«Ռոջեր Ուոթերս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 47. Տող 47.
*Ca Ira
*Ca Ira


{{bio-stub}}
{{անձ–անավարտ}}


[[Կատեգորիա:Ռոք երաժիշտներ]]
[[Կատեգորիա:Ռոք երաժիշտներ]]

16:05, 13 Մարտի 2011-ի տարբերակ

Ռոջեր Ուոթերս
Ռոջեր Ուոթերսը նվագում է բաս կիթառ և երգում խոսափողի մեջ։ Իրա մոտ ճերմակած մազեր են և նա չսափռված է։
Ռոջեր Ուոթերսը Լոնդոնի «The O2 Arena»–ում 2008 մայիցի 8-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Roger Waters
Ի ծնե անունՋորջ Ռոջեր Ուոթերս
Ծնվել էսեպտեմբերի 6, 1943 (80 տարեկան)
Գրիթ Բուքհեմ, Լեզերլանդ, Սարեյ, Միացյալ Թագավորություն
Գրեյթ Բուքհեմ, Սըրրի, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
ԺանրերՊռոգրեսիվ ռոք, փսիխոդելիկ ռոք, արտ ռոք, օպերա
ՄասնագիտությունԵրաժիշտ, երգիչ–երգահան, կոմպոզիտոր, ձայնագրման պռոդյուսեր
Երգչաձայնբարիտոն
Գործիքներբաս կիթառ, կիթառ և վոկալ
Գործունեություն1964–ներկա
ԼեյբլCapitol, Columbia, Sony, Harvest
ԿրթությունCambridgeshire High School for Boys? և Վեստմինստերի համալսարան
ԱնդամակցությունՓինք Ֆլոյդ, Sigma 6 և Փինք Ֆլոյդ
ԿապվածPink Floyd, The Bleeding Heart Band
ԱմուսինJudith Trim?, Carolyne Christie? և Sophia Escobar?
Կայքrogerwaters.com
Հայտնի գործիքներ
 Roger Waters Վիքիպահեստում

Ջորջ Ռոջեր Ուոթերս (անգլ. George Roger Waters, ծնվել է 1973 սեպտեմբերի 6 Գրիթ Բուքհեմ, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռոք երաժիշտ և բանաստեղծ, ավելի հայտնի որպես Փինք Ֆլոյդ ռոք խմբի հիմնադիր, որը նաև եղել է խմբի երգերի հիմնական հեղինակը: Նա մեծացել է Քեմբրիջում, իր մոր՝ ուսուցչուհու հետ։ Հայրը զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ռոջերը հաճախակի անդրադառնում էր իր հոր մահը իր ստեղծագործություններում` մասնավորապես «The Wall» և «The Final Cut» ձայնասկավառակներում: Ռոջերը դպրոցում սովորել է Դեյվիդ Գիլմորի և Սիդ Բարեթի հետ միասին, որոնք հետագայում դարձան իր խմբի անդամները:1965 թվականին Ռոջեր Ութերսը և Սիդ Բարեթը հիմնադրեցին Փինք Ֆլոյդ ռոք խումբը: Սիդ Բարեթը հանդիսանում էր խմբի երգերի հիմնական հեղինակը, վոկալիստը և կիթառահարը, Ռոջերը խմբի բաս կիթառահարն էր, Ռիք Ռայթը վոկալիստը և դաշնակահարը, իսկ Նիք Մեյսոնը նվագում էր հարվածային գործիքներ:1968 թվականին հոգեբանական խնդիրների պատճառով խմբից հեռացավ Սիդ Բարեթը և նրան փոխարինելու եկավ Դեյվիդ Գիլմորը: 70-ական թվականներից Ռոջերի և Գիլմորի հարաբերությունները սրվեցին քանի որ Ռոջերի ազդեցությունը խմբի վրա գնալով մեծանում էր: Սակայն չնայած դրան խումբը դեռ երկար տարիներ պահպանեց իր գոյությունը: 1979 թվականին երբ խումբը ձայնագրում էր «The Wall» ձայնասկավառակը կտրուկ սրվեցին Ռիք Ռայթի և Ռոջեր Ութերսի հարաբերությունները և այդ պատճառով ալբոմի ձայնագրումից հետո Ռիք Ռայթը հեռացավ խմբից: Իսկ արդեն 1983 թվականին «The Final Cut» ալբոմի ձայնագրման ընթացքում Ռոջերն ու Դեյվիդը տարբեր ժամերի էին այցելում ձայնագրման ստուդիա որ իրար չհանդիպեին: Արդեն պարզ էր դառնում որ լեգենդար խումբը շուտով ցրվելու էր: Ալբոմի ձայնագրումից հետո Ռոջեր Ուոթերսը հայտարարեց, որ ինքը հեռանում է խմբից և խումբը այլևս չի շարունակի իր գործունեությունը: Սակայն Գիլմորը դեմ էր խմբի ցրվելուն և այդ ժամանակ սկսվեց դատը խմբի անդամների միջև, որը ավարտվեց Ուոթերսի պարտությամբ և խումբը չցրվեց: Խմբից դուրս գալուց հետո Ռոջերը սկսեց թողարկել իր սոլո ալբոմները, որոնցից մեծ հաջողությունների հասան՝ «Amused To Death»-ը և «Ca Ira»-ն:

Սկավառակագրություն

Ալբոմներ Փինք Ֆլոյդի հետ

  • The Piper At The Gates Of Dawn
  • A Saucerful Of Secrets
  • More
  • Ummagumma
  • Atom Heart Mother
  • Meddle
  • Obscured By Clouds
  • The Dark Side Of The Moon
  • Wish You Were Here
  • Animals
  • The Wall
  • The Final Cut

Սոլո ալբոմներ

  • The Body
  • The Pros And Cons Of Hitch Hiking
  • When The Wind Blows
  • Radio K.A.O.S.
  • The Wall Live In Berlin
  • Amused To Death
  • In the Flesh Live
  • Flickering Flame: The Solo Years Vol.1
  • Ca Ira
  1. Notable Names Database — 2002.