«Լիճք (Գեղարքունիքի մարզ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը '{{արագ}}'-ով
Տող 1. Տող 1.
{{merge|Լիճք}}
{{արագ}}
{{tone}}
{{անաղբյուր}}
Լիճք գյուղը գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան մասում` գողտրիկ լեռներով շրջապատված գոգավորությունում: Գյուղի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնց ջրերից գոյանում է Լիճք գետը:
Տեղանքի բուսական աշխարհի հետ կապված գյուղն սկզբից կոչել են '''Եղեգնագեղ''', '''Եղեգնագյուղ''', 1836 թվականից` '''Գյոլ''', '''Գել''', '''Գյոլ-Քենդ''', իսկ 1946 թվականի ապրիլի 26-ի ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ` Լիճք:
Լիճքի մոտ պահպանվել են բրոնզեդարյան դամբարանադաշտ («Չորանոցներ» թաղամաս), կիկլոպյան ամրոցի և միջնադարյան բնակատեղիի ավերակներ (Պողոսի գյուղ), մի մատուռ (Ծաղկավանք),խաչքարեր, որոնցից մեկը կանգնեցրել են Խաթունի և Հայրումի որդիները` 1284 թվականին: 1950-1960 թվականներին հայտնաբերվել է նաև արամերեն մեկ արձանագրություն:
Լիճքեցիները մինչև խորհրդային տարիները, համագործակցելով հարևան Վերին Ադյաման և Թազաքենդ գյուղերի բնակիչների հետ, քուրդ ու թուրք հրոսակներից հաջողությամբ պաշտպանել են իրենց ընտանիքներն ու ունեցվածքը, որի համար էլ ստացել են «արյունախում» մականունը…
1918 թվականին տեղահան են արել Ահմադ Աղի գյուղը` սեփականացնելով այդ գյուղի տարածքները:

== Բնակչությունը ==
Մեր նախնիներն այստեղ են վերաբնակվել 1829-1830 թվականներին` գաղթելով Արևմտյան Հայաստանի Բայազետի գավառի տարածքում գտնվող Ալաշկերտ քաղաքի կենտրոնական մասում տեղակայված Բերդ թաղամասից:
Ըստ 1831-1842 թվականների արխիվային տվյալների Եղեգնագյուղ (Գյոլ-Քենդ) գյուղում սկզբից բնակություն են հաստատել Ալաշկերտից գաղթած 43 ընտանիքներ, մեկ ընտանիք` Ներքին Ադյաման (Ներքին Գետաշեն) գյուղից և երկու հոգի Թուրքիայից:
Բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 273 մարդ:
Նույն աղբյուրներում նշվում է, որ Գյոլ-Քենդ գյուղի վարելահողերն ու խոտհարքերը բավականին շատ են: Բնակիչներն անձնական կարիքների համար զբաղվել են նաև ձկնորսությամբ: Պետք է նշել, որ գյուղի տարածքում գտնվող քաղցրահամ աղբյուրների ջրերը, իշխան ձկան իսկական «պահեստարաններ» էին…
Գյուղն ունեցել է նաև երկու ջրաղաց և նույնքան էլ ձիթհանք: Գործեղ ջրաղացներն ու ձիթհանքերը հուշում են, որ գյուղի բնակիչները այդ տարիներին էլ են հիմնովին կառչած եղել հողին, որից քամել են իրենց գոյատևման հիմնական միջոցը` հացը:
1852 թվականի տեղական մարդահամարի տվյալներով Գյոլ-Քենդ գյուղում կրկին եղել է 44 ծուխ, երեք ծուխ մարել է, որոնց փոխարինել են 1847 թվականին Մուշից գաղթած երեք ընտանիքները: Ազգաբնակչության թիվը 265 է` 167 հոգի արական սեռի և 98 հոգի` իգական:
Բնակչությունը հետագա քսան տարիների ընթացքում լիովին հարմարվել է տեղանքին ու կլիմային, ընդարձակել է վարելահողերը, զբաղվել է անասնապահությամբ և ու ձկնորսությամբ:
1873 թվականին գյուղի ծխերի թիվը համարյա կրկնապատկվել է (84 ծուխ), իսկ բնակչությունը աճել է մոտ երեք անգամ` հասնելով 801 մարդու: Նրանց սեռային կազմն էլ է հավասարակշռվել` 397 տղամարդ և 404 կին:
1886 թվականին արխիվային տվյալների համաձայն գյուղի ծխերի թիվը արդեն 95 էր, բնակչությունը` 1173:
Հետագա տարիներին գյուղի ազգաբնակչության աճի մասին կարելի է ծանոթանալ ստորև բերված աղյուսակից:



{| class="wikitable"
|-
! թվականը !! բնակչությունը !! տղամարդ !! կին
|-
| 1897 || 1371 || 668|| 703
|-
| 1926 || 2231 || 1142 || 1089
|-
| 1939 || 2716 || 1405 || 1311
|-
| 1959 || 2355 || 987 || 1368
|-
| 1970 || 3395 || 1611 || 1784
|-
| 1979|| 3386 || 1628 || 1758
|-
| 1989 || 5681 || 2768 || 2911
|-
| 1.01.2008 || 5370 || 2683 || 2687
|-
|}


Ինչպես երևում է վերևի աղյուսակից, Հայրենական պատերազմը անմիջականորեն ազդել է գյուղի բնակչության թվաքանակի վրա: Այդ պատերազմին մասնակցել է 803 լիճքեցի, որոնցից 181-ը չեն վերադարձել: Պատերազմի տարինեին մոտ տասը ծուխ լրիվ մարել է, իր սև գործն է արել նաև սովը: Այդ տարիներին զգալի թվով լիճքեցիներ օրվա հացի համար տեղափոխվել են Արարատյան դաշտ, որտեղ էլ ապրում են մինչև այժմ:

=== Անաշե-Բերդ-Լիճք ===
Վերևի նկարը այսօրվա Լիճքի խորհրդանիշն է, որի ստեղծման գաղափարը ''Հակոբ Սահակի Հակոբյանինն'' է, իսկ ստեղծողներն են ''Արա և Արմեն Հոխիկյաններն'' ու ''Համլետ Հակոբյանը'':
Խորհրդանիշն իրենից ներկայացնում է ոսկով շրջանակված վահան, որի վրա նկարված է Ալաշկերտի բերդը: Բերդի պարսպի վրա գրված է '''Անաշե''', որը Ալաշկերտի ուրարտական շրջանի անունն է: Բերդի դարպասների վրա, որոնց վրա փականներ չկան ու սպասում են մեր վերադարձին, պատկերված են երկու առյուծներ, իսկ առյուծը Բագրատունիների խորհրդանիշն է: Առյուծներից մեկի մոտ քրիստոնեության խորհրդանիշն է` խաչը, իսկ մյուսի մոտ վարդ` Բագրևանդի խորհրդանիշը:
Բերդից քիչ ներքև '''Արածանին''' է, որի մեջ, ըստ ավանդույթի Տրդատ առաջինի հրամանով քրիստոնյա է մկրտվել հայ ժողովուրդը: Արածանիից ներքև արդեն Սևանա լճի մի մասն է երևում, որի ափին` եղեգների մեջ խրված ''Լիճք'' տեղանունը, որը խորհրդանշում է գյուղը:

15:10, 12 Մարտի 2011-ի տարբերակ

    Հոդվածը պիտակելու պատճառը նշված չէ:


Հիշեցում. նախքան այս կաղապարը տեղադրելը ծանոթացեք Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ Եթե հոդվածը ենթակա է բարելավման, օգտագործեք {{Ջնջել}} կաղապարը։