«Պատանի գայլը»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5), է: → է։ (2), դ: → դ։, ը: → ը։ (28), ի: → ի։, լ: → լ։ (2), ծ: → ծ։ (2), կ: → կ։, մ: → մ։ (9), ն: → ն։ (10), ո: → ո oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո... |
չ փոխարինվեց: <ref → <ref (4) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 34. | Տող 34. | ||
=== Գլխավոր կերպարներ === |
=== Գլխավոր կերպարներ === |
||
* '''Սքոթթ ՄաքՔոլ<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Scott_McCall|title=Scott McCall|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Թայլեր Փոուզի]])''' - սերիալի գլխավոր հերոսը։ 16-ամյա թինեյջեր, ով Փիթեր անունով մարդագայլի կծելուց հետո դառնում է [[մարդագայլ]]։ Քիչ ուշ Սքոթթը դառնում է ալֆա։ |
* '''Սքոթթ ՄաքՔոլ<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Scott_McCall|title=Scott McCall|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Թայլեր Փոուզի]])''' - սերիալի գլխավոր հերոսը։ 16-ամյա թինեյջեր, ով Փիթեր անունով մարդագայլի կծելուց հետո դառնում է [[մարդագայլ]]։ Քիչ ուշ Սքոթթը դառնում է ալֆա։ |
||
* '''Էլլիսոն Արջենթ |
* '''Էլլիսոն Արջենթ<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Allison|title=Allison Argent|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref>([[Քրիսթալ Ռիդ]])''' - որսորդների ընտանիքում մեծացած 17-ամյա թինեյջեր։ Նա եղել է Սքոթթի ընկերուհին և առաջին սերը։ Նրանց կապին դեմ է եղել իր ամբողջ ընտանիքը, քանի որ մարդագայլերը Արջենթների թշնամիներն են։ Սքոթթից բաժանվելուց հետո հանդիպել է Այզեք Լեհիի հետ։ Էլլիսոնը եղել է իսկական որսորդ և վախճանվել որպես հերոս՝ փրկելով իր ընկերների կյանքը։ |
||
* '''Սթայլզ Սթիլինսկի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Stiles_Stilinski|title=Stiles Stilinski|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Դիլան Օ'Բրայեն]])''' - 16-ամյա կատակասեր, ոչ հայտնի աշակերտ, պահեստային լաքրոսսի խաղացող և հավատարիմ ընկեր։ Նրա հայլը քաղաքի շերիֆն է, իսկ մայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Սթայլզը Սքոթի լավագույն ընկերն է։ Նա առաջինը հասկացավ, որ Սքոթթը դարձել է մարդագայլ։ Մանկուց սիրահարված է եղել Լիդիա Մարթինին։ Սթայլզը նրա իսկական անունը չէ, իսկ թե, որն է նրա իսկական անունը, դա ոչ-ոքի հայտնի չէ։ |
* '''Սթայլզ Սթիլինսկի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Stiles_Stilinski|title=Stiles Stilinski|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Դիլան Օ'Բրայեն]])''' - 16-ամյա կատակասեր, ոչ հայտնի աշակերտ, պահեստային լաքրոսսի խաղացող և հավատարիմ ընկեր։ Նրա հայլը քաղաքի շերիֆն է, իսկ մայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Սթայլզը Սքոթի լավագույն ընկերն է։ Նա առաջինը հասկացավ, որ Սքոթթը դարձել է մարդագայլ։ Մանկուց սիրահարված է եղել Լիդիա Մարթինին։ Սթայլզը նրա իսկական անունը չէ, իսկ թե, որն է նրա իսկական անունը, դա ոչ-ոքի հայտնի չէ։ |
||
* '''Դերեք Հեյլ<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Derek_Hale|title=Derek Hale|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Թայլեր Հեքլին]]''') - մարդագայլ, ով օգնել է Սքոթթին, երբ վերջինս դարձել էր մարդագայլ։ |
* '''Դերեք Հեյլ<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Derek_Hale|title=Derek Hale|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Թայլեր Հեքլին]]''') - մարդագայլ, ով օգնել է Սքոթթին, երբ վերջինս դարձել էր մարդագայլ։ |
||
* '''Լիդիա Մարթին<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Lydia_Martin|title=Lydia Martin|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Հոլլանդ Ռոդեն]])''' - 16-ամյա հայտնի աշակերտուհի։ Երկար ժամանակ հանդիպել է Ջեքսոն Ուիթմորի հետ։ Լիդիան դպրոցի լավագույն աշակերուհիներից մեկն է, ով երբեմն լինում է քմահաճ և պահանջկոտ, սակայն իրականում փխրուն է և բարի։ Փիթերի շնորհիվ դարձել է բենշի։ |
* '''Լիդիա Մարթին<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Lydia_Martin|title=Lydia Martin|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Հոլլանդ Ռոդեն]])''' - 16-ամյա հայտնի աշակերտուհի։ Երկար ժամանակ հանդիպել է Ջեքսոն Ուիթմորի հետ։ Լիդիան դպրոցի լավագույն աշակերուհիներից մեկն է, ով երբեմն լինում է քմահաճ և պահանջկոտ, սակայն իրականում փխրուն է և բարի։ Փիթերի շնորհիվ դարձել է բենշի։ |
||
* '''Ջեքսոն Ուիթմոր |
* '''Ջեքսոն Ուիթմոր<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Jackson_Whittemore|title=Jackson Whittemore|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref>([[Քոլթոն Հեյնս]])''' - 16-ամյա թինեյջեր, ով լաքրոսսի թիմի քո-կապիտանն է։ Նրա հանդիպել է Լիդիա Մարթինի հետ, իսկ լավագույն ընկերը Դեննին է։ Դերեթի կծելուց հետո Ջեքսոնը դառնում է քանիմա (մարդագայլ-մողես)։ Սակայն Լիդիայի սերը նրան փրկում է և Ջեքսոնը դառնում է [[մարդագայլ]]: |
||
* '''Քիրա Յուկիմուրա<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Kira_Yukimura|title=Kira Yukimura|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Արդեն Չո]])''' - 16-ամյա թինեյջեր, ում հայրը պատմության ուսուցիչ է։ Էլլիսոնից և Սքոթթի բաժանումից հետո դառնում է Սքոթի ընկերուհին։ Քիրան քիցունե է։ |
* '''Քիրա Յուկիմուրա<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Kira_Yukimura|title=Kira Yukimura|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Արդեն Չո]])''' - 16-ամյա թինեյջեր, ում հայրը պատմության ուսուցիչ է։ Էլլիսոնից և Սքոթթի բաժանումից հետո դառնում է Սքոթի ընկերուհին։ Քիրան քիցունե է։ |
||
* '''Մալիա Թեյթ |
* '''Մալիա Թեյթ<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Malia_Tate|title=Malia Tate|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref>([[Շեյլլի Հեննիգ]])''' - մարդագայլ, ով 8 տարի անցկացրել է քայոթի կերպարանքի մեջ։ Սքոթթի և ընկերների շնորհիվ դառնում է մարդագայլ, իսկ քիչ ուշ պարզվում է, որ Փիթերի դուստրն է։ |
||
* '''Լիամ Դանբար<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Liam|title=Liam Dunbar|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Դիլան Սփրեյբերրի]])''' - նորեկ Բեյքոն Հիլլսի դպրոցում։ Խաղում է լաքրոսս դպրոցական թիմում։ Մարդագայլ է դառնում Սքոթթի շնորհիվ։ Սքոթթը կծում է Լիամի ձեռքը, որպեսզի Լիամը չընկնի տանիքից։ |
* '''Լիամ Դանբար<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Liam|title=Liam Dunbar|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-03-22}}</ref> ([[Դիլան Սփրեյբերրի]])''' - նորեկ Բեյքոն Հիլլսի դպրոցում։ Խաղում է լաքրոսս դպրոցական թիմում։ Մարդագայլ է դառնում Սքոթթի շնորհիվ։ Սքոթթը կծում է Լիամի ձեռքը, որպեսզի Լիամը չընկնի տանիքից։ |
||
Տող 102. | Տող 102. | ||
* Հեռուստասերիալը նկարահանվել է [[1986]] թվականի [[Կինոնկար|ֆիլմի]] հիման վրա («<nowiki/>[[:en:Teen Wolf (1986 TV series)|Պատանի գայլը]]<ref name=":0">{{Cite web|url=http://plus.kinopoisk.ru/film/17603/|title=Волчонок, 1985 — отзывы, рейтинг — КиноПоиск+|website=КиноПоиск+|accessdate=2016-04-10}}</ref>»)։<ref>{{Cite web|url=http://plus.kinopoisk.ru/film/492613/details/trivia/?utm_referrer=https%253A%252F%252Fwww.google.am%252F|title=Оборотень — факты о сериале — КиноПоиск+|website=КиноПоиск+|accessdate=2016-04-10}}</ref> |
* Հեռուստասերիալը նկարահանվել է [[1986]] թվականի [[Կինոնկար|ֆիլմի]] հիման վրա («<nowiki/>[[:en:Teen Wolf (1986 TV series)|Պատանի գայլը]]<ref name=":0">{{Cite web|url=http://plus.kinopoisk.ru/film/17603/|title=Волчонок, 1985 — отзывы, рейтинг — КиноПоиск+|website=КиноПоиск+|accessdate=2016-04-10}}</ref>»)։<ref>{{Cite web|url=http://plus.kinopoisk.ru/film/492613/details/trivia/?utm_referrer=https%253A%252F%252Fwww.google.am%252F|title=Оборотень — факты о сериале — КиноПоиск+|website=КиноПоиск+|accessdate=2016-04-10}}</ref> |
||
* [[Բանշի]]ի գոռոցները սերիալում իրական են։ Ձայնը հեց դերասանուու՝ [[Հոլլանդ Ռոդեն]]ի ձայն է։ Սակայն երորրդ եթերաշրջանի երկրորդ մասից հետո սերիալի ստեղծագործական կազմը օգտագործում է միայն ձայնագրումը, քանի որ դերասանուհու [[ձայնալարեր]]ը սկսել էին վնասվել։ |
* [[Բանշի]]ի գոռոցները սերիալում իրական են։ Ձայնը հեց դերասանուու՝ [[Հոլլանդ Ռոդեն]]ի ձայն է։ Սակայն երորրդ եթերաշրջանի երկրորդ մասից հետո սերիալի ստեղծագործական կազմը օգտագործում է միայն ձայնագրումը, քանի որ դերասանուհու [[ձայնալարեր]]ը սկսել էին վնասվել։ |
||
* Չորորրդ լսումներից հետո [[Դիլան Օ'Բրայեն]]ը ստացել է Սքոթթ ՄաՔքոլի<ref>{{Cite web|url=http://www.teen.com/2015/05/08/television/teen-wolf-casting-secrets-auditions/|title=Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned|website=Teen.com|accessdate=2016-04-10}}</ref><ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Scott_McCall|title=Scott McCall|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> դերը, սակայն սցենարը կարդալուց հետո հասկացել է, որ իրեն ավելի մոտ է Սթայլզի |
* Չորորրդ լսումներից հետո [[Դիլան Օ'Բրայեն]]ը ստացել է Սքոթթ ՄաՔքոլի<ref>{{Cite web|url=http://www.teen.com/2015/05/08/television/teen-wolf-casting-secrets-auditions/|title=Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned|website=Teen.com|accessdate=2016-04-10}}</ref><ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Scott_McCall|title=Scott McCall|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> դերը, սակայն սցենարը կարդալուց հետո հասկացել է, որ իրեն ավելի մոտ է Սթայլզի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Stiles_Stilinski|title=Stiles Stilinski|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> կերպարը։ |
||
* [[Թայլեր Փոուզի]]ն իրականում իր ձախ թևի վրա [[դաջվածք]] է արել, և սերիալի սցենարիստները [[Կինոնկար|ֆիլմում]] ևս ավելացրել են [[դաջվածք]]ի մասին հատվածը։ [[Դաջվածք]]ը հետագայում դառձել է Սքոթթ ՄաՔքոլի ոհմակի նշանը։ |
* [[Թայլեր Փոուզի]]ն իրականում իր ձախ թևի վրա [[դաջվածք]] է արել, և սերիալի սցենարիստները [[Կինոնկար|ֆիլմում]] ևս ավելացրել են [[դաջվածք]]ի մասին հատվածը։ [[Դաջվածք]]ը հետագայում դառձել է Սքոթթ ՄաՔքոլի ոհմակի նշանը։ |
||
* [[Հոլլանդ Ռոդեն|Հոլլենդ Ռոդենը]] իրականում մասնակցել է Էլլիսոն Արջենթի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Allison|title=Allison Argent|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> կերպարի լսումներին, սակայն տեսքով չի համապատասխանել և ստացել է Լիդիայի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Lydia_Martin|title=Lydia Martin|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> դերը։<ref>{{Cite web|url=http://www.teen.com/2015/05/08/television/teen-wolf-casting-secrets-auditions/|title=Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned|website=Teen.com|accessdate=2016-04-12}}</ref> |
* [[Հոլլանդ Ռոդեն|Հոլլենդ Ռոդենը]] իրականում մասնակցել է Էլլիսոն Արջենթի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Allison|title=Allison Argent|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> կերպարի լսումներին, սակայն տեսքով չի համապատասխանել և ստացել է Լիդիայի<ref>{{Cite web|url=http://teenwolf.wikia.com/wiki/Lydia_Martin|title=Lydia Martin|website=Teen Wolf Wiki|accessdate=2016-04-12}}</ref> դերը։<ref>{{Cite web|url=http://www.teen.com/2015/05/08/television/teen-wolf-casting-secrets-auditions/|title=Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned|website=Teen.com|accessdate=2016-04-12}}</ref> |
18:07, 6 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ
Պատանի գայլը Teen Wolf | |
---|---|
Չենք կարող հետ դառնալ | |
Ժանր | Պատանեկան դրամա Միստիկ Սարսափ Էքշն Գերբնական Սիրային Կատակերգություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Teen Wolf? |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեֆֆ Դևիս |
Գլխավոր դերերում | Դենիել Շերմեն |
Պրոդյուսեր | Ջեֆֆ Դևիս, Մարտի Ադելսթեին, Ջոզեֆ Ջենիեր և ուրիշներ |
Գործադիր պրոդյուսեր | Ջեֆֆ Դևիս |
Երաժշտություն | Dino Meneghin? |
Պատմվածքի վայր | Կալիֆոռնիա և Beacon Hills? |
Նկարահանման վայր | Ատլանտա և Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 100 |
Էկրաններին է | հունիսի 5, 2011[1]-ից սեպտեմբերի 24, 2017-ը |
Հեռուստաալիք | MTV |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
Պատանի գայլը (անգլերեն՝ Teen Wolf[2]), երիտասարդական միստիկ-դրամա ժանրի ամերիկյան սերիալ։ Սերիալի հիմք է ծառայել 1985 թվականին նկարահանված ֆիլմը։ «Պատանի գայլի» պրեմիերան տեղի է ունեցել 2011 թվականի հունիսի 5-ին՝ MTV ալիքով։
Քննադատները սերիալին տվել են 100 բալից 61-ը։ Առաջին սերիան հավաքել է 2,18 միլիոն դիտում։
Սյուժե
Սերիալը Սքոթթի և նրա ընկերների մասին է։ Սքոթթը ապրում էր սովորական դեռահասի նման, բայց նրա կյանքը գլխիվայր շուռ եկավ, երբ նա դարձավ մարդագայլ։ Առջևում նրան սպասվում են շատ փորձություններ։ Սքոթթը նաև սիրահարվում է Էլլիսոնին, ում հայրը մարդագայլերի որսորդ է։ Բայց նրա կողքին կանգնած են նրա ընկերները։
Կերպարներ
Գլխավոր կերպարներ
- Սքոթթ ՄաքՔոլ[3] (Թայլեր Փոուզի) - սերիալի գլխավոր հերոսը։ 16-ամյա թինեյջեր, ով Փիթեր անունով մարդագայլի կծելուց հետո դառնում է մարդագայլ։ Քիչ ուշ Սքոթթը դառնում է ալֆա։
- Էլլիսոն Արջենթ[4](Քրիսթալ Ռիդ) - որսորդների ընտանիքում մեծացած 17-ամյա թինեյջեր։ Նա եղել է Սքոթթի ընկերուհին և առաջին սերը։ Նրանց կապին դեմ է եղել իր ամբողջ ընտանիքը, քանի որ մարդագայլերը Արջենթների թշնամիներն են։ Սքոթթից բաժանվելուց հետո հանդիպել է Այզեք Լեհիի հետ։ Էլլիսոնը եղել է իսկական որսորդ և վախճանվել որպես հերոս՝ փրկելով իր ընկերների կյանքը։
- Սթայլզ Սթիլինսկի[5] (Դիլան Օ'Բրայեն) - 16-ամյա կատակասեր, ոչ հայտնի աշակերտ, պահեստային լաքրոսսի խաղացող և հավատարիմ ընկեր։ Նրա հայլը քաղաքի շերիֆն է, իսկ մայրը մահացել է, երբ նա փոքր էր։ Սթայլզը Սքոթի լավագույն ընկերն է։ Նա առաջինը հասկացավ, որ Սքոթթը դարձել է մարդագայլ։ Մանկուց սիրահարված է եղել Լիդիա Մարթինին։ Սթայլզը նրա իսկական անունը չէ, իսկ թե, որն է նրա իսկական անունը, դա ոչ-ոքի հայտնի չէ։
- Դերեք Հեյլ[6] (Թայլեր Հեքլին) - մարդագայլ, ով օգնել է Սքոթթին, երբ վերջինս դարձել էր մարդագայլ։
- Լիդիա Մարթին[7] (Հոլլանդ Ռոդեն) - 16-ամյա հայտնի աշակերտուհի։ Երկար ժամանակ հանդիպել է Ջեքսոն Ուիթմորի հետ։ Լիդիան դպրոցի լավագույն աշակերուհիներից մեկն է, ով երբեմն լինում է քմահաճ և պահանջկոտ, սակայն իրականում փխրուն է և բարի։ Փիթերի շնորհիվ դարձել է բենշի։
- Ջեքսոն Ուիթմոր[8](Քոլթոն Հեյնս) - 16-ամյա թինեյջեր, ով լաքրոսսի թիմի քո-կապիտանն է։ Նրա հանդիպել է Լիդիա Մարթինի հետ, իսկ լավագույն ընկերը Դեննին է։ Դերեթի կծելուց հետո Ջեքսոնը դառնում է քանիմա (մարդագայլ-մողես)։ Սակայն Լիդիայի սերը նրան փրկում է և Ջեքսոնը դառնում է մարդագայլ:
- Քիրա Յուկիմուրա[9] (Արդեն Չո) - 16-ամյա թինեյջեր, ում հայրը պատմության ուսուցիչ է։ Էլլիսոնից և Սքոթթի բաժանումից հետո դառնում է Սքոթի ընկերուհին։ Քիրան քիցունե է։
- Մալիա Թեյթ[10](Շեյլլի Հեննիգ) - մարդագայլ, ով 8 տարի անցկացրել է քայոթի կերպարանքի մեջ։ Սքոթթի և ընկերների շնորհիվ դառնում է մարդագայլ, իսկ քիչ ուշ պարզվում է, որ Փիթերի դուստրն է։
- Լիամ Դանբար[11] (Դիլան Սփրեյբերրի) - նորեկ Բեյքոն Հիլլսի դպրոցում։ Խաղում է լաքրոսս դպրոցական թիմում։ Մարդագայլ է դառնում Սքոթթի շնորհիվ։ Սքոթթը կծում է Լիամի ձեռքը, որպեսզի Լիամը չընկնի տանիքից։
Երկորդական կերպարներ
- Ջորդան Փերրիշ (Ռայան Կելլի) - աշխատում է ոստիկանությունում որպես շերրիֆի օգնական։ Նա նույնպես ունի գերբնական կարողություններ (ցերբեր)։ Տիրապետում է կրակին։
- Այզեք Լեհի (Դենիել Շերմեն) - 16-ամյա թինեյջեր, ում Դերեքը դարձրել է մարդագայլ:
- Փիթեր Հեյլ (Իեն Բոեն) - ի ծնե մարդագայլ է, այնուհետև դարձել է ալֆա։ Հեյլերի ընտանիքի վերջին ժառանգներից է։ 6 տարի եղել է կոմայի մեջ։ Կարծում էր, թե սպանել է Քեյթ Արջենթին, սակայն նրան դարձրել է մարդագայլ։
- Մելլիսա ՄաքՔոլ (Մելիսա Փոնզիո) - Սքոթթի մայրը, ով աշխատում է հիվանդանուցում որպես բուժքույր։
- Շերիֆ Սթիլինսկի (Լինդեն Էշբի) - Սթայլզի հայրն է և քաղաքի շերիֆը։
- Բժիշկ Ալան Դիթոն (Սեթ Գիլլիամ) - վետերինար կենդանիների կլինիկայում, որտեղ աշխատում է Սքոթթ ՄաքՔոլլը։ Իր 90% ժամանակը նա վատնում է կատուներին և շներին բուժելուն, իսկ մնացած 10%-ը՝ մարդագայլերին։ Լավ է վերաբերվում Սքոթթին և օգնում է նրան և նրա ընկերներին դժվար պահերին։ Նա Տալիի Խեյլի խորհրդատուն էր, մինչ նրա մահը։
- Քրիս Արջենթ (Ջեյ Ար Բորն) - Էլլիսոնի հայրը և որսորդ։ Նրա կարգախոսն է ՝ «Մենք որսում ենք նրանց, ովքեր որսում են մեզ»:
- Ջերարդ Արջենթ (Մայքլ Հոգան) - Էլլիսոնի պապն է, 2-րդ եթերաշրջանի գլխավոր անտուգոնիստը։ Եկավ քաղաք, որպեսզի վրեժխնդիր լինի Քեյթի համար և կազմակերպեց մարդագայլերի զանգվածային որս, չեղյալ համարելով կոդեքսը։ Էլլիսոնի ուղեղը լվանում է այնքան շատ, ինչպես անում էր Քեյթը։ 2-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ իրականում նա մահանում է քաղցկեղից, և նրա իրական նպատակն էր մարդագայլի խայթոց ստանալ, որպեսզի ապաքինվեր։ Ոչ սկզբունքավոր և էգոիստ մարդ, որը պատրաստ է սպանել յուրաքանչյուրին, անգամ սեփական երեխաներին։ Սքոթթը խաբում է նրան և աննկատելիորեն տալիս է կեղծ դեղահաբեր, որոնք պարունակում էին սնձի փոշի, և Ջերարդը չի վերականգնվում։ Նա մնում է Արջենթների տանը ապրելու, սահմանափակվում է սայլակով։ Հիվանդության պատճառով միշտ ցավեր է զգում։ Վերադառնում է 5-րդ եթերաշրջանի երկորդ մասում։
- Քեյթ Արջենթ (Ջիլլ Վագներ) - մինչ "մահանալը" եղել է որսորդ, ով ոչնչացրել է գրեթե բոլոր Հեյլերին։ Նա վերադաևձել է 4-րդ եթերաշրջանում որպես յագուար-մարդագայլ։
- Վիկտորիս Արջենթ (Էդդի Մեյս) - Քրիս Արջենթի կինը և Էլլիսոնի մայրը։ 2-րդ սեզոնում ցանկանում է սպանել Սքոթթին, սակայն Դերեքը նրան կծում է։ Չկարողանալով համակերպվել՝ նա ինքնասպան է լինում։
- Մարզիչ Բոբբի Ֆինստոկ (Օրնի Ադամս) —Լաքրոսս խաղի դպրոցական խմբի մարզիչ։ Կարող է լինել անհամբերատար և խրախուսական կայծեր է տալիս մասնակիցներին խաղի ժամանակ։
- Դեննի Մահիլանի (Կիաու Կաուանուի) - լաքրոսսի դպրոցական թիմի խաղացող։ Ջեքսոնի մետերիմ ընկերը։
- Միստեր Հարրիս (Ադամ Ֆրիսթոու) - քիմիայի ուսուցիչ, որը միշտ նկատողություն էր անում Սքոթթին և Սթայլզին։ Շերրիֆին պատմել է, թե ով էր Հեյլերի տան հրդեհի հեղինակը։ Նա զոհաբերվեց ռիտուալի համար։
- Իթան և Էյդան (Չարլի Քարվեր և Մաքս Քարվեր) - երկվորյակ եղբայրներ, ալֆաների ոհմակի անդամներ, կարողանում են իրար միանալով դառնալ մեկ հսկա մարդագայլ։ Իթան՝ համսեռամոլ, սիրահարված դպրոցական լաքրոսսի թիմում խաղացող Դեննիին։ Էյդանը համակրում է Լիդիային։ 3-րդ սեզոնի վերջում Էյդանը մահանում է Օնիի հարվածից։
- Դևկալիոն (Գիդեոն Էմերի) - ալֆաների ոհմակի գլխավոր։ Դևկալիոնը կույր էր և կուրացել Ջերառդ Արջենթի պատճառով։ Բավականին ուժեղ և համառ մարդգայլ։ Ի վերջո նրա տեսողությունը վերականգնվում է, և նա հեռանում է քաղաքից։
- Կալի (Ֆելլիշա Տերելլ) - միակ աղջիկը ալֆաների ոհմակում։ Նա ոտքերին չի կրում հագուստ։ Դևկալիոնի աջ ձեռքը, բականին ուժեղ մարդագայլ։ Ալֆաների ոհմակին միանալու համար նա մեծ զոհաբերությունների է գնացել. սպանել է իր մոտ ընկերուհուն, ով նաև իր խորհրդատուն էր (Ձեննիֆեր Բլեյք)
- Էննիս (Բրայան Վեյդ) - ալֆաների ոհմակի գլխավորներից մեկը։ Չունի ոչ մի առանձնահատկություններ։ Դերեքի հետ մարտի ժամանակ վիրավորվում է։ Դևկալիոնը անհասկանալի պատճառով սպանում է նրան։
- Պարոն Լեյհի (Ջոն Ուեսլի Շիփփ) - Այզեք Լեյհիի հայրը։ Նա «Բիքոն Հիլլս» գերեզմանի հսկիչն է։ Նա չեր սիրում իր որդուն և ֆիզիկական ու հոգեկան ճնշումների էր ենթարկում։ Սպանվում է քանիմայի ձեռքով։
- Մեթթ Դելեր (Ստիվեն Լանսֆորդ) - դպրոցական, լուսանկարիչ։ Նա ցանկանում էր վրեժ լուծել բոլոր նրանցից, ովքեր ցավ էին պատճառել։ Նրան դուր էր գալիս Էլլիսոն Արջենթը։ Նա քանիմային կառավարողն էր մինչ Ջերարդը սպանեց նրան։
- Էրիկա Ռեյս (Գեյջ Գոլայտլի) - դպրոցական աղջիկ, ով սիրահարված էր Սթայլզին։ Նա տառապում էր էպիլեփսիայով, նրան չէին սիրում և ծաղրում էին։ Նրան Դերեքը դարձնում է մարդագայլ։ Էրիկային սպանում է ալֆաների ոհմակը։
- Բրեյդեն (Մեգան Թենդի) - փրկել է Այզեքին ալֆաների ոհմակից և շարունակել օգնել։ Նրան Դևկալիոնը սպանում է իր եղունգներով, սակայն պարզվում է, որ նա չի մահացել, այլ վերափոխվել է՝ դառնալով մարդագայլ։ Կրկին հայտնվում է 3-րդ սեզոնում, Դերեքին և Փիթերին փրկում Արաի Կալավերասից։ Երբ Դերեքը կորցնում է իր մարդագայլի ուժը՝ Բրեյդան նրան սովորեցնում է ինքնապաշտպանություն զենքով։ 4-րդ սեզոնում նա, Դերեքը և Քրիս Արջենթը գնում են Քեյթ Արջենթին փնտրելու։ 5-րդ եթերաշրջանում համագործակցում է Մալիայի հետ։
- Ջեննիֆեր Բլեյք (Հեյլի Ուեբբ) - անգլերենի ուսուցչուհի Բիյքոն Հիլլսի դպրոցում։ 3-րդ սեզոնի 9-րդ սերիայում պազվում է, որ նա Դարաք է (Դրուիդ, ով շեղվել է ճիշտ ճանապարհից)։ Ջեննիֆերը զոհաբերությունների է գնում՝ սպանելով մարդկանց։ Նրան 3-րդ սեզոնի վերջում սպանում է Փիթեր Հեյլը։
- Միս Մարին Մորրելլ (Բյանկա Լոուսոն) - Դպրոցական հոգեբան և ֆրանսերենի ուսուցչուհի «Բիքոն Հիլլս» դպրոցում։ Ալան Դիտոնի փոքր քույրն է։ 3-րդ եթերաշրջանում պատմվում է այն մասին, որ նա Դևկալիոնի խորհրդականն է։ «Ալֆաների համաձայնագիրը» սերիայում Մարին հետապնդվում է ալֆաների կողմից, քանի որ նրանք կարծում են, որ նա ինչ-որ բան գիտի զոհաբերության արարողության մասին, որոնք կատարվում են Բիքոն Հիլլսում։ Միս Մարինը պատմում է նրա մասին, որ Դևկալիոնը սպանել է Էնիսին և ստիպել մտածել, որ դա արել է Դերեք Հեյլը։ Դրա համար Դևկալիոնը վիրավորում է նրան իր բարակ ձեռնափայտով, բայց Սքոթթը փրկում է նրան։ Մորելլը պատմել է նրան Նեմետոնի մասին։
- Ռաֆաել ՄաքՔոլ (Մետյու Դել Նեգրո) - Սքոթթի հայրն է, Մելլիսայի նախկին անուսինն է։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալ լինելով՝ եկել է քաղաք շերիֆ Ստիլիսնկիին պաշտոնից հեռացնելու և միաժամանակ զբաղվում էր չբացահայտված գործերով։ Խառնվում է Նոգիցունեի դիմակայությանը։
- Տեո Ռեյկեն (Քոդի Քրիստիան) - մարդագայլ, փոքր տարիքում սովորել է Սքոթթի և Սթայլզի հետ, սակայն տեղափոխվել է քաղաքից։ 5-րդ սեզոնում Տեոն վերադառնում է քաղաք և ցանկանում միանալ Սքոթթի ոհմակին։ Ավելի ուշ պարզվում է, որ Տեոն իրական չարագործ է և "Սարսափելի բժիշկների" առաջին հաջողված փորձը (ոչ իրական մարդագայլ, հիմերա)։ Տեոն 5-րդ սեզոնի հաջորդ մասում հավաքում է ոհմակ և ցանկանում ալֆա դառնալ։ 5-րդ եթերաշրաջանի վերջում նրան գետնի խորքից տանում է իր քույրը, որը սպանվել էր Տեոի կողմից։
- Տրեյսի Ստույարտ (Կելսի Չոու) - դպրոցական, ով միշտ մղձավանջներ է տեսնում։ Դառում է Սարսափելի բժիշկների փարձարկումներից մեկը։ Դառնում թ է քանիմա, միանում է Տեոի ոհմակին։ Սպանվում է Տեոի կողմից։
- Հեյդեն Ռոմերո (Վիկտորիա Մոլորես) - մարդագայլ-քիմերա։ Լիմաը և Հեյդենը 6-րդ դասարանում եղել են վատ հարաբերությունների մեջ։ 5-րդ եթերաշրջանում սկսել է հանդիպել Լիամի հետ։ Եղել է Տեոյի ոհմակի անդամ։ Սքոթթը նրան կծել է՝դարձնելով սովորական մարդագայլ։
- Կորի (Մայքլ Ջոնսթոն) - սարսափելի բժիշների փորձարկումներից մեկը։ Կարող է դառնալ անտեսանելի, եղել է Տեոի ոհմակի անդամ։
- Ջոշ Դիազ (Հենրի Զագա) - Քիմերա, Տեոի ոհմակի անդամ։ Տիրապետում է էլեկտրաէներգիային։ Նրան սպնում է Տեոն
- Նատալի Մարթին (Սյուզան Ուոլտերս) - Լիդիայի մայրը։ Ուսուցչուհի Բիքոն Հիլլսի դպրոցում։
- Նոշիկո Յուկիմուրա (Թեմլին Թոմիթա) - Կիրայի մայրը, նաև՝ կիցունե (մարդագայլ-աղվես)։ Իր խոսքերով նա արդեն 900 տարեկան է։ Օնիների տերը։ 1943 թվականին արթնացրել է նոգիցունեի հոգին։
- Քեն Յուկիմուրա (Թոմ Չոի) - Կիրայի հայրը։ Ուսուցիչ։
- Նոգիցունե (Աարոն Հենդրի/ Դիլան Օ'Բրայեն) - 1000 տարեկան չար հոգի։ Նա խաբեբա է, ով սնվում է ցավով, ողբերգությամբ, քաոսով։ Մտել է Սթայլզի մարմնի մեջ։
- Արայա Կալավերաս (Իվոն Քոլլ) - մեքսիկական որսորդական ընտանիքի ներկայացուցիչ։ Որսում է Քեյթ Արջենթին։ Տարբերվում է մյուս որսորդներից։
- Մերեդիտ Ուոլքեր (Մայա Էշետ) - բենշնի, որը միշտ օգնում է Լիդիային։ Բուժվում է Բիքոն Հիլլսի հոգեբուժարանում։ 5-րդ եթերաշրժանում սովորեցնում է Լիդիային ձայնը օգտագործել որպես զենք։
- Մեյսոն Հյուիթ (Կայլին Ռամնբո) - դպրոցական, Լիամի լավագույն ընկերը։ 5-րդ եթերաշրջանի վերջում պարզվում է, որ նրա մեջ է ապրում Ժևոդանյան հրեշը։ Լիդիան գոռոցի շնորհիվ ետ է վերադարձնում Մեյսոնին։
- Դոնովան Դոնատի (Աշտոն Մոիո) - հանցագործ։ Դարձել է Սարսափելի բժիշկների փորձարկումներից մեկը։ Մահացել է դպրոցում Սթայլզի վրա հարձակվելիս։
- Կորրին (Մարիսոլ Նիքոլաս) - Դատարկ գայլուհին՝ Մալիայի մայրը։ Փայլուն տիրապետում է զենքին։ Ցանկանում է սպանել աղջկան, քանի որ նա ծվելով վերցել է Կորրինի ուժը։ 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում Մալիան վերցնում է նրա ամբողջ ուժը։
- Վալերի Քլարկ (Բեննիտա Ռոբլենդո) - շերիֆի օգնական։ Հեյդենի քույրը։
- Սարսափելի բժիշկներ (Մարտի Մատուլիս/Դուգլաս Թայթ/Քեյթլին Դեշել) - գիտնականներ, որոնք տարբեր փորձարկումներ են իրականացնում Բիքոն Հիլլսի գերբնական էակների վրա։ Ստեղծում են հիմերաներ։ 5-րդ եթերաշրջանի վերջին սերիայում պարզվում է, որ նրանցից մեկը Մարսելն է՝ Մերի-Ջեն Վլեթի և Սեբաստիանի ընկերը։
- Սեբաստիան Վալեթ (Ժիլլ Մարթինի) - Ժևոդանյան հրեշը։ Մերի-Ջեն Վալեթի եղբայրը։ Մարդագայլ է դարձել՝ գայլի ոտնահետքերի հետղից ջուր խմելով։ Մտել է Մեյսոնի մարմնի մեջ։
Այլ կերպարներ
- Քոնարդ Ֆենրիս (Ջոն Փոզի) - Այկենի տան գլխավոր բժիշկ։
- Սևերո Կալավարես (Իվո Նանդի) - Արայի Կալավարեսի աջ ձեռքը։
- Տարա Գրեմ (Մեկո Հիլլման) - շերֆի օգնական։
- Տալիա Հեյլ (Ալիսիա Քոպպոլա) - Դերեքի և Կորայի մայրը։ Փիթերի քույրը։ Եղել է մարդագայլ, ալֆա։
- Պեյջ (Մեդիասոն ՄաքԼաֆլին) - Դերեքի առաջին սերը։
- Ուիլիամ Բարրոու (Դագ Ջոնս) - նախկին ինժիներ-էլեկտրատեխնիկ, որը աշխատում էր ենթակայանում։ Հանցագործ։ Գտնվում է Նոգիցունեի ազդեցության ներքո։
- Կատաշի (Քերի-Հիրոյուկի Թագավա) - Յակուզիի անդամ։
- Սատոմի Իտո (Լիլի Մարիայ) - մարդագայլ-ալֆա։ Ամենահին մարդագայլերից մեկը։ Շատ իմաստուն առաջնորդ։
- Բրունսկիյ (Աարոն Հենդրի) - գլխավոր կարգապահը Այկենի տանը։ Սպանվում է Փերրիշի կողմից։
- Հենրի Թեյթ (Թոդդ Ստաշվիկ) - Մալիայի խորդ հայրը։
- Հեյեր (Թոդդ Ուլիլիամս) - բժիշկ, Լիամի հայրը։
Հետարքիր փաստեր
- Հեռուստասերիալը նկարահանվել է 1986 թվականի ֆիլմի հիման վրա («Պատանի գայլը[12]»)։[13]
- Բանշիի գոռոցները սերիալում իրական են։ Ձայնը հեց դերասանուու՝ Հոլլանդ Ռոդենի ձայն է։ Սակայն երորրդ եթերաշրջանի երկրորդ մասից հետո սերիալի ստեղծագործական կազմը օգտագործում է միայն ձայնագրումը, քանի որ դերասանուհու ձայնալարերը սկսել էին վնասվել։
- Չորորրդ լսումներից հետո Դիլան Օ'Բրայենը ստացել է Սքոթթ ՄաՔքոլի[14][15] դերը, սակայն սցենարը կարդալուց հետո հասկացել է, որ իրեն ավելի մոտ է Սթայլզի[16] կերպարը։
- Թայլեր Փոուզին իրականում իր ձախ թևի վրա դաջվածք է արել, և սերիալի սցենարիստները ֆիլմում ևս ավելացրել են դաջվածքի մասին հատվածը։ Դաջվածքը հետագայում դառձել է Սքոթթ ՄաՔքոլի ոհմակի նշանը։
- Հոլլենդ Ռոդենը իրականում մասնակցել է Էլլիսոն Արջենթի[17] կերպարի լսումներին, սակայն տեսքով չի համապատասխանել և ստացել է Լիդիայի[18] դերը։[19]
- Սերիալի նկարահամուները տեղի են ունենում Նյու Յորքում:
- 2016 թվականի ապրիլի 11-ին Կիրա Յուկիմուրայի[20] դերակատար Արդեն Չոն պաշտոնապես հայտարարել է, որ լքում է սերիալը այլ նախագծերի պատճառով։[21]
- 1986 թվականի «Պատանի գայլը[12]») ֆիլմը եղել է կատագերգական, սակայն սերիալի ստեղծողները այն վերափախել դրամայի կատագերգական տարրերով։
- 2016 թվականի հուլիսի 21-ին պաշտոնապես հայտարարվեց, որ սերիալը բաղկացած է 100 էպիզոդներից, և վեցերորդ եթերաշրջանը կլինի վերջինը։
Դերերում
Հիմնական Կազմ
Դերասան | Կերպար | Էպիզոդ | Եթերաշրջան | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||||
Թայլեր Փոուզի | Սքոթթ ՄաքՔոլ | 80 | Մշտական | ||||||
Քրիսթալ Ռիդ | Էլլիսոն Արջենթ | 48 | Մշտական | ||||||
Դիլան Օ'Բրայեն | «Սթայլզ» Ստիլինսկի | 80 | Մշտական | ||||||
Թայլեր Հեքլին | Դերեք Հեյլ | 58 | Մշտական | ||||||
Հոլլանդ Ռոդեն | Լիդիա Մարթին | 74 | Մշտական | ||||||
Քոլթոն Հեյնս | Ջեքսոն Ուիթմորտ | 24 | Մշտական | ||||||
Շեյլլի Հեննիգ | Մալիա Տեյթ | 35 | Պարբերաբար | Մշտական | |||||
Արդեն Չո | Կիրա Յուկիմուրա | 39 | Պարբերաբար | Մշտական | |||||
Դիլան Սփրեյբերրի | Լիամ Դանբար | 28 | Պարբերաբար | Մշտական |
Էպիզոդներ
Եթերաշրջան | Էպիզոդներ | Բնօրինակի թողարկման օր | ||
---|---|---|---|---|
Եթերաշրջանի բացում | Եթերաշրջանի փակում | |||
1[22] | 12 | Հունիսի 5, 2011 | Օգոստոսի 15, 2011 | |
2[23] | 12 | Հունիսի 3, 2012 | Օգոստոսի 13, 2012 | |
3[24] | 12 | Հունիսի 3, 2013 | Օգոստոսի 19, 2013 | |
12 | Հունվարի 6, 2014 | Մարտի 24, 2014 | ||
4[25] | 12 | Հունիսի 23, 2014 | Սեպտեմբերի 8, 2014 | |
5[26][27] | 10 | Հունիսի 29, 2015 | Օգոստոսի 24, 2015 | |
10 | Հունվարի 5, 2016 | Մարտի 2, 2016 | ||
6[28] | 10 | Նոյեմբերի 15, 2016 | TBA | |
10 | TBA | TBA |
Մրցանակներ և Նոմինացիաներ
Տարի | Նոմինացիա | Կատեգորիա | Նոմինանտ | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | Teen Choice Awards | Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ | Առաջադրված | |
Լավագույն Ամառային Սերիալ | Առաջադրված | |||
Լավագույն Նոր Հայտնիություն | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան | Առաջադրված | |||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի | Քրիսթալ Ռիդ | Առաջադրված | ||
Լավագույն Դերասանուհի։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ | Առաջադրված | |||
2012 | Saturn Award | Լավագույն Երիտասարդական Սերիալ | Հաղթանակ | |
Teen Choice Awards | Լավագույն Ամառային Սերիալ | Հաղթանակ | ||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասան | Թայլեր Փոուզի | Հաղթանակ | ||
Լավագույն Ամառային Սերիալ - Դերասանուհի | Քրիսթալ Ռիդ | Առաջադրված | ||
Imagen Award | Լավագույն Սերիալի Դերասան | Թայլեր Փոուզի | Առաջադրված | |
ALMA Award | Լավագույն Դերասան - Գլխավոր Դեր | Հաղթանակ | ||
2013 | Saturn Award | Լավագույն Երիտասարդական Սերիալ | Հաղթանակ | |
Teen Choice Award | Լավագույն Ամառային Սերիալ | Առաջադրված | ||
Լավագույն Դերասան - Գլխավոր Դեր | Թայլեր Փոուզի | Հաղթանակ | ||
2014 | Saturn Award | Լավագույն Երիտասարդական Սերիալ | Հաղթանակ | |
Teen Choice Awards | Լավագույն Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ Սերիալ | Առաջադրված | ||
Լավագույն Դերասան։ Ֆենտեզի/Գիտաֆանտաստիկ | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
Լավագույն չարագործ | Դիլան Օ'Բրայեն | Հաղթանակ | ||
Ուշադրություն գրավող | Թայլեր Հեքլին | Հաղթանակ | ||
Young Hollywood Award | Bingeworthy TV Show | Առաջադրված | ||
2015 | Saturn Awards | Լավագույն Երիտասարդ Դերասան Հեռուստասերիալում | Թայլեր Փոուզի | Առաջադրված |
Լավագույն Երիտասարդական Սերիալ | Առաջադրված | |||
Teen Choice Awards | Լավագույն չարագործ | Սարսափելի բժիշկներ | Առաջադրված | |
Ուշադրություն գրավող | Դիլան Օ'Բրայեն | Հաղթանակ | ||
Լավագույն ամառային սերիալ | Հաղթանակ | |||
Լավագույն ամառային աստղ | Թայլեր Փոուզի | Առաջադրված | ||
2016 | People's Choice Awards | Լավագույն ֆենտեզի/գիտաֆանտաստիկ սերիալ | Առաջադրված | |
Saturn Awards | Լավագույն սարսափելի սերիալ | |||
Լավագույն երիտասարդ դերասան | Դիլան Սփրեյբերրի | |||
Լավագույն հյուր | Ստիվեն Բրենդ |
Արտաքին հղումներ
MTV Պատանի գայլը
Պատանի գայլը 1986
Պատանի գայլը 2
IMDb Պատանի գայլը
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Teen Wolf (TV series)». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Scott McCall». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Allison Argent». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Stiles Stilinski». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Derek Hale». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Lydia Martin». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Jackson Whittemore». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Kira Yukimura». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Malia Tate». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Liam Dunbar». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ 12,0 12,1 «Волчонок, 1985 — отзывы, рейтинг — КиноПоиск+». КиноПоиск+. Վերցված է 2016-04-10-ին.
- ↑ «Оборотень — факты о сериале — КиноПоиск+». КиноПоиск+. Վերցված է 2016-04-10-ին.
- ↑ «Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned». Teen.com. Վերցված է 2016-04-10-ին.
- ↑ «Scott McCall». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Stiles Stilinski». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Allison Argent». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Lydia Martin». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Every. Single. Teen Wolf Casting Secret That'll Leave You Completely Stunned». Teen.com. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Kira Yukimura». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-04-12-ին.
- ↑
{{citation}}
: Empty citation (օգնություն) - ↑ «Season 1». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 2». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 3». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 4». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Season 5». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.
- ↑ «Everything you need to know about 'Teen Wolf' Season 5». Zap2It (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016-04-12-ին.
- ↑ «Season 6». Teen Wolf Wiki. Վերցված է 2016-03-22-ին.