«Ամուդան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 63. Տող 63.
== Գրականություն ==
== Գրականություն ==
* Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։
* Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։

[[Կատեգորիա:Թուրքիայի բերդեր]]

07:32, 13 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-25 05:51:02 ֆորմատով

Ամուդան
Նկարագրություն
Տեսակդղյակի ավերակներ, ամրոց և ավերակներ
ՏեղագրությունԴաշտային Կիլիկիա
Վարչական միավորԳյոկչեդամ
Գտնվում է ափինՋահան գետ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Amouda Վիքիպահեստում

Ամուդան, Ադամոդան, Ամուդ, Ամուդա, Ամուտ, Ամուտա, Ամուտան, Ատամոտա, Ատամոտան, Համիդիե, Համուտա, Հեմիդիե, Համիթե, բերդ Դաշտային Կիլիկիայի հարավարևելյան ծայրամասում, Ջահան գետի աջ ափին։

Պատմություն

Կառուցվել է կոնաձև լեռան գագաթին, ունեցել է քառակուսի դղյակ, հարավարևմտյան և հյուսիսարևելյան կողմերից ամրացվել պարիսպներով և աշտարակներով։ 1145 թվականին Ամուդանը բյուզանդացիներից ազատագրել է Թորոս Բ իշխանապետը։ Ամուդանը հսկել է Ջահանի գետանցի և Ամանոսի լեռնային ուղիների հանգույցը, արևելքից պաշտպանել Անազարբա քաղաքը։

Ըստ Սմբատ Սպարապետի՝ 12-րդ դարի վերջին Ամուդանի բերդատեր իշխանն էր Սիմոնը։ Լևոն Բ թագավորը 1212 թվականին Ամուդանը պարգևել է (զինվորական ծառայության համար) Տևտոնյան հոգևոր օրդենի ասպետներին։

1266 թվականին Եգիպտոսի արաբական սուլթանության զորքերը գրավել են Ամուդանը, կոտորել տղամարդկանց, գերեվարել կանանց և երեխաներին։ Նրանք Ամուդանը և շրջակա միջակայքն ասպատակել են նաև 1298 թվականին։

Ամուդանը վերջնականապես ավերվել և լքվել է 15-16-րդ դարերում։ Ավերակները թուրքական նվաճողներն անվանում են Հեմեդիեկալեսի[1]։

Ծանոթագրություններ

  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Երևան, 1999:

Գրականություն

  • Ալիշան Ղևոնդ, Սիսուան, Վենետիկ, 1885։