«Գրիգոր Չալիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 5. Տող 5.
| Բնագիր ԱԱՀ = Գրիգոր Սարգսի Չալիկյան
| Բնագիր ԱԱՀ = Գրիգոր Սարգսի Չալիկյան
| Հասակը՝ =
| Հասակը՝ =
| Ծնվել է՝ = {{ԾԱ|1920|8|25}}
| Ծնվել է՝ =
| Ծնվելու վայր՝ = [[Իզմիր]], [[Թուրքիա]]
| Ծնվելու վայր՝ =
| Վախճանի օր՝ ={{ՄԱՏ|2004|10|11|1920|8|25}}
| Վախճանի օր՝ =
| Վախճանվել է՝ = [[Երևան]]
| Վախճանվել է՝ =
| Քաղաքացիություն՝ =
| Քաղաքացիություն՝ =
| Հպատակություն՝ =
| Հպատակություն՝ =

10:36, 25 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Գրիգոր Չալիկյան
Ծնվել էօգոստոսի 25, 1920(1920-08-25)
ԾննդավայրԻզմիր
Մահացել էհոկտեմբերի 11, 2004(2004-10-11) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՄասնագիտությունԴերասան
բեմադրիչ

Գրիգոր Սարգսի Չալիկյան (ծնվել է օգոստոսի 25, 1920 թվականին, Իզմիր, Թուրքիա - 2004, հոկտեմբերի 11, Երևան), հայ խորհրդային դերասան, ռեժիսոր, բեմադրիչ, գրող, ասմունքող։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977

Կենսագրություն

1953 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է Աշտարակի (1940-1946 թվականներին), Երևանի պատանի հանդիսատեսի (1946-1953 թվականներին), Սունդուկյանի անվան (1953-1959 թվականներին) թատրոններում։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (ֆոնդային դրամատիկական հաղորդումների բաժնի վարիչ և գլխավոր ռեժիսոր)։ Հայկական ռադիոթատրոնի նախաձեռնողներից է։

Գրիգոր Չալիկյանի ռադիոբեմադրություններից են՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ», «Նահապետը», Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա», Լևոն Շանթի «Հին աստվածներ», Մուշեղ Գալշոյանի «Կանչը»։ Լույս են տեսել «Բաբախումներ» (1954 թվական), «Իմ սիրտը» (1958 թվական), «Խաղաղ ափեր» (1964 թվական) բանաստեղծությունների և «Սպիտակ կատու» (1981 թվական) պիեսների ժողովածուները։

Տարբեր թատրոններում բեմադրվել են Չալիկյանի «Երագիկ» (1957 թվական), «Սարսեցի փեսան» (1966 թվական), «Մենք, նրանք և մյուսները» (1970 թվական), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976 թվական), հեռուստատեսությամբ՝ «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980 թվական) և այլ պիեսներ։

Դերեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 660