«Պիտեր Խարանիս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
+ 5 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 42. Տող 42.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Խարանիս, Պիտեր}}
{{DEFAULTSORT:Խարանիս, Պիտեր}}

[[Կատեգորիա:Ամերիկացի բյուզանդագետներ]]
[[Կատեգորիա:Ամերիկացի հայագետներ‎]]
[[Կատեգորիա:Պատմական գիտությունների դոկտորներ]]
[[Կատեգորիա:Հույն բյուզանդագետներ]]
[[Կատեգորիա:Հույն հայագետներ]]

14:11, 17 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Պիտեր Խարանիս
Ծնվել է1908[1][2]
Լեմնոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[3]
Մահացել էմարտի 23, 1985(1985-03-23)[2]
Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի[2]
Քաղաքացիություն Հունաստան
Մասնագիտությունգրող, պատմաբան, հայագետ, բյուզանդագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ռատգերսի համալսարան և Դումբարտոն Օքս
Գործունեության ոլորտԲյուզանդագիտություն[1] և պատմություն[1]
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Ռատգերսի համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4] և նոր հունարեն[1]
Պարգևներ

Պիտեր Խարանիս (անգլ.՝ Peter Charanis, 1908[1][2], Լեմնոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան[3] - մարտի 23, 1985(1985-03-23)[2], Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի[2], ծննդյան անունը՝ Պանագիոտիս Խարանիս (հուն․՝ Παναγιώτης Χαρανής)), հունական ծագմամբ ամերիկացի գիտնական-պատմաբան, բյուզանդագետ և հայագետ։ Եղել է Ռաթգերի համալսարանի պատմական գիտությունների դոկտոր, աշխատել է Դումբարթոն Օկսում։

Կենսագրություն

Պիտեր Խարանիսը ծնվել է 1908 թվականին Հունաստանի Լեմնոս կղզում։ 1920 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ և հիմնավորվել Նյու Ջերսիում։ Ավարտելով նախնական կրթությունը՝ ընդունվել է Ռաթգերի համալսարան, որտեղ ստացել է բակալավրի աստիճան։ Վիսկոնսինի համալսարանում Ալեքսանդր Վասիլևի ղեկավարությամբ ավարտել է դոկտորանտուրան։ Որպես ասպիրանտ շարունակել է կրթությունը Բրյուսելի համալսարանում բյուզանդագետ Հենրի Գրեգուարի գլխավորությամբ։ 1936-1938 թվականներին, մասնակցելով Գրեգուարի դասընթացին, Խարանիսը ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Մադլեն Շիլտզի հետ, ինչպես նաև աշխատել է Նիկողայոս Ադոնցի և Պաուլ Վիտեկի հետ։ Բրյուսելում գտնվելու ժամանակ տարվել է հայկական պատմությամբ, որի արդյունքում նրա հետազոտությունների մեծ մասը նվիրված է Բյուզանդիայում հայերի դերին։

Պիտեր Խարանիսը որոշ ժամանակ դասավանդել է Սալոնիկի համալսարանում, որից հետո 1938 թվականին վերադառնում է ԱՄՆ, որտեղ շարունակում է աշխատանքը Ռաթգերի համալսարանում։ Այդ ժամանակ ԱՄՆ-ում բյուզանդագիտության մակարդակը բավականին ցածր էր, բայց կարճ ժամանակ անց Խարանիսի ջանքերով համալսարանում բացվում է բյուզանդական հետազոտությունների մասնագիտացված կենտորն, որի դասախոսությունները ժամանակի ընթացքում շատ տարածված դարձան համալսարանում։ 1963 թվականին Խարանիսը դառնում է պատմության պրոֆեսոր։ 1964-1966 թվականներին Պիտեր Խարանիսը գլխավորել է համալսարանի պատմության մասնաճյուղը։ 1976 թվականին նա թողել է համալսարանի աշխատանքը։

Գիտնականը մահացել է 1985 թվականի մարտի 23-ին։

Ընտրյալ մատենագրություն

  • "An important short chronicle of the fourteenth century", Byzantion 13 (1938)
  • "Byzantium, the West and the origin of the First Crusade", Byzantion 19 (1949)
  • "On the Social Structure and Economic Organization of the Byzantine Empire in the Thirteenth Century and Later", Byzantinoslavica 12 (1951)
  • "Ethnic Changes in the Byzantine Empire in the Seventh Century", Dumbarton Oaks Papers 13 (1959)
  • "The Armenians in the Byzantine Empire", Byzantinoslavica 22 (1961), Repr. Lisbon, 1963, London, 1972
  • "Observations on the Demography of the Byzantine Empire", XIII International Congress of Byzantine Studies, Oxford, 1966

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • E. Laiou, Angeliki (1985). «Peter Charanis, 1908-1985». Dumbarton Oaks Papers. Dumbarton Oaks. 39: xiii–xv. ISSN 0070-7546.