«Հունգարիայի գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 17. | Տող 17. | ||
*Իրավիճակի էվոլյուցիան պահանջում է, որ Ժողովրդական ճակատը պետք է ստանձնի հունգար ժողովրդի politica lrepresentation: Մեր ընտրական համակարգը պետք է համապատասխանի սոցիալիստական ժողովրդավարության պահանջներին: Ժողովուրդը պետք է կատարի ազատ ընտրություն, գաղտնի քվեարկությամբ ունենալով իր ներկայացուցիչները խորհրդարանում, խորհուրդներում և կառավարման բոլոր ինքնավար մարմիններում{{citation needed|date=March 2013}}: |
*Իրավիճակի էվոլյուցիան պահանջում է, որ Ժողովրդական ճակատը պետք է ստանձնի հունգար ժողովրդի politica lrepresentation: Մեր ընտրական համակարգը պետք է համապատասխանի սոցիալիստական ժողովրդավարության պահանջներին: Ժողովուրդը պետք է կատարի ազատ ընտրություն, գաղտնի քվեարկությամբ ունենալով իր ներկայացուցիչները խորհրդարանում, խորհուրդներում և կառավարման բոլոր ինքնավար մարմիններում{{citation needed|date=March 2013}}: |
||
</blockquote> |
</blockquote> |
||
Ավելի ուշ այդ օրը մի մեծ բազմություն հավաքվել էր Ռադիո Բուդապեշտի շենքի մոտ, որը գտնվում էր պետական իշխանությունների |
Ավելի ուշ այդ օրը մի մեծ բազմություն հավաքվել էր Ռադիո Բուդապեշտի շենքի մոտ, որը գտնվում էր [[Պետական անվտանգության կառավարում (Հունգարիա)|պետական իշխանությունների կառավարման]] ներքո: Ամբոխն անկառավարելի դարձավ, երբ իրենց պահանջը ներկայացնող պատվիրակներին ձերբակալեցին և լուրեր պտտվեց, որ ցուցարարներ են սպանվել: Ամբոխի վրա արցունքաբեր գազ նետվեց և Պետական անվտանգության կառավարումը վերևի պատուհաններից կրակեց ամբոխի վրա՝ սպանելով շատերին<ref name="UN report 2C p56">UN General Assembly ''Special Committee on the Problem of Hungary'' (1957) {{PDF|[http://mek.oszk.hu/01200/01274/01274.pdf Chapter II. C (The First Shots), para 56 (p. 20)]|1.47 MB}}</ref>: Պետական անվտանգության կառավարումը փորձեց կրկին շտապօգնության մեքենայով զենք ներս տանել, սակայն ամբոխը իմացավ այդ խորամանկության մասին և կանխեց այն<ref name="UN report 2C p56" /><ref name="Heller">{{Cite book |
||
| last = Heller |
| last = Heller |
||
| first = Andor |
| first = Andor |
05:31, 7 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Հունգարիայի գրողների միություն (հունգ.՝ Magyar Írószövetség, հայտնի է նաև որպես Հունգարիայի գրողների ազատ միություն), հիմնադրվել է 1945 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին: 1950-ական թվականներին՝ Հունգարիայում կոմունիստական ռեժիմի օրոք, միությունը դարձել է տարաձայնությունների առիթ և իր ուրույն տեղն է ունեցել 1956 թվականի հունգարական հեղափոխության ժամանակ:
Պատմություն
Հունգարիայում կոմունիստական կառավարության վերելքի տարիներին Հունգարիայի գրողների միությունը դարձել էր մի գործիք, որի միջոցով կոմունիստական ռեժիմը պարտադրում էր իր ստալինյան գրական քաղաքականությունն ու քարոզչությունը: Միության «Գրական թերթ»(Irodalmi Újság) շաբաթաթերթը քարոզում էր կոմունիստական գրական ստեղծագործություններն ու մշակույթը: 1950-ական թվականների սկզբում միության անդամներն այդքան էլ տարված չէին կոմունիստական գաղափարախոսություններով: 1955 թվականին միության բարձրաստիճան անդամների մեծ մասը կոմունիստներ չէին, և նրանք որոշեցին «Irodalmi Újság» օգտագործել Հունգարիայի կառավարության բարեփոխումների համար: Գաղափարախոսական այս փոփոխությունը ոգևորիչ էր նաև Հունգարիայի մի շարք այլ միությունների շրջանակներում:
Հեղափոխության կայծ
1956 թվականի հոկտեմբերի 23-ի ցերեկը շուրջ 20.000 ցուցարարներ հավաքվեցին Լեհաստանի և Հունգարիայի ազգային հերոս Յոզեֆ Բեմի արձանի շուրջ[1]: Գրողների միության նախագահ Պետեր Վերեզն ամբոխի առջև կարդաց մանիֆեստը[2].
Մենք՝ հունգարացի գրողներս, Հունգարիայի ժողովրդի պահանջները ձևակերպել ենք հետևյալ յոթ կետերում՝
- Մենք ուզում ենք անկախ ազգային քաղաքականություն՝ հիմնված սոցիալիզմի սկզբունքների վրա: Բոլոր երկրների հետ և ԽՍՀՄ-ի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորվեն հավասարության սկզբունքով: Մենք ցանկանում ենք, որ միջազգային պայմանագրերն ու տնտեսական համաձայնագրերը վերանայվեն հավասար իրավունքների տեսանկյունից:
- Մարդկանց հարաբերությունները խանգարող փոքրամասնությունների քաղաքականությունը պետք է վերանա: Մենք ուզում ենք մեր դաշնակիցների հետ ունենալ ճշմարիտ և անկեղծ բարեկամություն: Սա կարելի է իրականացնել լենինյան սկզբունքների հիման վրա:
- Երկրի տնտեսական դիրքորոշումը պետք է հստակ լինի: Մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը, քանի դեռ բոլոր աշխատողները, գյուղացիներն ու մտավորականները երկրի քաղաքական, սոցիալական և տնտեսական կառավարման պատշաճ մասնակիցը չեն:
- Գործարանները պետք է ղեկավարեն աշխատողներն ու մասնագետները: Ներկայիս աշխատավարձի, նորմերի և սոցիալական ապահովության պայմանների նվաստացուցիչ համակարգը պետք է բարեփոխվի: Արհմիությունները պետք է ներկայացնեն Հունգարիայի աշխատողների շահերը:
- Մեր գյուղացիական քաղաքականությունը պետք է դրվի նոր հիմքի վրա: Գյուղացիները պետք է իրավունք ունենան որոշելու իրենց ազատ ապագան: Կոոպերատիվների ազատ անդամակցության համար, վերջապես, պետք է ստեղծվեն քաղաքական և տնտեսական պայմաններ: Ներկայիս մատակարարումների և հարկման համակարգը պետք է աստիճանաբար փոխարինվի ազատ սոցիալիստական արտադրություն և ապրանքների փոխանակում իրականացնող համակարգով:
- Եթե հասնենք այս բարեփոխումներին, կփոխվի նաև պետության և կուսակցության ղեկավար կառուցվածքն և անձնակազմը: Վերականգնման ձգտող «Rákosi clique» պետք է հանվի մեր քաղաքական կյանքից: Իմրե Նադը, խիզախ և ազնիվ կոմունիստը, ով վայելում է հունգար ժողովրդի վստահությունը, ինչպես նաև վերջին տարիներին սոցիալիստական ժողովրդավարության համար համակարգված պայքարողները պետք է իրենց արժանի պաշտոններն ստանան:
- Իրավիճակի էվոլյուցիան պահանջում է, որ Ժողովրդական ճակատը պետք է ստանձնի հունգար ժողովրդի politica lrepresentation: Մեր ընտրական համակարգը պետք է համապատասխանի սոցիալիստական ժողովրդավարության պահանջներին: Ժողովուրդը պետք է կատարի ազատ ընտրություն, գաղտնի քվեարկությամբ ունենալով իր ներկայացուցիչները խորհրդարանում, խորհուրդներում և կառավարման բոլոր ինքնավար մարմիններում[փա՞ստ]:
Ավելի ուշ այդ օրը մի մեծ բազմություն հավաքվել էր Ռադիո Բուդապեշտի շենքի մոտ, որը գտնվում էր պետական իշխանությունների կառավարման ներքո: Ամբոխն անկառավարելի դարձավ, երբ իրենց պահանջը ներկայացնող պատվիրակներին ձերբակալեցին և լուրեր պտտվեց, որ ցուցարարներ են սպանվել: Ամբոխի վրա արցունքաբեր գազ նետվեց և Պետական անվտանգության կառավարումը վերևի պատուհաններից կրակեց ամբոխի վրա՝ սպանելով շատերին[3]: Պետական անվտանգության կառավարումը փորձեց կրկին շտապօգնության մեքենայով զենք ներս տանել, սակայն ամբոխը իմացավ այդ խորամանկության մասին և կանխեց այն[3][4]:
Գրականություն
- Hungary 1956: Resolutions and statements, A World to Win. Retrieved September 18, 2007
- Those Heroic Days, Corvinus Library; Hungarian History. Retrieved September 18, 2007
- Glossary: Writers’ Union The Institute for the History of the 1956 Hungarian Revolution. Retrieved September 18, 2007
Ծանոթագրություններ
- ↑ Video (in Hungarian): The First Hours of the Revolution {{[1] director: György Ordódy, producer: Duna Televízió - Fonds 306, Audiovisual Materials Relating to the 1956 Hungarian Revolution, OSA Archivum, Budapest, Hungary ID number: HU OSA 306-0-1:40}}
- ↑ Hungarian Revolt, 23 October–4 November 1956 (Richard Lettis and William I. Morris, editors): Appendices Proclamation of the Hungarian Writers' Union (23 October 1956). Retrieved 2006-09-8.
- ↑ 3,0 3,1 UN General Assembly Special Committee on the Problem of Hungary (1957) Կաղապար:PDF
- ↑ Heller, Andor (1957). No More Comrades. Chicago: Henry Regnery Company. էջեր 9–84. ASIN B0007DOQP0.
{{cite book}}
: Cite has empty unknown parameter:|coauthors=
(օգնություն)