«Խոսակցական լեզու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Նկարագրություն: clean up, փոխարինվեց: ): → )։ (4) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
'''Խոսակցական լեզուն''' ոչ միայն [[գրական լեզու]]ն տիրապետող հանրության բանավոր, անկաշկանդ խոսքն է, այլև [[Հասարակություն|հասարակության]] այն մասի խոսքը, որի համար գրական լեզուն սովորաբար հաղորդակցման միջոց չէ <ref>Ս. Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր. 1984, էջ 218</ref>:
'''Խոսակցական լեզուն''' ոչ միայն [[գրական լեզու]]ն տիրապետող հանրության բանավոր, անկաշկանդ խոսքն է, այլև [[Հասարակություն|հասարակության]] այն մասի խոսքը, որի համար գրական լեզուն սովորաբար հաղորդակցման միջոց չէ<ref>Ս. Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր. 1984, էջ 218</ref>:


== Նկարագրություն ==
== Նկարագրություն ==

20:44, 6 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

Խոսակցական լեզուն ոչ միայն գրական լեզուն տիրապետող հանրության բանավոր, անկաշկանդ խոսքն է, այլև հասարակության այն մասի խոսքը, որի համար գրական լեզուն սովորաբար հաղորդակցման միջոց չէ[1]:

Նկարագրություն

Լեզվաբանության մեջ առանձնացվում են խոսակցական լեզվի երկու դրսևորումներ՝ գրական-խոսակցական և ժողովրդական-խոսակցական։ Գրական լեզվի խոսակցական տարբերակը, որում հիմնականում պահպանվում է լեզվական նորման, գործածվում է հանդիսավոր իրադրությունների ժամանակ (ժողովներ, պաշտոնական հանդիպումներ, ընկերական միջավայր, հիմնարկ-ձեռնարկություններ, ուսումնական հաստատություններ և այլն)։ Իսկ ժողովրդախոսակցական լեզուն, որը գերազանցապես իրանում է առօրյա-խոսակցական ոճում, գործածվում է ոչ պաշտոնական, ոչ հանդիսավոր իրադրությունների մեջ (տանը, ընկերների հետ մտերմիկ խոսակցության ժամանակ, մարզադաշտում, փողոցում և այլուր)։ Խոսակցական լեզուն ունի հանպատրաստից, առանց նախապատրաստվելու դրսևորում։ Հետևաբար խոսկացական լեզվում հաճախ ձևավորվում են, այսպես կոչված, դիպվածային(օկազիոնալ) բառեր, որոնք ստեղծվում են հաղորդակցման տվյալ գործընթացում և համարվում են անհատական նորաբանություններ (օրինակ՝ խաշիստ, տոկոսացավ, փողնախարար և այլն)։ Խոսակցական լեզվի հատկապես ժողովրդախոսակցական տարբերակին բնորոշ են նաև բարբառային բառեր կամ արտահայտություններ (չոբան, ազիզ ջան և այլն), դարձվածքներ (գույնը գցել, աչքը մտնել և այլն), ժարգոնային (ծածկալեզվյան) բառեր (շպո-ծածկաթերթիկ, թույն մեքենա- շատ լավ ավտոմեքենա) և այլն, հասարակաբանություններ և գռեհկաբանություններ (շնթռել, ռեխ և այլն)։ Խոսակցական լեզվի կարևոր առանձնահատկություններից է նաև լեզվական միջոցների խնայողությունը, խոսքի սեղմությունն ու հակիրճությունը, որը պայմանավորված է նաև խոսքային իրադրությամբ և դրսևորվում է լեզվի բոլոր մակարդակներում՝ սկսած բառօգտագործումից մինչև շարահյուսական կառույցները։ Քանի որ խոսակցական լեզուն հիմնականում երկխոսական բնույթի է, ուստի կարևորվում է հնչերանգի դերը։ Հնչերանգը ծառայում է նախադասության բովանդակության ճիշտ բացահայտմանը, այսինքն՝ ընդգծում է, թե նախադասության բովանդակության համար որն է հատկանշական՝ հիացո՞ւմը, զայրո՞ւյթը, անբավականությո՞ւնը և այլն։

Աղբյուրներ

Լ. Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Եր., 2003, էջ 69-83:

Տե՛ս նաև

Էդ. Աղայան, Լեզվաբանության ներածություն, Եր., 1967:

Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Եր., 1990:

  1. Ս. Ա. Մելքոնյան, Ակնարկներ հայոց լեզվի ոճաբանության, Եր. 1984, էջ 218