«Յույ Մին Փեյ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 58. Տող 58.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Հարվարդի համալսարանի շրջանավարտներ]]

14:26, 19 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Յույ Մին Փեյ
անգլ.՝ I. M. Pei և չինարեն՝ 貝聿銘
Ի ծնեչինարեն՝ 貝聿銘
Ծնվել էապրիլի 26, 1917(1917-04-26)[1][2][3][…]
ԾննդավայրԳուանչժոու, Չինաստանի Հանրապետություն
Մահացել էմայիսի 16, 2019(2019-05-16)[4][2][3][…] (102 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Ոճ(եր)ինտերնացիոնալ ոճ
ԿրթությունՀարվարդի դիզայնի բարձրագույն դպրոց, MIT School of Architecture and Planning? և Փենսիլվանիայի համալսարան
ԱշխատավայրWebb and Knapp?
Ուշագրավ աշխատանքներԼուվրի բուրգ, Ռոքնռոլի փառքի սրահ, Չինական բանկի աշտարակ, Mastercard International Global Headquarters?, Luce Memorial Chapel?[5], Bali Refuse Incineration Plant?[5] և The Garden Hotel, Guangzhou?
Պարգևներ
 I. M. Pei Վիքիպահեստում

Յույ Մին Փեյ (չինարեն՝ 貝聿銘, ապրիլի 26, 1917(1917-04-26)[1][2][3][…], Գուանչժոու, Չինաստանի Հանրապետություն - մայիսի 16, 2019(2019-05-16)[4][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ազգությամբ չինացի ամերիկացի ճարտարապետ: Ծագումով Գուանչժոուից է: Սովորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, ապա` Հարվարդի համալսարանում` Վալտեր Գրոպիուսի մոտ: Միս վան դեր Ռոեի` «ինտերնացիոնալ ոճի» ճարտարապետության ավանդույթների հետևորդն է: Ստացել է բազում մրցանակներ, Պրիցկերի ճարտարապետական մրցանակի առաջին հինգ մրցանակակիրներից է:

Կյանքը

Մանկություն

Յույ Մին Փեյը ծագում է Մին դինաստիայից: Ընտանիքը զբաղվել է դեղաբույսերի առևտրով: Փեյի ծննդից մեկ տարի անց` 1918 թվականին, նրա ընտանիքը տեղափոխվել է Հոնկոնգ: Ընտանիքի հինգ զավակներից Յույ Մինն ավելի շատ կապված էր մոր հետ: 10 տարեկան հասակում Փեյը ընտանիքով տեղափոխվում է Շանհայ` կապված հոր պաշտոնի բարձրացման հետ: Փեյը հաճախում է բողոքական միսիոներների դպրոց, որտեղ խիստ կարգ ու կանոն էր տիրում: Ապագա ճարտարապետը սիրում էր խաղալ բիլիարդ և դիտել հոլիվուդյան ֆիլմեր: Փեյի հիշողության մեջ դրոշմվում է քաղաքի ճարտարապետական դիմագիծը, ինչպես նաև 14-րդ դարի բուդդայական տաճարը:

Կրթություն և աշխատանք

Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքը, Բոստոն

13 տարեկան հասակում Փեյը կորցնում է մորը, որ տառապում էր քաղցկեղով: Հայրը շուտով դասավորում է իր սեփական կյանքը` կրկին ամուսնանալով: Միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո Յույ Մին Փեյը շարունակում է իր ուսումը Փենսիլվանիայի համալսարանում, չնայած ընդունվել էր մի շարք դպրոցներ: Ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռևս Շանհայում ուսանելու տարիներին Փեյը ուսումնասիրել էր Փենսիլվանիայի համալսարանի ճարտարապետության ծրագիրը, ինչը դուր էր եկել նրան: Համալսարանի ընտրության մի կարևոր գործոն էլ Հոլիվուդն էր. Փեյին դուր էր գալիս ամերիկյան ֆիլմերում ուսանողական կյանքի ազատությունը: 1935 թվականին նա նավով ուղևորվում է Սան Ֆրանցիսկո, ապա գնացքով Ֆիլադելֆիա: Փենսիլվանիայի համալսարանում շեշտը դրված էր դասական ճարտարապետության վրա, մինչդեռ Փեյը հետաքրքրված էր ժամանակակից ճարտարապետությամբ: Այս հանգամանքը ինչպես և այն, որ Փեյը փոքր-ինչ շփոթված էր շատ լավ պատրաստված մյուս ուսանողներից, ստիպում են նրան հրաժարվել ճարտարապետ դառնալու գաղափարից և տեղափոխվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան` ինժեներություն ուսանելու: Սակայն ճարտարապետության դպրոցի դեկանը համոզում է Փեյին վերադառնալ իր նախընտրած մասնագիտությանը` ճարտարապետությանը[6]: Համալսարանի գրադարանում նա կարդում է Լե Կորբյուզիեի գրքերը և ոգեշնչվում ինտերնացիոնալ ոճի ճարտարապետությամբ, որին բնորոշ էին պարզ ձևերը, ապակե և մետաղյա լուծումները: 1935 թվականի նոյեմբերին Լե Կորբյուզիեն երկու օրով այցելում է համալսարան, ինչը Յույ Մին Փեյը համարում է իր «ճարտարապետական կրթության կարևորագույն երկու օրերը»[7]:

Չինական բանկի աշտարակը, Հոնկոնգ

Փեյը հետագայում նշել է, որ չի ափսոսում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում ուսանելու համար, քանի որ «այնտեղ է սովորել շինարարության գիտությունն ու տեխնիկան, որ կարևոր նշանակություն ունի ճարտարապետության համար»[8]: 1940 թվականին, ստանալով ճարտարապետի որակավորում, Փեյը ցանկանում է վերադառնալ Չինաստան, սակայն չին-ճապոնական երկրորդ պատերազմը ստիպում է նրան փոխել ծրագրերը և մնալ ԱՄՆ-ում: Երկու տարի նա աշխատում է Բոստոնի Stone & Webster ինժեներական ընկերությունում: 1940-ական թվականներին Փեյը տեզափոխվում է Նյու Յորք, ապա սովորում Հարվարդի համալսարանում` 1945 թվականին ստանալով դիզայնի դոցենտի կոչում:

1948 թվականին Նյու Յորքում ընդունվել է աշխատանքի անշարժ գույքի խոշոր գործարար Ուիլյամ Ցեկենդորֆի մոտ: Այնտեղ նա անցկացրել է 7 տարի, որից հետո 1955 թվականին ստեղծել է իր սեփական դիզայներական ընկերությունը` I. M. Pei & Associates, որը 1966 թվականին վերենվանվել է I. M. Pei & Partners, իսկ 1989 թվականին` Pei Cobb Freed & Partners: Փեյին մեծ ճանաչում է բերել Մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը Կոլորադոյում: Մեծ հաջողություն է ունեցել նաև Մասաչուսեթսում Ջոն Քենեդու անվան գրադարանի շենքի նախագիծը:

Առաջին անգամ Չինաստան է վերադարձել 1975 թվականին, որպեսզի մշակի «Սյանշան» հյուրանոցի, Չինական բանկի աշտարակի և Հոնկոնգում կառուցվելիք երկնաքերի նախագծերը: Փեյի նախագծով են կառուցվել արվեստի բնագավառի շատ շինություններ` թանգարաններ, արվեստի կենտրոններ:

Խոշոր նախագծեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ