց երիտասարդ խմբին`անվանելով նրանց ոճը <<գոթական հիփ-հոփ>>: Ալբոմն աշխարհին երեք սինգլ հիթ տվեց, Numb, Sour Times և Glory Box: 2003 թվականին Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցուցակում <<Dummy>> ալբոմը զբաղեցրեց 419-րդ հորիզոնականը:

Portishead (1997)

Խումբը երեք տարով կորավ հանրության ուշադրության կենտրոնից, մինչ 1997 թվականին դուրս չեկավ նրանց երկրորդ <<Portishead>> ալբոմը: Ալբոմը գլխավորում էր Մեծ Բրիտանիայում 10-րդ հորիզոնականը զբաղեցրած All Mine սինգլը:

1997 թվականին Նյու Յորքի Roseland Ballroom համերգային դահլիճում խումբը տվեց իր միակ`սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ համերգը: Որոշ ժամանակ անց`1998 թվականին, թողարկվեց համերգային ալբոմ, որի համար հիմք հանդիսացան այդ համերգից վերցրված երգերի նվագախմբային տարբերակները: Թողարկվեց նաև համերգի DVD սկավառակը:

Ստեղծագործական դադար (1999-2005թթ)

Խումբը 1999 թվականին համագործակցել է Թոմ Ջոնսի հետ, նրա Reload (անգլ. վերբեռնում) ալբոմի համար թրեք ձայնագրելու նպատակով: Հաջորդ մի քանի տարիներին խմբի անդամները զբաղվում էին անհատական ծրագրերով: 2005 թվականի փետրվարին՝ յոթ տարվա ընթացքում առաջին անգամ, խումբն իր մասին հայտարարեց Բրիստոլում բարեգործական Tsunami Benefit Concert համերգի ընթացքում: Միևնույն ժամանակ Բերրոուն հայտարարեց, որ խումբը ձայնագրում է իր երրորդ ալբոմը:

2005 թվականին Ատլին և Բերրոուն դարձան The Coral խմբի The Invisible Invasion (անգլ. <<Անտեսանելի Ներխուժում>>) ալբոմի պրոդյուսերները: 2006 թվականի օգոստոսին երաժիշտներն իրենց MySpace էջում տեղադրեցին երկու նոր թրեք (Key Bored 299 03 և Greek Jam), որոնք Բերրոուն բնորոշեց որպես նախատիպեր:

Third (2008)

2007 թվականի հոկտեմբերի 2-ին խումբը հայտարարեց, որ իրենց նոր Third (անգլ. երրորդ) ալբոմն արդեն պատրաստվում է հրապարակման 2008 թվականի ապրիլի սկզբին (հետագայում հրապարակումը տեղափոխվեց ապրիլի վերջ): 2007 թվականի դեկտեմբերի սկզբին Portishead-ը գլխավորեց All Tomorrow’s Parties փառատոնը, որտեղ տվեց երկու համերգ և ներկայացրեց իր հինգ նոր երգերը՝ Silent, Hunter, The Rip, Machine Gun և We Carry On: 2008 թվականի հունվարի 21-ին երաժիշտներն արեցին իրենց նոր ալբոմի համար Եվրոպայի շրջագայության անոնս: 2008 թվականի փետրվարի 14-ին պաշտոնական կայքում հրապարակվեց նոր ալբոմի թրեք-լիստը: Third ալբոմը տեղադրվեց Last.fm կայքում պաշտոնական թողարկումից մեկ շաբաթ առաջ և 24 ժամում հավաքեց 327.000-ից ավել ունկնդիր: Դա առաջին անգամն էր, երբ խմբի ալբոմը հայտնվում էր Last.fm-ում թողարկման պաշտոնական օրից շուտ: Ալբոմը թողարկվեց 2008 թվականի ապրիլի 29-ին և համընկավ Coachella Valley Music and Arts Festival փառատոնում խմբի ելույթ ունենալու հետ: Ալբոմը գլխավորում էր մարտի 18-ին դուրս եկած Machine Gun սինգլը:

Third-ից մինչ մեր օրերը

2008 թվականի մայիսի 18-ին Բերրոուն, խմբի պաշտոնական բլոգում պատասխանելով նոր նյութի ձայնագրման վերաբերյալ հարցին, հայտարարեց, որ նա անհամբերությամբ սպասում է նոր երաժշտություններ ձայնագրելու հնարավորությանը: 2009 թվականի սեպտեմբերի 28-ին Բերրոուն հայտարարեց խմբի նոր նախագծի վերաբերյալ«մեծ պլանների» մասին՝ ակնարկելով, որ ալբոմը չի թողարկի մինչ 2010 թվականի ավարտը: 2009 թվականի դեկտեմբերի 9-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ, չսպասելով ալբոմին՝ դուրս եկավ Chase the Tear սինգլը, որը ձայնագրվել էր բրիտանական իրավապաշտպան "Համաշխարհային ամնիստիա" (Amnesty International) կազմակերպության համար հանգանակություն կատարելու նպատակով: 2011 թվականի ամռանը Portishead-ը ելույթ ունեցավ Եվրոպայի փառատոններում: Հուլիսի 23-ին և 24-ին խումբը գլխավորում էր Լոնդոնի երկու երաժշտական փառատոն: 2011 թվականի հոկտեմբերին խումբը հաճախեց Հյուսիսային Ամերիկայի որոշ քաղաքներ`ներառյալ Նյու Յորքը, Մոնրեալը, Տոռոնտոն, Չիկագոն, Լոս Անջելեսը, Բեռկլին, Սիեթլը, Վանկովերը և Դենվերը: Նրանք ավարտեցին իրենց շրջագայությունը`ելույթ ունենալով Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ Rolling Stone ամսագրին հարցազրույց տալուց Բերրոուն հայտարարեց, որ 2012 թվականի հունվարին սկսում է աշխատել նոր ալբոմի վրա`կատակելով, որ կարող է անցնի ավելի քան մեկ տասնամյակ մինչ ալբոմը լույս կտեսնի: 2013 թվականին խումբը Glastonbury Music Festival փառատոնի ցուցակը գլխավորողներից էր և շրջագայեց Եվրոպայով: 2014 և 2015 թվականների ամռանը Portishead-ը մի քանի համերգ տվեց Եվրոպայում:

Դեռ 2000-ականների սկզբում՝ Third ալբոմի թողարկումից առաջ խոսակցություններ կային, թե իբր Portishead-ը նոր Alien անվանմամբ ալբոմ է թողարկելու, բայց դրանք ժխտվեցին խմբի պաշտոնական կայքում հայտարարությամբ`

<<Alien ալբոմի թողարկման վերաբերյալ նշում ենք, որ տեղի է ունեցել շփոթմունք: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ալբոմը Portishead-ը չի ձայնագրել: Խումբն աշխատում է նոր նյութի վրա ձայնագրման ստուդիայում, բայց թողարկման ամսաթիվ դեռ պլանավորված չէ: Հետևեք կայքին, քանի որ ցանկացած նախատեսվող թողարկման մասին առաջին հերթին, անկասկած, կհայտարարվի այստեղ:>>

Ներկայումս խումբը ենթադրաբար աշխատում է նոր նյութի վրա:

Խմբի կազմ

Ջեֆֆ Բերրոու
Բեթ Գիբոնս
Էդրիան Ատլի
Դեյվ ՄակԴոնալդ

Սկավառակագրություն

Ալբոմներ

  • Dummy (Go! Beat, 17 հոկտեմբերի 1994)
  • Portishead (Go! Beat, 16 սեպտեմբերի 1997)
  • Roseland NYC Live (Go! Beat, 1998, համերգային ձայնագրություն)
  • Third (Island Records, 28 ապրիլի 2008)

Սինգլներ

  • Dummy ալբոմից
  * Numb (1994)
  * Sour Times (1994)
  * Glory Box (1994)
  * Glory Times (Go! Discs Limited, 1995 макси-сингл)
  • Portishead ալբոմից
  * All Mine (1997)
  * Over (1997)
  * Only You (1998)
  • Third ալբոմից
  * Machine Gun (2008)
  * The Rip (2008)
  * Magic Doors (2008)
  * Chase The Tear (2009)