«Ֆրեյդուն Աղալյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ծննդյան/մահվան ամսաթվի ձևաչափի ուղղում oգտվելով ԱՎԲ
Տող 44. Տող 44.
[[Կատեգորիա:1944 մահեր]]
[[Կատեգորիա:1944 մահեր]]
[[Կատեգորիա:Շուշի քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Շուշի քաղաքում ծնվածներ]]

[[Կատեգորիա:Երևան քաղաքում մահացածներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 20 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 20 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Փետրվարի 1 մահեր]]
[[Կատեգորիա:Փետրվարի 1 մահեր]]

12:38, 28 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Ֆրեյդուն Աղալյան
Պատկեր:Агалян Фрейдун Акопович 1.png
Ի ծնեՖրեյդուն Հակոբի Աղալյան
Ծնվել էնոյեմբերի 20, 1876
ԾննդավայրՇուշի
Մահացել էփետրվարի 1, 1944
Վախճանի վայրԵրևան, ՀԽՍՀ
ԱզգությունՀայաստան Հայաստան
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՇուշիի ռեալական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան[1]
ԱշխատավայրԱդրբեջանի տեխնիկական համալսարան[1], Երևանի պետական համալսարան[1] և ՀԱՊՀ[1]
Ուշագրավ աշխատանքներՀիդրոէլեկտրակայանի շենք. Քանաքեռի Հ. Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը[1]
 Freidun Aghalyan Վիքիպահեստում

Ֆրեյդուն Հակոբի Աղալյան (նոյեմբերի 20, 1876, Շուշի - փետրվարի 1, 1944, Երևան), հայ ճարտարապետ, ճարտարապետ Արմեն Աղալյանի հայրը։

Կենսագրություն

Ծնվել է Շուշիում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը և քաղաքացիական ինժեներների Կայսերական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքը Սանկտ-Պետերբուրգում[2] (1903)։ 1903-1921 թվականներին աշխատել է Բաքվում և այլ քաղաքներում, 1921 թվականից՝ Երևանում։ 1930-37-ին Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչ։ Դասավանդել է Բաքվի (1917-1921) և Երևանի (1922-1937) ուսումնական հաստատություններում։ [3]

Ստեղծագործություններ

Ֆրեյդուն Աղալյանի նախագծերով կառուցվել են

  • Բաքվում բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը
  • Գրոզնիում՝ բնակելի տներ, երկաթբետոնե կամուրջ Սունժա գետի վրա
  • Արմավիրում՝ հայկական եկեղեցի
  • Կիսլովոդսկում՝ ամառանոցներ
  • Ղզլարում՝ հիվանդանոց և ամբուլատորիա
  • Երևանում՝ Քանաքեռի ՋԷԿ-ի վարչական և բնակելի շենքեր, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ՝ գյուղ Գետամեջ՝ ՀՀ Կոտայքի մարզում) ջրանցույցը

Պատկերասրահ

Ծանոթագրություններ