«Դորիանս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 9]]թ → 9]] թ (14) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://www.facebook.com/ +https://hy-am.facebook.com/)
Տող 53. Տող 53.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.dorians.am/ Պաշտոնական կայք]
* [http://www.dorians.am/ Պաշտոնական կայք]
* [https://www.facebook.com/doriansofficial Ֆեյսբուքյան էջ]
* [https://hy-am.facebook.com/doriansofficial Ֆեյսբուքյան էջ]


{{Հայաստանը Եվրատեսիլում}}
{{Հայաստանը Եվրատեսիլում}}

01:01, 16 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ

Դորիանս
Հիմնական տվյալներ
ԵրկիրԵրևան
{{{2}}} Հայաստան
ԺանրերՌոք
Գործունեություն2008 - ներկա
ԼեյբլDorians Production
Կայքdorians.am
Անդամներ
Գոռ Սուջյան
Գագիկ Խոդավիրդի
Արման Փահլևանյան
Էդգար Սահակյան
Արման Ջալալյան
 Dorians (band) Վիքիպահեստում

Դորիանս, հայկական ռոք խումբ, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և զբաղեցրել 18-րդ հորիզոնականը։

Պատմություն

Խումբը հիմնադրվել է 2008 թվականի հունիսին։ Խմբի անդամներեն են՝ Գոռ Սուջյանը (վոկալ), Գագիկ Խոդավիրդին (կիթառ), Էդգար Սահակյանը (բասս կիթառ), Արման Փահլևանյանը (ստեղնաշարային գործիքներ) և Արման Ջալալյան (հարվածային գործիքներ)։

2009 թ-ի ապրիլին Dorians-ը Մոսկվայում` Տաշիր ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Տարվա Բացահայտում” մրցանակին։ Հունիսին իր մեկ ամյակի առթիվ խումբն ունեցավ իր առաջին մեծ համերգը Երևանում։ [1]

Լեգենդար երաժիշտներ Յան Գիլանի (Դիփ Փարփլ) և Թոնի Այոմիի (Բլեք Սաբաթ) հետ հանդիպումից հետո խումբը Rock Aid Armenia նախագծի շրջանակներում ունեցավ համերգ, որի հասույթը տրամադրեց Գյումրիի երաժշտական դպրոցին։

2010 թ-ին խումբը համերգներով հանդես եկավ Մոսկվայում։ Նույն թվականին Հայաստանի Ազգային Երաժշտական Մրցանակաբաշխությանը ճանաչվեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, իսկ 2011 թ-ին նվաճեց “Տարվա Լավագույն Ռոք Խումբ”, ”Տարվա Լավագույն Տեսահոլովակ”, “Տարվա Լավագույն Երգիչ” մրցանակները։ [2]

2011 թ-ի ապրիլին խումբը ձայնագրեց իր առաջին ձայնասկավառակը, որի միքսային աշխատանքները կատարվեցին Բրյուսելում ("ICP" Studios), իսկ մասթերինգն արվեց Փարիզում ("Translab" Studio)։

2011 թ-ի օգոստոսին Դորիանսը Երևանում ելույթ ունեցավ Սերժ Թանկյանի համերգի բացմանը։ [3]

2011 թ-ի դեկտեմբերի 13-ին խումբը Van Music Awards ռադիոմրցանակաբաշխության ժամանակ արժանացավ “Rock number One” , “Man Number One” մրցանակներին։ [4]

Dorians խմբի առաջին՝ "Fly" (Թռիչք) անվամբ ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011 թ-ի դեկտեմբերի 22-ին։ [5]

2012 թ-ի սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիրում, իսկ սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղում, Dorians խումբը ելույթ ունեցավ աշխարհահռչակ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեկ Շերինյանի հետ։ Համերգի հատուկ հյուրն էր կենդանի ռոք լեգենդ Գլեն Հյուզը։[6][7]

2013 թ-ի մայիսին խումբը "Lonely Planet" երգով ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում,[8][9][10] և եզրափակչում զբաղեցրել 18-րդ հորիզոնականը 41 միավորով։[11]

Խմբի անդամներ

Ներկայիս անդամներ

  • Գոռ Սուջյան - վոկալ (2008 թ–ներկա)
  • Գագիկ Խոդավիրդի - կիթառ (2008 թ–ներկա), ծնվել է 1987 թվականի մայիսի 19-ին Թեհրանում։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երևան, ուր ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։
  • Արման Փահլևանյան - ստեղնաշարային գործիքներ (2008 թ–ներկա)
  • Էդգար Սահակյան - բասս կիթառ (2008 թ–ներկա)
  • Արման Ջալալյան - հարվածային գործիքներ (2008 թ–ներկա)

Աղբյուրներ

Արտաքին հղումներ