«Ռաջկոտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 157. Տող 157.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
*[http://www.zeitverschiebung.net/ Ռաջկոտ]
*[http://www.zeitverschiebung.net/ Ռաջկոտ]

[[Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքներ]]

17:36, 23 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Քաղաք
Ռաջկոտ
անգլ.՝ Rājkot ,հինդի՝ राजकोट
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՆահանգԳուջարաթ
Հիմնադրված է1612 թ.
Մակերես104,86 կմ²
ԲԾՄ134 մ
Բնակչություն1 335 397 մարդ մարդ (2008)
Խտություն12 735 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ0281
Փոստային ինդեքս360 00X
Փոստային դասիչ360001
Ավտոմոբիլային կոդGJ-3
Ռաջկոտ (Հնդկաստան)##
Ռաջկոտ (Հնդկաստան)

Ռաջկոտ(հինդի՝ राजकोट)՝ քաղաք հնդկական նահանգ Գուջարաթում:Բնակչության թվականակով 4-րդ քաղաքն է նահանգում՝ Ահմեդաբադից , Սուրատից և Վադոդարայից հետո:Ռաջկոտը ձևավորում է Հնդկաստանի մեծությամբ 35-րդ քաղաքային ագլոմերացիան 1,28 միլիոն բնակչությամբ (2012 թվականի տվյալներով):Այս քաղաքը աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է համարվում,այն Ռաջկոտ շրջանի վարչական կենտրոնն է:Քաղաքը գտնվում է 245 կմ հեռավորության վրա նահանգի Գանդինագար մայրաքաղաքից՝ Աջ և Նիարի գետերի ափին:1948 թվականի ապրիլի 15-ից մինջև 1956 թվականի օգոստոսի 31-ը քաղաքը եղել է հնդկական նահանգ Սահուրաշտրայի մայրաքաղաքը ,սակայն 1960 թվականի մայիսի մեկից քաղաքը մտավ Գուջարաթ նահանգի կազմի մեջ:

Պատմություն

Ռաջկոտը հիմնադրվել է Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայի կողմից 1620 թվականին:Թհակորոմ Սահիբ Վիբհոձի Աջոձի Ջահեյհայը համարվում է Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի՝ Նավանգար պետության ղեկավարի թոռը:Մինչ Ջադեյաների իշխանությունը այս տարածքը գտնվում էր Գուջարաթների իշխանության տակ:1590 թվականի Բհուչար ծովի պատերազմի արդյունքում Նավանագար պետությունը գրավվեց մոնղոլների կողմից: Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհանը կալանավորվեց և ուղղարկվեց Դելի:Քաղաքը ստացել է «Ռաջկոտ» անվանումը ի պատիվ Ռաջու Սանդհիի,նա ստեղծել է Ռաջկոտ իշխանությունը Ջամ Շրի Սատարսալ Վիբհաջի Ջադեյհայի հետ միասին:Այս իշխանության կառավարման ընդհացքում իշխանության տարածքը ընդլայնվեց:1720 թվականին քաղաքը գրավեց Մասում Հանին և այն վերանվանեց Մասումաբադ:1722 թվականին Ռաջկոտում կառուցվում է պաշտպանական ամրոց ՝ 45 կմ պարագծով և 8 մետր լայնությամբ: 1720 թվականին քաղաքը գրավվել է Թհակոր Սահիբ Ռանմալջի Մեհրամանջիի կողմից և նորից վերանվանվել է Ռաջկոտ:1818 թվականին պառակտվան հետևանքով իշխող դինաստիայի տեղական իշխանությունները ընդունեցին բրիտանական պրոտեկտորանտը:Ռաջկոտը դարձավ Բրիտանիայի տեղական վարչակազմի նստավայրը:Գաղութային ժամանակաշրջանում Ռաջկոտում կառուցվել են մի շարք ականավոր շենքեր,ուսումնական հաստատություններ և այլն: 1948 թվականին Ռաջկոտի իշխանությունը իր հարևանների հետ միասին միացան և ստեղցեցին Սաուրաշտրա նահանգը:Նահանգի մայրաքաղաքը դարձավ Ռաջկոտը:1956 թվականի նոյեմբերի 1 - ին նահանգը միացավ Բոմբեյա նահանգին:1960 թվականի մայիսի 1- ին մտավ Գուջարաթ նահանգի մեջ:

Կլիմա

Քաղաքը գտնվում է արևադարձային գոտում ՝ շատ շոգ և չոր ամառով:Մարտի կեսից մինչև հունիսի կեսերը խոնավ մուսոնային կլիաման է,իսկ հունիսի կեսից մինչև օգօստոս քաղաքը ստանում է մոտ 620 մմ տեղումներ:Նոյեմբերից հունիս ամիսը ընկած բոլոր ամիսներին դիտվում է չափավոր ջերմաստիճան (մոտ 20 °C) և ցածր խոնավության աստիճանով: Ռաջկոտում ամռանը օդի ջերմաստիճանը տատանցվում է 24 °C և 42 °C-ի միջև,իսկ ձմեռային ամիսներին՝ 10 °C-ից 22 °C:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռաջկոտ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 36,4 40,0 43,9 44,4 47,9 45,8 40,6 38,8 42,8 41,9 38,4 36,4 47,9
միջին առավելագույնը (°C) 28,2 30,8 35,2 38,6 40,3 37,6 32,9 31,5 33,2 35,5 32,9 29,6 33
միջին նվազագույնը (°C) 11,8 13,8 18,0 21,7 24,8 26,1 25,1 24,1 23,1 21,5 17,6 13,6 19
բացարձակ նվազագույնը (°C) −0,6 1,1 6,1 10,0 16,1 20,0 19,4 20,1 16,7 12,2 7,2 2,8 −0,6
տեղումների քանակը (մմ) 1,0 1,0 1,0 1,6 3,9 98,9 242,5 174,3 101,0 53,2 10,0 0,8 689,2
Աղբյուր՝ [1] [2]

Լուսանկարներ

Ժողովրդագրություն

2008 թվականի տվյալներով Ռաջկոտում են բնակվում 1 335 397 մարդ,52,43 տոկոս տղամարդիկ 47,57 տոկոս կանայք:Քաղաքում գրագիտության աստիճանը 80,06 % է,որը բարձր է պետության միջինից 59,5 %:Բնակչության 90 %-ը Հինդուներ են:

Մշակույթ

Ռաջկոտի ժողովուրդը հիմնականում բուսակերներ են և դեմ են ցանկացած տեսակի որսորդությանը և հենց սա է քաղաքի հարակից շրջաններում հարուստ կենդանական աշխարհի շատ լավ պահպանման պատճառը: Բնիկները շատ են սիրում թանկարժեք քարեր՝ խոշոր ոսկյա վզնոցներ,կախազարդեր,մազակալներ և այլ ոսկյա իրեր,սրանք համարվում են սովորական կանացի զարդեր հարսանիքների և տոների համար:Քաղաքի տղամարդիկ սիրում են կրել ոսկե մատանիներ թևակապներ և այլ թանկարժեք իրեր: Քաղաքում են գտնվում բազմաթիվ տեսարժան վայրեր:Հոբելյանական այգի,որը իրենից ներկայացնում է մեծ զբոսայգի քաղաքի կենտրոնում,որտեղ գտնվում են գաղութային ժամանակների բազմաթիվ հուշարձաններ:

Աղբյուրներ