«Բրիտանական կայսրություն»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Նույն տարում [[Կանադա]]ն կտրեց մետրոպոլիայի հետ կապող վերջին կապը։ ''1982 թվականի Կանադայի մասին ակտում'' նշվում էր, որ Կանադայի սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու համար այլևս անհրաժեշտ չէ Բրիտանիայի համաձայնությունը<ref name="Brown594">The Twentieth Century / J. Brown, R. Louis. - 2001. - էջ 594.</ref>: 1986 թվականին նմանատիպ ակտեր կնքվեցին [[Ավստրալիա]]յի և [[Նոր Զելանդիա]]յի հետ։
 
1982 թվականի սեպտեմբերին Մարգարետ Թետչերն մեկնեց [[Պեկին]]՝ [[ՉԺՀ]] կառավարության հետ [[Հոնկոնգ]]ի հետագա ճակատագիրը քննարկելու նպատակով<ref>էջ Brendon. Decline and Fall of the British Empire. - 2007. - էջ 654.</ref>։ Համաձայն 1842 թվականին կնքված Նանկինյան պայմանագրի՝ Չինաստանը Հոնկոնգ կղզին «անժամկետ» զիջում էր Բրիտանական կայսրությանը, սակայն գաղութի մեծ մասը տեղակայված էր Նոր տարածքներում, որ 19891898 թվականին վարձակալել էր 99 տարի ժամկետով, իսկ ժամկետը լրանում էր 1997 թվականին։ Այնտեղ բրիտանական վարչության պահպանման փորձերը ձախողվեցին։ 1984 թվականի բրիտանա-չինական համատեղ հայտարարության համաձայն Հոնկոնգը ստացավ ՉԺՀ հատուկ վարչական շրջանի կարգավիճակ<ref>էջ Brendon. Decline and Fall of the British Empire. - 2007. - էջ 656.</ref>։ Հոնկոնգի նկատմամբ գերիշխանության փոխանցման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1997 թվականին<ref>էջ Brendon. Decline and Fall of the British Empire. - 2007. - էջ 660.</ref>, և շատերի, այդ թվում նաև հանդիսության մասնակից [[Ուելս]]ի [[Արքայազն Չարլզ]]ի համար ազդարարեց «Կայսրության անկումը»<ref name="Brown594" />։
 
== Բրիտանական կայսրության ժառանգություն ==

Նավարկման ցանկ