«Վարք Մաշտոցի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ 5.77.212.82 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 1. Տող 1.
'''«Վարք Մաշտոցի»''' (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»<ref>Բաբայան Լ.Հ., Դրվագներ Հայայստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1977, էջ 26։</ref>), 5-րդ դարի հայ մատենագիր [[Կորյուն]]ի երկ։ Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է։ Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտներից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը (կենսագրությունը)՝ [[Հովսեփ Ա Հողոցմեցի|Հովսեփ]] կաթողիկոսի հանձնարարությամբ։
'''«Վարք Մաշտոցի»''' (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»<ref>Բաբայան Լ.Հ., Դրվագներ Հայայստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1977, էջ 26։</ref>), 5-րդ դարի հայ մատենագիր [[Կորյուն]]ի երկ։ Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է։ Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտնրից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը (կենսագրությունը)՝ [[Հովսեփ Ա Հողոցմեցի|Հովսեփ]] կաթողիկոսի հանձնարարությամբ։


Համաձայն ժամանակակից ուսումնասիրողների՝ «Վարք Մաշտոցը» գրվել է մոտավորապես [[443]]-[[450]] թթ. ընթացքում։ Երկի գրության թվականը որոշելու համար հայագետներին հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. [[Վարդանանց պատերազմ]]ի մասին, իսկ [[Վասակ Սյունի]]ն ներկայացված է դրական գույներով։
Համաձայն ժամանակակից ուսումնասիրողների՝ «Վարք Մաշտոցը» գրվել է մոտավորապես [[443]]-[[450]] թթ. ընթացքում։ Երկի գրության թվականը որոշելու համար հայագետներին հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. [[Վարդանանց պատերազմ]]ի մասին, իսկ [[Վասակ Սյունի]]ն ներկայացված է դրական գույներով։

12:28, 22 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

«Վարք Մաշտոցի» (գրաբար՝ «Պատմութիւն Վարուց եւ մահուան առն երանելւոյ սրբոյն Մաշտոցի վարդապետի մերոյ թարգմանչի»[1]), 5-րդ դարի հայ մատենագիր Կորյունի երկ։ Հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական բնույթի աշխատությունն է։ Կորյունը, լինելով Մաշտոցի կրտսեր աշակերտնրից մեկը, գրել է հայոց գրերի ծագման մասին և դրանց ստեղծողի վարքը (կենսագրությունը)՝ Հովսեփ կաթողիկոսի հանձնարարությամբ։

Համաձայն ժամանակակից ուսումնասիրողների՝ «Վարք Մաշտոցը» գրվել է մոտավորապես 443-450 թթ. ընթացքում։ Երկի գրության թվականը որոշելու համար հայագետներին հիմք է տվել այն հանգամանքը, որ Կորյունի երկում չկա որևէ հիշատակում կամ ակնարկ 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, իսկ Վասակ Սյունին ներկայացված է դրական գույներով։

«Վարք Մաշտոցում» զետեղված տեղեկությունների համաձայն՝ Կորյունը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից)։ Իր երկում նա նաև նշում է, որ մի քանի եղբայրների (հոգևորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս, որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն և զբաղվել թարգմանություններով։ Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ։ Կորյունը Կ.Պոլսում սովորում էր այնպիսի ժամանակ, երբ հուզվում էին աստվածաբանական վեճերը, երբ տեղի ունեցավ Եփեսոսի 3-րդ տիեզերական ժողովը որը ուղղված էր նեստորականության դեմ։ 431 թ. Կորյունը վերադարձել է՝ իր հետ բերելով Եփեսոսի ժողովի կանոնները։ Ենթադրվում է, որ Կորյունը իբրև վարդապետ պետք է ուսուցչություն նաև քարոզչություն տաներ, ինչպես նաև կատարեր թարգմանություններ։

Իր երկում Կորյունը հարց է տալիս, թե արդյոք կարելի է նշանավոր մարդկանց վարքը գրել, ապա ավելացնում է, որ պետք է գրել որպեսզի այն օրինակ ծառայի սերունդների համար։ Կորյունը մեծարում է Մաշտոցին, գրում է որ նա հետևում էր առաքյալներին՝ անգամ Քրիստոսին։ Սակայն Մաշտոցը ուներ հակառակորդներ, դրանք ասորի հոգևորականներն էին, որոնք մինչ հայ գրերի գյուտը եկեղեցիներում քարոզում էին ասորերեն լեզվով՝ վայելելով պարսից արքաների հովանավորությունը։ Այն փաստը, որ Մաշտոցն ու Սահակը ստեղծեցին հայերեն գիրը՝ սկզբնավորելով հայատառ գրականությունը, հարվածում էր ասորի հոգևորականներին, նրանց զրկում քարոզչական մենաշնորհնից։

Կորյունը շեշտում է Մաշտոցի որպես կրոնավորի վաստակը՝ ջանալով այդպիսով լռեցնել նրա հակառակորդներին, միաժամանակ, որպեսզի չզայրացնի այդ ժամանակ Հայաստանում ազդեցիկ դիրք զբաղեցնող ասորի եկեղեցականներին ՝ նա ոչ մի խոսք չի ասում նրանց քարոզչության մասին։ Կորյունը պատմում է որ Եդեսիայի և Ամիդի ասորի եպիսկոպոսները մեծ սիրով ու հաճությամբ են ընդունել Մաշտոցին, և նա մեկնել է այն քաղաքները հայերեն գրեր հնարելու համար։ Սրանով Կորյունը կամենում է ասել որ Հայաստանի ասորի հոգևորականները պետք է հետևեն այդ մարդկանց օրինակին։ Կորյունը գրում է, որ Սահակն ու Մաշտոցը իրավունք ունեին թարգմանել Աստվածաշունչը, քանի որ դրանց այդ բանը անել է հրամայել Աստված։

Կորյունը նաև եկեղեցական գործիչ էր և կողմնակից քրիստոնեության նախնավանդ և անաղարտ պաշտամունքին։ Կորյունի երկը ունի հակա-ասորական կնիք՝ նեստորականության հանդեպ խորշանք։ Նա մասնակցել է ճշմարտության որոնումներին, և ընկերներին հետ միասին հիմ է դրել հայոց դավանաբանությանը։ Ըստ Կորյունի Մաշտոցը անսպառ եռանդի տեր մարդ էր, շնորհազարդ և ազդեցիկ անձ, որը հոգացու էր ամբողջ հայության՝ այլև հարևան ժողովուրդների մասին։

Կորյունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ժամանակագրությանը։ Իր երկը ավարտում է Մաշտոցի մահվամբ և Օշականում նրա հուղարկավորությամբ։

Միջին դարերում կազմվել է Կորյունի երկի համառոտ խմբագրությունը «Փոքր Կորյուն»-ը՝ Մաշտոցի տոնը նշելիս եկեղեցիներում կարդալու համար։

Ծանոթագրություններ

  1. Բաբայան Լ.Հ., Դրվագներ Հայայստանի վաղ ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության, Երևան, 1977, էջ 26։