«Արմեն Խանդիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 84. Տող 84.
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:Մովսես Խորենացու մեդալակիրներ]]
[[Կատեգորիա:ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:ՀՀ պետական մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիրներ]]

20:54, 28 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Արմեն Խանդիկյան
Ծնվել է1946 սեպտեմբերի 18
ԾննդավայրԲեյրութ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԱմուսինՏաթևիկ Ղափլանյան
Գոհար Իգիթյան
ՊարգևներՀՀ ժողովրդական արտիստ

Արմեն Սամվելի Խանդիկյան (1946, սեպտեմբերի 18, Բեյրութ), հայ բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2005

Կենսագրություն

Արմեն Խանդիկյանը ծնվել է 1946 թվականին, Բեյրութում։ 1947 թվականին հայրենդարձել է։ 1965-1970 թթ. սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։ 1968 թվականին ընդունվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն` որպես դերասան։ 1972 թվականին բեմադրել է առաջին ներկայացումը` Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»։ 1985 թվականին Մոսկվայի Մոսսովետի թատրոնում բեմադրել է Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» ներկայացումը։ 1986 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1988 թվականին Մոսկվայում «Ավտոբուս» ներկայացման համար արժանացել է «Լավագույն ռեժիսուրա» մրցանակին։ 2002 թվականին բեմադրություններ է արել Մեծ Բրիտանիայի Բրիստոլ թատրոնում («Մոռանալ Հերոստրատին»)[1][2][3]։

Կինոնկարներ

Ֆիլմ Տարեթիվ
«Ուղևորն առանց ծանրոցի» 1972
«Փոքրիկ ողբերգությունները» 1985
«Ավտոբուս» 1988
«Մոռանալ Հերոստրատին» 2002

Դերեր

Էդուարդ «Սեր և ծիծաղ»
Հենրի «Հենրի վեցերորդ»
Նիկո «Ատամնաբույժն արևելյան»

Մրցանակներ

Ընտանիք

Մեջբերումներ Արմեն Խանդիկյանից

Ստեղծագործողը մանավանդ վաղ շրջանում, միշտ էլ ազդեցություններ է կրում իր բնագավառի մեծերից, տաղանդներից, նրանց գտած նորություններից։ Հետո գալիս է մի շրջան, երբ նա փորձում է այդ ամենն իրենով անել, հղկել, թաքցնել, որ դա դեռ ինքը չէ։ Ապա գալիս է հասուն շրջանը, երբ նա սկսում է տառապել, որ ազատվի ազդեցություններից, դառնա ինքը, իրենը գտնի։ Բայց պետք չէ, զուր է տառապելը, ազդեցություններից ազատվելու համար պետք է գտնես քեզ, քոնը, և աննկատ, մի վայրկյանում կազատվես ազդեցություններից, դժվարը ազատվելը չէ, այլ գտնելը։ Եթե կաս` ուրեմն կաս, եթե չկաս` ուրեմն ազդված կմնաս, այսինքն` հետո չես մնա… Եթե կաս, ժամը կգա և կլինես… Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է։ Ես չեմ փնտրում թատրոն, որը մահկանացու է, այլ թատրոն, որ անմահ է, ես փնտրում եմ թատրոնի հոգին ու շունչը, ոչ թե միայն մարմինն ու ոսկորը… Ես փնտրում եմ… Ստեղծել ժամանակ և տարածություն, հետո` ժամանակներ և տարածություններ։ Նույն տեղում, նույն ժամանակ , որպեսզի նայողը պատկերացնի անցյալը, զգա ներկան, երևակայի ապագան`նստած իր համարակալած աթոռին գնա ետ, գա իր ժամանակը և թռչի ապագա։ Սա է երևի և երևի միշտ… Անսահման զարմանալի բան է անսահմանությունը` մեր իմացած ամեն ինչից վեր, դուրս անկախ և միայնակ։ Ինչպես... Նա...իր համարակալած աթոռին...

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Արմեն Խանդիկյանի կենսագրությունը AV Production կայքում
  3. Արմեն Խանդիկյանի մասին ԵԴԹ կայքում
  4. Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
  5. LLC, Helix Consulting. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». www.president.am. Վերցված է 2016-09-28-ին.